Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 12 † Եշ. ԲՁ. Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 11 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 10 † Գշ. ԲԿ. Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 9 Բշ. ԴԿ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, և սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 7 Շբ. ԳԿ. Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ագանթագեղոս «Պատմություն Հայոց»
Քրիստոնեական

Ագանթագեղոս «Պատմություն Հայոց»

Published 22 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հուն. αvγαϑοvς – բարի, αjγγελος – հրեշտակ, լրաբեր) (ծ. և մ. թթ. անհտ), V դարի պատմիչ, հեղինակը հայ պատմագրության ու եկեղեցական մատենագրության հնագույն՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է եղել նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով: Միջնադարում միջազգային լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրություններից է: Կանոնական է համարվել Հայ եկեղեցու կողմից, օգտագործվել իբրև նվիրական, սրբազան մատյան:

 Առաջաբանում հեղինակը ներկայանում է որպես լատիներեն և հունունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը: Սակայն քիչ հետո Ագանթագեղոսը հանդես է գալիս իբրև հայ (ուսումնասիրողները նկատել են նաև այլ հակասություններ): Արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը IV դ. Պատմիչ է (հավաստել են Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Սեբեոսը և այլք), նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դ.՝ հայ գրերի գյուտից հետո: Այս ավանդական տեսակետն անվերապահորեն ընդունվել է մինչև XVIII դ. 2-րդ կեսը: Ագանթագեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի բնագիրն առաջին անգամ Գրիգոր Մարզվանեցու ջանքերով լույս է տեսել 1709-ին, Կոստանդնուպոլսում: 1762-ին Հովհ. Ստիլտինգը հրատարակել է Ագանթագեղոսի երկի հունարեն թարգմանության բնագիրը (հետագայում բազմիցս վերահրատարակվել է) և լատիներեն համառոտ թարգմանությունը: Նա էլ առաջինը կասկածի տակ է առել Ագանթագեղոսի հաղորդած պատմության շատ փաստերի վավերականությունը: Սկիզբ է դրվել Ագանթագեղոսի գիտական Ուսումնասիրությանը: Պատմության հայերեն բնագրի գիտական (մի քանի ձեռագրերի համեմատությամբ) առաջին հրատարակությունը Վենետիկում (1835) և հայագիտության զարգացումը խթան հանդիսացան երկի մասին բազում և բազմալեզու ուսումնասիրությունների ի հայտ գալուն:

 Ագանթագեղոսի երկի ստեղծման շուրջ կան լուրջ տարակարծություններ: Օտարազգի և հայ մի շարք գիտնականների կարծիքով՝ V դ. Երկը կազմել են հայ առաջին թարգմանիչները և այն վերագրել IV դ. ապրած մտացածին հեղինակի (իբր արժանահավատությունը բարձրացնելու միտումով), իսկ «Ագանթագեղոսը» ոչ թե անձնանուն է, այլ հունարեն հասարակ անուն, որը թարգմանաբար նշանակում է բարի հրեշտակ, բարի ավետիս, ինչպես՝ evangelia – ավետարան ևն: Ըստ այդմ, «Ագաթանգեղոսի Պատմություն» ասելով, պետք է հասկանալ «Բարի ավետաբերի (այսինքն՝ Գրիգոր Լուսավորչի) Պատմություն»: Այլ ուսումնասիրողների կարծիքով՝ բուն երկը շարադրել է IV դ. հեղինակ Ագանթագեղոսը, բայց V դ. այն զգալիորեն խմբագրել և փոփոխել են հայ առաջին թարգմանիչները (Կորյունը ևայլք): Ա-ի ֆրանս. թարգմանիչ Վ. Լանգլուան հանգել է այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դ. և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չի փորձել ժխտել Ա-ի բնագիրը հուն. գրված լինելու վարկածը: Հ. Ա. Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատել է, որ Ա-ի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը: Իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ. 1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով: Ագաթանգեղագիտությամբ զբաղվել են նաև Բ. Սարգիսյանը, Ռ. Թոմսոնը, Պոլդը Լագարդը, Ն. Բյուզանդացին, Թ. Թոռնյանը, Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գ. Խալաթյանցը, Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը և ուր.:
Ագանթագեղոսի «Պատմութիւն Հայոցն» ընդգրկում է III դ. և IV դ. սկզբի անցքերը՝ Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալության վերջին տարիները: Այն բաղկացած է առաջաբանից և երեք մասից: Առաջաբանում հեղինակը խոսում է երկի շարադրման շարժառիթների ու նպատակների մասին: Առաջին՝ «Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի» մասում Ա. պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Հայոց արքա Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ. վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի վկայաբանության մասին: Երկրորդ՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» բաժինը ծավալով ավելի ընդարձակ է, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած: Ի տարբերություն Ագանթագեղոսի բուն պատմության՝ «Վարդապետութիւնը» մեզ է հասել միայն հայերեն բնագրով: Հայտնի է միայն նրա վրացերեն մի համառոտ տարբերակը, որը վերագրվել է Հիպողիտես Հռոմայեցուն և կրել «Վասն հաւատոյ» խորագիրը: «Վարդապետութիւնը» ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որը ներկայացված է հիմն. դրվագներով, աստվածաբան. հարցերում՝ ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով: Համեմատաբար հանգամանորեն են արծարծված Ս. Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները: «Վարդապետութիւնը» կառուցված է քրիստոնեության հիմունքները պարունակող բանավոր քարոզի ձևով՝ ուղղված հայ հանրությանը, մասնավորապես Տրդատ Գ թագավորին (առանց անվան հիշատակության) և նրա արքունիքին: Հեղինակը հորդորում է նրանց դարձի գալ, հրաժարվել իրենց ձեռագործ կուռքերից, երկրպագել ճշմարիտ Աստծուն ևն: Վարդապետ., աստվածաբան. խնդիրների քննության մեջ կիրառվել է երկու հիմն. եղանակ՝ ապացույցը և մեկնությունը: Հեղինակն աստվածաբան. այս կամ այն դրույթի փաստարկման հարցում բա ցարձակ ապացույց է համարել Աստվածաշնչի վկայությունը: Մասնավորապես Աստծո Որդու երկրային գործունեությունը դիտել է որպես վաղուց ի վեր մարգարեություններում կանխատեսված եղելությունների իրականացում: Հեղինակը մեծ տեղ է հատկացրել մարգարեություններին և հաճախ վկայակոչել դրանք՝ իբրև ապացույց աստվածային կամքի իրականացման: «Վարդապետութեան» մեջ գրեթե ողջ աստվածաշնչական նյութը ներկայացվել է մեկնողաμար (ավելի հաճախ՝ հարցուպատասխանիի եղանակով), ուստի «Վարդապետութիւնը» կարելի է նաև հայ մեկնողական գրականության նշանակալից գործերից մեկը համարել: Մասնագետների կարծիքով՝ Ագանթագեղոսը հիմնովին յուրացրել է հայրաբանական գրականությունը, քանզի նրա երկում լայն արձագանք են գտել եկեղեցու հայրերի մշակած բազում տեսական դրույթներ: Ըստ Ռ. Թոմսոնի՝ Ա. մեծապես օգտվել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից և Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» երկից: Բ. Սարգիսյանն իր հերթին մատնանշել է բազմաթիվ ընդհանրություններ «Վարդապետութեան» և Բարսեղ Կեսարացու, Եփրեմ Ասորու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և հատկապես՝ Հովհան Ոսկեբերանի գործերի միջև: Գրքի երրորդ՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան» մասում Ագանթագեղոսը հանգամանորեն պատմում է հին հայկ. հեթանոս. տաճարներիու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների բռնագրավման, հայ վերնախավերի ու ժողովըրդի մկրտության, եկեղեցիների ու վկայարանների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին: Ա. իր Պատմությունը երկասիրել է քրիստ. դավանանքի ու եկեղեցու ջատագովության դիրքերից՝ ձգտելով հիմնավորել Հայ եկեղեցու ազգ. ինքնուրույնությունը, առաքելական ծագումը և գերապատիվ արժանիքը: Որպես պատմության աղբյուր, այս երկն իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը: Ա. արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմ. աշխարհագրության, արքունիքի, պետ. գործակալությունների, զինված ուժերի, նախարար. կարգի, հայոց հեթանոս. կրոնի (հատկապես մի շարք կուռքերի ու նրանց տաճարների), երկրի ներքին կյանքին վերաբերող այլևայլ հարցերի մասին: Ագանթագեղոսի «Պատմութիւն Հայոցն» ունի նաև գեղ. արժեք: Այն միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշտերեն, լատիներնե և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ: Առաջին թարգմանությունը հունականն է (ժամանակը բանասերները համարում են VI դ.), որը վճռական նշանակություն է ունեցել Ագանթագեղոսի երկասիրության տարածման հարցում: Հունարենից ամենից ավելի թարգմանվել է արաբերեն, հունարենից են առաջացել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները: Այն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laurentianus, VII, 25):

Աղբյուր Ք.Հ. Հանրագիտարան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մայիսի 23 Եշ. Ե. օր Հոգեգալստեան: Պահք:
Հաջորդ նյութը Asori ekexeci Ասորի ուղղափառ եկեղեցի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Screenshot 1 1
Հունվարի 31-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Եկեղեցական տոներ
Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?