Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Axotq 13
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > ԱՂՈԹԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ( ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ)
Վարք սրբոց

ԱՂՈԹԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ( ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ)

Published: 22 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մի վանահայր, ունենալով հոգևոր տեսության շնորհ, եկեղեցի գնալու ճանապարհին անցնում է մի խցի մոտով, որտեղ ապրում էր մի եղբայր: Նա այնտեղ տեսնում է նաև բազմաթիվ դևեր՝ կանացի տեսքով և տարբեր գայթակղիչ կերպարանքներով: Նրանք խոսում էին անպիտան բաներ, ծիծաղում և ցնծում էին:
Ծերը հոգոց հանելով, ինքն իրեն ասաց, «Այս եղբայրը տրվել է ծուլությանը և դրա համար էլ չար ոգիները շրջապատել են նրան և դարձրել իրենց ձեռքի խաղալիք»:
Ավարտելով աստվածային պատարագը՝ հետդարձի ճանապարհին ծերը մտնում է եղբոր խուցը և ասում. «Եղբայր իմ, ես մի վիշտ ունեմ, բայց հավատում եմ իմ Աստծուն, որ նա ինձ կազատի այդ վշտից, եթե դու ինձ համար աղոթես»: Այս խոսքերից եղբայրն ընկնում է մտածմունքի մեջ և ասում ծերին. «Հայր իմ, արժան չեմ քեզ համար աղոթելու»:
Սակայն ծերն սկսում է համոզել նրան՝ ասելով. «Չեմ հեռանա քեզանից, եթե դու խոսք չտաս ինձ համար աղոթել գիշերները»: Եվ եղբայրը խոստանում է կատարել ծերի խնդրանքը: Այդպես արեց ծերը, որպեսզի նրան դնի Աստվածային վարքի ճանապարհին և հաստատի գիշերային աղոթքի մեջ: Առաջին իսկ գիշերը եղբայրը ելավ քնից, որպեսզի ծերի համար աղոթի: Աղոթքի վերջում վանականն ասաց ինքն իրեն. «Անձ իմ եղկելի, ծերի համար աղոթք արեցիր, իսկ քեզ համար ինչո՞ւ չես աղոթում Աստծուն»: Եվ իսկույն իր համար էլ սկսեց աղոթել:
Հաջորդ կիրակի եկեղեցի գնալիս, ծերը դարձյալ տեսավ դևերին, արդեն մի տեսակ ձանձրույթի մեջ ընկած: Ծերը հասկացավ, որ եղբորը աղոթքը դևերին վշտացրել է: Նա մտնելով եղբոր խուցը, խնդրեց, որ ամեն գիշեր երկու աղոթք անի իր համար: Եղբայրը երկու աղոթք սկսեց անել ծերի համար, և նորից ինքն իրեն ասաց. «Օ, թշվառ անձ, մի աղոթք էլ ավելացրու քեզ համար»: Եվ այսպես անցկացրեց ևս մեկ շաբաթ: Հաջորդ անգամ անցնելիս, ծերը տեսավ դևերին ավելի վհատված ու պապանձված:
Գոհանալով Աստծուց՝ նա մտավ եղբոր մոտ և ասաց, որ նորից մի աղոթք ավելացնի իր համար: Այսպես մեկ շաբաթվա ընթացքում վեցական աղոթք արեց եղբայրը իր և ծերի համար: Եվ նորից ծերը եկավ եղբոր մոտ: Այնժամ դևերը բարկացան ծերի վրա եղբոր փրկության համար, իսկ նա փառավորեց Աստծուն, մտավ եղբոր մոտ, սովորեցրեց նրան չծուլանալ և անդադար աղոթել Աստծուն: Իսկ դևերը, տեսնելով, որ եղբայրը հաստատվել է աղոթքի և ճգնության մեջ, հեռացան նրա խցից:
ՄԻ ԾՈՒԼԱՑԵՔ, ՄԻՇՏ ԵՎ ԱՆՁԱՁՐՈՒՅԹ ԱՂՈԹԵՑԵՔ:

ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ

Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=nf

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 20 2 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց Սերգեյ Սարկիսովին (նկարներ)
Հաջորդ նյութը Petros Hovhannisyan Մահացել է գիտությունների թեկնածու պրոֆեսոր տիար Պետրոս Հովհաննիսյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Axotq 2 e1458540932683
Քրիստոնեական

Պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է և հոգի

9 Մարտի, 2018
Epipan
Վարք սրբոց

Վկայաբանություն Սուրբ Եփիմիա կույսի և Քրիստոսի քառասունինը վկաների

25 Սեպտեմբերի, 2013
Hogehangist
Քրիստոնեական

Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը

14 Օգոստոսի, 2025
Burvar 2
Աղոթքներ

ԱՂՈԹՔ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

15 Օգոստոսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?