Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
50 akan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Աղանդ 50-ականներ. Եղբայրը քրոջը կսպանի
Աղանդներ

Աղանդ 50-ականներ. Եղբայրը քրոջը կսպանի

Published: 20 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «50-ականներին» ներկայացնում է այդ աղանդի ճիրաններից ձերբազատված Փառանձեմ Խեչումյանը Փառանձեմ Խեչումյանը 9 տարի շարունակ եղել է «50-ական» կոչվող աղանդավորական խմբավորման անդամ, սակայն նրան ի վերջո հաջողվել է դուրս պրծնել այդ որոգայթից: Չնայած մայրը, եղբայրը, մյուս հարազատները «երդվյալ» աղանդավորներ են, Փառանձեմը այլեւս հաճախում է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի ու իր տարակույսները փարատում հոգեւոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանի խորհուրդներով:
Մեր զրուցակիցը, իբրեւ «ներսի» մարդ, պատմեց, թե ինչպես է հայտնվել աղանդի ազդեցության ներքո եւ վերջինիս քարոզիչների հոգեբանական «հնարքների», մեդիտացիայի եւ այլնի «շնորհիվ» երկար ժամանակ կախման մեջ եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ստեղծագործելու ձիրք ունեցող Փառանձեմը չի կարողացել ընդունվել բանասիրական ֆակուլտետ: Դա նա համարել է դժբախտություն ու անգամ մտածել ինքնասպան լինելու մասին: Հարազատները այդ մտքից հետ պահելու համար նրան տարել են աղանդավորական հավաքների, որտեղ Փառանձեմին սկզբում շատ ջերմ են ընդունել: Գաղտնիք չէ, որ աղանդավորական ցանցում հայտնվում են հատկապես հոգեբանական բարդույթներ ու վիրավորված «ես» ունեցողները, ինչպիսին 1990-ականներին նաեւ Փառանձեմն էր: Նա պատմում է, որ քարոզիչները եւ, օրինակ, Ահարոն անունով ավագ հովիվը ոչ միայն խոստովանություն էին ընդունում, այլեւ իրենց պատմածները հասցնում՝ ուր որ հարկն է, իսկ իր մորն ու եղբորն էլ կարգել էր իրեն վերահսկող:
«Ի տարբերություն բոլոր մյուս ընտանիքների, մենք սովոր էինք ոչ թե վերցնել, այլ տալ: Դա էլ հենց նրանց կողմից օգտագործվեց»,- պատմում է Փառանձեմը, որը հաճախ է եղբոր հետ տարաձայնություններ ունեցել, ինչը եւս օգտագործվել է աղանդավոր «քույրերի» ու «եղբայրների» կողմից:
Կինը նշում է, թե ինչպես էին լվանում իրենց ուղեղները. «Հավաքների ժամանակ քարոզում էին Աստծո խոսքը, հետո մեկը խոսում էր, ապա երգ էր լինում, նորից քարոզ, խոսք եւ անընդհատ ամեն ինչ կրկնվում էր: Եվ այսպես ուղեղներս քնեցնում էին: Ես զգում էի, որ կոդավորված քարոզներ էին կարդում, որոնք համապատասխան ազդեցություն էին ունենում մարդկանց վրա: Երգել ցանկացողներին տրամադրվում էին երգարաններ՝ տպագիր եւ ձեռագիր: Ուժեղ ազդեցություն էր թողնում «լեզուներով» խոսելը»:
Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ «լեզուներով» խոսելը բնորոշ է հոգեխանգարմունքի մեջ գտնվողներին, որոնք չէին կարողանում հոդաբաշխ խոսք արտաբերել, այդպես պատահել է նաեւ իր եղբոր հետ, որը ժամանակ առ ժամանակ ուզում էր պատուհանից ցած նետվել, երբեմն անգիտակից թափառում էր ու ծանոթ մարդիկ թեւից բռնած տուն էին բերում: Կինը հիշեց, որ աղանդավորական հավաքների մասնակցելուց 2-3 ամիս անց իր լեզուն էլ կարծես իրեն չի ենթարկվել, եղել է պահ, որ դպրոցում գերազանց գնահատականներ ստացած լինելով հանդերձ, ինքը չի կարողացել ճանաչել հեռուստացույցի էկրանից երեւացող ռուսերեն տառերը. «Էդպիսի լեզուներով խոսում են դիվահարները, հիշում եմ՝ Անդրանիկ Հայրապետյան քարոզիչ կար 1996-ին, ինքն էլ էր այդ տարիներին գնում հոգեբուժարան: Ասում էր՝ մեզանից շատերին էնտեղ են տարել»:
Փառանձեմի ասելով՝ իրենց հստակ հրահանգ էր տրվում՝ եթե արյունակիցդ ու հարազատդ քեզ հետ համամիտ չեն, կարող ես հրաժարվել նրանցից. «Ես էլ եմ ժամանակին այդ մտայնությունից դրդված վիրավորել իմ հարազատներից շատերին»: Նա պատմում է, որ երբ 1993-1994 թթ. խոսք էր գնում այդ աղանդի գրանցման մասին, քարոզիչները հենց «հավատացյալների» աչքի առաջ սկսել են կռվել իրար հետ. «Եթե էդ պահին իրենց զենք տային՝ հաստատ միմյանց կսպանեին: Եվ գրանցման հարցում տարաձայնություններ կային, եւ իշխանության բաժանման խնդիր կար: Այնպես որ՝ պղտոր ջրում ձուկ բռնելու հրաշալի պրոցես էր գնում: Իրար հետ կռվում էին նաեւ «Նախասահմանության» եւ «Նախասահմանության դեմ քարոզի» ջատագովները, Աստվածաշնչյան խոսքերը գնդակներ դարձրած՝ նրանք միմյանց ռմբակոծում էին»:
Գնալով խորանում էին նաեւ Փառանձեմի եւ եղբոր միջեւ տարաձայնությունները, բանը հասել էր նրան, որ եղբայրը սկսել էր ծեծել քրոջը, սպառնալ դանակով: Մի անգամ կինը նույնիսկ փախել է ու թաքնվել քարոզիչներից մեկի տանը, բայց ամեն ինչում ընտանիքն էլի Փառանձեմին է մեղադրել:
Հիմա, չնայած նախկին «հավատակիցների» սպառնալիքներին, Փառանձեմը հաճախում է Հայ առաքելական եկեղեցի: Ասում է՝ Ջրվեժում տեր Կյուրեղի շնորհիվ էլի ոմանց հաջողվել է դուրս պրծնել աղանդավորական խմբավորումների ճանկերից:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ինչպե՞ս են աղանդավորները հափշտակում անմեղ մարդկանց
Հաջորդ նյութը lezvaxosutyun e1521032721596 Մերժում Կյանքի խոսքի, Հոգեգալստակաների, Խարիզմատիկների լեզվախոսության երևույթը և Սբ. Հոգով մկրտվելը.

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Աղանդներ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

5 Նոյեմբերի, 2013
ditarani qnnutyun
Աղանդներ

Եհովայի Վկաներ՝ Դիտարանի Քննադատություն

21 Մայիսի, 2013
Seyran Ohanyan
Նորություններ

Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե մարտական դիրքում կանգնած զինվորի հավատամքն այլ լինի. Սեյրան Օհանյան

26 Ապրիլի, 2014
Nor araqeloc
Աղանդներ

«Նորառաքելոց եկեղեցի» աղանդի մասին

24 Հունիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?