Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Globalizaciya
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ալեքսանդր Մեծի գլոբալիստական ծրագիրը
Քրիստոնեական

Ալեքսանդր Մեծի գլոբալիստական ծրագիրը

Published 2 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Գլոբալիզմ, հակագլոբալիզմ – այս ամենի մասին կա նաեւ Աստվածաշնչում: Դեռեւս ավելի քան երկու հազար տարի առաջ մարդկային որոշակի խմբեր ցանկություն ունեցան “համայն քաղաքակիրթ աշխարհում” հաստատելու մեկ հասարակարգ, մեկ լեզու, մեկ մշակույթ, իսկ ոմանք էլ պատրաստ էին զենքը ձեռքին դիմագրավելու նրանց: Ինչն էր դրա առաջացման պատճառը եւ հետո ինչ ստացվեց: Այս մասին են պատմում Մակաբայեցիների գրքերը, որոնք թեեւ չեն մտնում աստվածաշնչյան կանոնի մեջ, սակայն որպես երկրորդականոն գրքեր՝ տպագրվում են հինկտակարանյան հրատարակություններում:
  Ալեքսանդր Մեծի գլոբալիստական ծրագիրը
Հին Մերձավոր Արեւելքը ճանաչում էր տարբեր կայսրություններ` ասորական, բաբելոնյան, պարսկական, եւ դրանց մասին բավական հաճախ խոսվում է նաեւ Աստվածաշնչում (Հին Եգիպտոսը, թեեւ կայսրություն չի եղել, սակայն նա էլ էր ձգտում ընդլայնել իր սահմանները, եւ Պաղեստինում նրա ազդեցությունը բավական տեսանելի էր): Այդ պատճառով, երբ Ք. ա. 330-ական թվականներին Ալեքսանդր Մակեդոնացին իր զորքերով ներխուժեց պարսկական տիրություն, ջախջախեց Դարեհի զորքերը եւ նվաճեց նրա նախկին տիրույթները, դրանում որեւէ նոր բան չկար: Հրեաները սկզբնապես հատուկ ուշադրություն չէին դարձնում այն բանին, որ պարսիկների եւ մեդիացիների տեղը գրավել էին մակեդոնացիներն ու հույները: Սակայն սկզբունքորեն նորը ուրիշ էր. Ալեքսանդրի մեծ ցանկությունն էր իր նոր լայնարձակ տիրության մեջ ստեղծել մեկ մշակութային տարածք: Ասորեստանցիները, բաբելոնացիները, պարսիկները նույնպես տիրել էին բազում ազգերի, սակայն նրանք երբեք չէին ձգտել այդ ժողովուրդներին դարձնել իրենց պես, եւ այդ ազգերն էլ չէին շտապում նմանվել նրանց: Դրանց հպատակները խոսում էին տարբեր լեզուներով, աղոթում էին տարբեր աստվածների, հագնում էին տարբեր զգեստներ, ունեին տարբեր սովորություններ, եւ այս ամենը պահպանվում էր, եթե նույնիսկ մի ժողովուրդ տեղափոխվեր իր հայրենի հողից ուրիշ երկիր:
Սակայն Ալեքսանդրը ձգտում էր ստեղծել մի կայսրություն, ուր միմյանց կձուլվեն բոլոր ազգերը: Նա դրդում էր իր մարտական ընկերներին հետեւել իր օրինակին եւ կնության առնել պարսկուհիներին, նա հավաքագրում էր պարսիկներին մակեդոնական բանակում, հիմնում ամբողջ կայսրությունում նոր քաղաքներ` կառուցված հունական ոճով: Լինելով ծագումով մակեդոնացի` նա ստացել էր հունական դաստիարակություն (նրա դաստիարակը Արիստոտելն էր), իսկ Հելլադայի հոյակապ մշակույթը նրա համար համաշխարհային քաղաքակրթության գագաթն էր: Նրան թերեւս թվում էր, թե մյուս ազգերի համար նույնպես ավելի հեշտ կլինի հաղորդակցվել իր հետ, ինչպես որ մակեդոնացիներին, որոնք հույների անմիջական հարեւաններն ու ցեղակիցներն էին:
Բայց ի՞նչ կապ ունի այս ամենն Իսրայելի աստվածաշնչյան պատմության եւ Հին Կտակարանի հետ: Թվում է՝ գրեթե ոչ մի: Ալեքսանդրի վաղաժամ մահից հետո նրա տիրույթները բաժանվեցին իր մերձավոր զինակիցների միջեւ: Պաղեստինի համար միմյանց հետ մրցակցում էին երկու դինաստիա` սելեւկյանները, որոնք տիրում էին Սիրիային, եւ պտղոմեոսները, որոնց բաժին էր հասել Եգիպտոսը: Սրանք հելլենական պետություններ էին, որոնց էլիտար խավը խառնվեց տեղի հույն ազնվականության հետ։ Պտղոմեոսներն ու սելեւկյանները կարող էին անդադար պատերազմել իրար դեմ, թեպետ նրանք մեկ լեզվի, մեկ մշակույթի եւ մեկ կրոնի կրողներ էին, եւ ոչ միայն նրանք, այլեւ այդ երկու պետությունների վերնախավը:
Ճիշտ նույն կերպ էին ապրում նաեւ նրանց հպատակները` մարմարյա աշտարակներով, Զեւսի ու Ապոլլոնի տաճարներով, մեկը մյուսի նման քաղաքներով: Այս քաղաքները բնակեցված էին տարբեր ազգերի ներկայացուցիչներով (այդ թվում նաեւ հրեաներ, որոնք եգիպտական Ալեքսանդրիայում գրեթե քանակով չէին զիջում եգիպտացիներին ու հույներին), որոնք ակտիվ կերպով շփվում էին միմյանց հետ: Մի քաղաքից դեպի մեկ ուրիշ այդպիսի քաղաք կարելի էր հասնել համեմատաբար ավելի արագ ու հեշտ, եւ ինչպիսի թագավոր էլ, որ այնտեղ իշխեր, միեւնույն է, այնտեղ նույն բաղնիքներն էին, շուկաները, արհեստանոցները եւ հրապարակները, որտեղ զբոսնում էին նույնատիպ փիլիսոփաներ ու զրուցում նույն վեհ թեմաների շուրջ: “Քաղաքակիրթ մարդկությունը”, ընդարձակելով իր սահմաններն Արեւելքում, անսպասելիորեն դարձավ չափազանց փոքր, եւ այդ հին ժամանակների հայրենասերներն սկսեցին հպարտորեն իրենց անվանել “աշխարհի քաղաքացիներ”` կոսմոպոլիտներ:
Ըստ էության, սա աշխարհի պատմության առաջին գլոբալիզացիայի ծրագիրն էր` միասնական մշակութային տարածության ստեղծում` ընդհանուր արժեքներով եւ լեզվով: Ալեքսանդրի կողմից երբեմնի նվաճված երկրների մեծ մասում ամբողջ թափով սկսվեց հելլենիզացիան, այսինքն` տեղի բնակչության շփումը հելլենական (հունական) քաղաքակրթության հետ: Նրանք ոչ միայն ծանոթանում էին այդ քաղաքակրթությանը, այլեւ ներգրավվում դրանում` յուրացնելով լեզուն ու սովորույթները: Իսկ ինչը հույներին չհաջողվեց փոխել, այլ լուծում ստացավ. օտարազգի աստվածները նույնացան հունական աստվածների հետ: Հույները համոզված էին, որ մյուս ազգերն ու ժողովուրդները եւս պաշտում էին նույն Զեւսին, Պոսեյդոնին կամ Աֆրոդիտեին` տարբեր անուներով: Ըստ էության, նրանք հեռու չէին ճշմարտությունից, չէ՞ որ բոլոր հեթանոսական կրոնները էապես նման էին մեկը մյուսին, իսկ երբ դու երկրպագում ես մի քանի տասնյակ սեփական աստվածների, արդեն իսկ որեւէ նշանակություն չունի, որ դրանց ավելանան եւս տասնյակ ուրիշ օտարազգի աստվածներ:
Թե ինչպես Երուսաղեմը քիչ էր մնում դառնար Անտիոք
Այս վերոգրյալ փոփոխությունները չէին կարող շրջանցել նույնիսկ Իսրայելի պես փոքրիկ երկրին, որը բավական հեռու էր պտղոմեոսների եւ սելեւկյանների մայրաքաղաքներից: Սակայն եռանդուն առեւտուրը, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ եղած պատերազմները Հուդայի երկրի բնակիչներին անխուսափելիորեն ներքաշում են հույների հետ սերտ հարաբերության մեջ (չմոռանանք նաեւ պտղոմեոսների եւ սելեւկյանների գիտակցված եւ միտումնավոր քաղաքականության մասին)։
Արեւելյան ժողովուրդների ներկայացուցիչները (սովորաբար նրանցից առավել հայտնիները, հարուստները եւ կրթվածները) իրենք էին սիրով գնում սովորելու հույների մոտ, եւ այնքան ակնհայտ էր դրա արդյունքը: Հիշենք, որ այս ժամանակներից է եկել “բարբարոսներ” բառը. ըստ հույների` այդպիսին էին բոլոր այն մարդիկ, որոնք չէին տիրապետում հունարենին եւ իրենց քթների տակ “ինչ-որ անհասկանալի բաներ էին փնթփնթում”: “Սրանց ժամանակ էր, որ իսրայելացիներից ծնվեցին անօրեն մարդիկ, որոնք շատերին դյութելով՝ պատիր ու շողոմ խոսքերով ասացին. “Եկեք մեր շուրջը բնակվող բոլոր հեթանոս ազգերի հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք, որովհետեւ այն օրից ի վեր, երբ մենք անջատվեցինք նրանցից ու մեկնեցինք, բազում մեծ չարիքներ պատահեցին մեզ”: Շատերին հաճելի թվացին այս խոսքերը, ժողովրդի միջից ոմանք համաձայնեցին գնալ հանդիպել թագավորին, եւ թագավորը նրանց իրավունք տվեց ապրել հեթանոսների բոլոր օրենքներով: Նրանք Երուսաղեմում, ըստ հեթանոսների օրենքների, մեհենական հրապարակներ կառուցեցին” (Ա Մակաբ. 1:12-15): Ահա այսպես է պատմում առաջին մակաբայեցիների գիրքը Ք. ա. 170-ական թվականներին սկսված իրադարձությունների մասին: Իսկ մակաբայեցիների երկրորդ գիրքը պարզաբանում է, թե ինչպիսի դեր խաղաց հրեաների մեջ քահանայապետը, որը փոխել էր իր իսկական անունը հունարեն Յասոն անունով: Սա Երուսաղեմում կառուցեց հունական մարզադպրոց, որպեսզի այնտեղ պատանիները կարողանային զբաղվել մարմնամարզությամբ: Արդյունքում ստացվում է այն, որ “դրանից հետո քահանաները թողեցին զոհասեղանի իրենց պարտականությունն ու տաճարի ծառայություն կատարելը եւ արհամարհեցին ողջակեզի զոհաբերությունները: Քահանաների ցեղն ավելի սիրով իրեն նվիրում էր մարզիկներին ու բռնցքամարտին, կաքավիչներին պիղծ նվերներ տալուն, աղմուկ-աղաղակով գունդ հրելուն եւ նիզակ նետելուն” (Բ Մակաբ. Դ 14): Դրանից բացի, Յասոնը ցանկանում էր թագավորից իրավունք ստանալ` երուսաղեմացիներին Անտիոքոս թագավորի անունով կոչել անտիոքացիներ (Բ. Մակաբ. Դ 9): Ըստ երեւույթին, Երուսաղեմում ստեղծվում էր նոր հունական քաղաք` Անտիոքը` իրեն հատուկ քաղաքացիներով:
Թվում էր, թե դրանում որեւէ յուրահատուկ բան չկար: Գրեթե այդ ձեւով էին ապրում հրեաները միջերկրածովյան մյուս երկրներում: Նրանք բնակվում էին մեծ քաղաքներում, դարձել էին այդ երկրների քաղաքացիներ, չէին խորշում սպորտային եւ այլ միջոցառումներից: Եվ այդ կերպ նրանք իրար էին ներդաշնակեցնում հայրերի օրենքի նկատմամբ հավատքն ու հելլենական (այսօր դրանք կանվանվեին համամարդկային) արժեքներին ենթարկվելը, եւ եթե դրանցում առաջանային խնդիրներ, ապա երբեք չէին վերածվում կոնֆլիկտի:
Սակայն բուն Հրեաստանում ամեն ինչ այնքան էլ սահուն չէր ընթանում: Այնտեղ կատաղի ապստամբություն էր բռնկվել: Ինչո՞ւ: Դժվար է միանշանակ պատասխանել: Պատճառներից մեկը Երուսաղեմի տարբեր ցեղերի միջեւ առկա գժտությունն էր. մի մասն աջակցում էր սելեւկյաններին, իսկ մյուսները նայում էին պտողմեոսների կողմը, եւ բոլորն էլ պայքարում էին իշխանության համար: Ի վերջո այն եղավ, որ քահանայապետ Մենելավոսը գահընկեց արեց Յասոնին, իսկ վերջինս էլ, հարմար պահը որսալով, հարձակվեց Երուսաղեմի վրա եւ գրավելով այն` ոչնչացրեց իր բոլոր հակառակորդներին: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ քահանայապետական աթոռի երկու հավակնորդներն էլ իրենց համար վերցրել էին հունական անուններ եւ բացահայտ կողմնակից էին հելլենիզմին: Ի վերջո նրանց գժտությանը միջամտեց Սիրիայի Անտիոքոս թագավորը, որը գրոհով վերցնելով Երուսաղեմ քաղաքը` այնտեղ թողեց զինվորական մի կայազոր, որն այնքան էլ բարյացակամ չէր տեղի բնակչության նկատմամբ: Իսկ քահանայապետ նորից նշանակվեց Մենելավոսը:
Հավանաբար նման բաներ կատարվել են նաեւ հելլենական աշխարհի շատ երկրներում, սակայն ինչո՞ւ հատկապես Հրեաստանը դեմ կանգնեց իր հույն թագավորին եւ ոչ միայն հակառակվեց նրան, այլ նաեւ նվաճեց իր անկախությունը:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթ «ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ», հեղինակ՝ Վաչե աբեղա ՄԿՐՏՉՅԱՆ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Dex darman Գիտե՞ս բոլոր հոգևոր ցավերի դեղերը (առակ)
Հաջորդ նյութը iny eraniner Ինը ԵՐԱՆԻՆԵՐ, Լեռան քարոզ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?