Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Աղոթքի մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Աղոթքի մասին (բարոյախրատական պատում)

Published: 6 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սատանան գեղեցիկ երիտասարդի կերպ արանքով ծառայում էր մի զորականի, և երբ իր գեղեցիկ հասակի ու խոսվածքի համար վերջինիս հաճելի եղավ, սկսեց է՛լ ավելի հոժարակամ, երկյուղածությամբ ու մտերմությամբ ծառայել, իր տիրոջ զարմանքը հարուցելու աստիճան: Ամեն անգամ, երբ զորականը ձի էր նստում կամ ձիուց իջնում, ճիշտ ժամանակին գալիս ու պատրաստ կանգնում էր և միշտ պատկառանքով, խոնարհությամբ և խոհեմությամբ սպասավորում էր նրան:
Մի օր, մինչ նրանք երկուսով գնում էին և մոտեցան մի ընդարձակ գետի, զորականը, ետ նայելով, տեսավ թշնամիների մեծ բազմություն, որ իրեն էր հետապնդում: Եվ ծառային ասաց.
– Ահավասիկ կործանվեցինք, քանի որ թշնամիներս հասան ինձ, իսկ մեր առջևում անեզր գետն է, փախուստի տեղ չկա. կա՛մ կսպանեն ինձ, կա՛մ կբռնեն: Ի՞նչ անեմ: Ծառան ասաց.
– Տե՛ր, մի՛ երկնչիր, որովհետև այս գետն անցնելու տեղը քաջ գիտեմ: Ե՛կ իմ ետևից, և կփախչենք: – Այս գետը ոչ ոք չի կարող անցնել,– ասաց տերը: Սակայն փախչելու հույսով գնաց ծառայի ետևից և անվնաս անցավ: Արդ, երբ դեմ հանդիման կանգնեցին` սրանք գետի մի կողմում, նրանք էլ՝ մյուս, թշնամիները զարմացած ասացին.
– Ո՞վ է երբևէ լսել, թե այս գետը մեկն անցնի. ոչ այլ ինչ է, բայց միայն այն, որ սատանան նրան անցկացրեց: Եվ այսպես տուն վերադարձան: Դրանից հետո զորականի կինը խիստ հիվանդացավ, այնպես որ բժիշկների բոլոր դեղերն անզոր էին: Դևն իր տիրոջն ասաց.
– Եթե տիկինն առյուծի կաթով օծվի, այն օգուտ կլինի նրան, և կառողջանա:
– Որտեղի՞ց կարող ենք գտնել այն,
– հարցրեց տերը:
– Ես կբերեմ,- պատասխանեց դևը:
Այդ ասելուց հետո գնաց և մի ժամ հետո վերադարձավ` կաթով լի մի աման բերելով իր հետ, որով երբ կինն օծվեց, անմիջապես սկսեց թեթևություն զգալ և առողջացավ: Տերը նրան հարցրեց.
– Որտեղի՞ց այս կաթն այսքան արագ բե-
րեցիր:
– Արաբիո լեռներից, – պատասխանեց նա, – քանզի այստեղից Արաբիա գնացի, առյուծին այրի մեջ բռնեցի, ձագին հեռու վանեցի, մորը կթեցի և քեզ մոտ դարձա: Այս լսելով` տերը զարմացավ և նրան ասաց.
– Ո՞վ ես դու:
– Մի՛ տրտմիր այս բանի համար, քո ծառան եմ, – պատասխան տվեց նա: Սակայն երբ ստիպեց, հայտնեց` նրան ասելով.
– Ես սատանա եմ, մեկը նրանցից, որ Բելիարի հետ երկնքից ընկան: Այն ժամանակ տերն է՛լ ավելի սարսափեց.
– Եթե դու ի բնե սատանա ես, ինչո՞ւ ես մարդուն այսքան մտերմաբար ծառայում:
– Ինձ համար մեծ մխիթարություն է լինել մարդու որդիների հետ, – պատասխանեց դևը:
Եվ տերն ասաց.
– Այլևս չեմ համարձակվում թույլ տալ, որպեսզի ծառայես ինձ:
– Ստույգ այս իմացիր, – ասաց դևը, – որ եթե ինձ քեզ մոտ պահես, իմ կողմից կամ իմ պատճառով երբեք չարիք չի պատահի քեզ: Զորականն ասաց.
– Չեմ համարձակվում, բայց ինչ խնդրես քո ծառայության դիմաց, քեզ կտամ, մինչև իսկ իմ ունեցվածքի կեսը հոժար կամքով
քեզ կբաշխեմ, քանի որ երբեք մարդը մարդուն այսքան հավատարիմ չի ծառայել և օգտակար եղել, ինչպես դու` ինձ, որովհետև քեզնով փրկվեցի մահից, և քեզնով իմ կինն առողջացավ:
Այնժամ դևն ասաց.
– Քանի որ քեզ հետ չեմ կարող այլևս ապրել, իմ վաստակի փոխարեն քեզնից ոչինչ չեմ ուզում, բայց միայն հինգ ոսկի: Եվ այն առնելով` վերադարձրեց տիրոջը.
– Խնդրում եմ քեզ, որ սրանով զանգակ գնես և հրամայես կախել աղքատ ու անխնամ այն եկեղեցու տանիքից, որպեսզի նրա
միջոցով թերևս կիրակի օրերին քրիստոնյաները հավաքվեն աստվածային պաշտամունքի: Այս ասելով` անհայտացավ: Արդ, սատանան այս խնդրանքը ներկայացրեց նրան հետևյալ պատճառով. մարդիկ մինչ այդ վաղ առավոտյան էին գալիս եկեղեցի և աղոթում` սպասելով սուրբ պատարագին, քանզի վախենում էին, թե միգուցե քնով անցնեն և պատարագից զրկվեն, իսկ
այժմ զանգակի ձայնը լսելուց հետո են գալիս եկեղեցի և ծուլանում աղոթելու մեջ:
***
Սրբասեր ու աստվածահաճո մի քարոզիչ էշով այս ու այն կողմ էր գնում` կենաց խոսքը սերմանելու: Արդ, մի օր աղոթելու համար եկեղեցի մտնելով` էշը թողեց դռանը և մինչև «Հայր մեր»-ն ասաց, քանիցս տարվեց մտքերով` խորհելով էշի մասին, թե միգուցե մեկն այն գողանա, և այսպիսի այլ մտքեր էլ խափանում էին նրա աղոթքը: Այս տեսնելով` անմիջապես ելավ եկեղեցուց և էժան գնով վաճառեց էշը` չկամենալով, որ այսուհետ աղոթքի ժամանակ միտքը զբաղվի և հեռանա Աստծուց:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qristoneutyan jatagovutyun1 Քրիստոնեության ջատագովական ըմբռնումը իբրև փիլիսոփայություն
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 7 Շբ. Նիկիոյ Սուրբ Ժողովոյն երեք հարիւր եւ ութուտասան Հայրապետացն (325 թ.)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

axotq maqur beranov
Առակներ

Մաքուր բերանով աղոթք (առակ)

3 Մայիսի, 2018
karevor khorurdner 1
Քրիստոնեական

Հիշեք այս կարևոր հոգևոր խորհուրդները և փորձեք պահել դրանք

24 Սեպտեմբերի, 2025
tesilq
Առակներ

Քրիստոնյան և իր տեսիլքը… (առակ)

9 Դեկտեմբերի, 2013
Qristoneutyan jatagovutyun1
Աղոթքներ

Աղոթք պահպանության համար

17 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?