Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
family hands copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Քրիստոնեական

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Published: 28 Դեկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Քրիստոնեական ընտանիքում գլխավորը սիրո առկայությունն է թե՛ Աստծո և թե՛ միմյանց նկատմամբ։ Ըստ Աստծո հրամանի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան» (Ծննդ. Ա 28), մարդիկ այսօր էլ ամուսնանում են և ընտանիք կազմում, սակայն, ցավոք սրտի, միշտ չէ, որ կազմված ընտանիքներն իրոք քրիստոնեական են։ Անառարկելի փաստ է, որ հասարակության մեջ այդքան հաճախակի դարձած ամուսնալուծությունների, ընտանեկան բռնության և նմանօրինակ այլ երևույթների պատճառը սիրո բացակայությունն է:
Սերը ոչ միայն ընտանիքի, այլև առհասարակ քրիստոնյայի կյանքի առանցքն է: Մեզ համար չկա երջանկություն, եթե չկա հաղորդակցություն Աստծո հետ, իսկ Աստծո հետ հաղորդակցությունը սիրո միջոցով է, այն սիրո, որ Նա տածում է մեր նկատմամբ, ու մեր անկեղծ և անշահախնդիր սիրո՝ Աստծո նկատմամբ:
Թվում է՝ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ընտանիքը կամ ամուսնությունը: Իհա՛րկե, կապ ունի: Պողոս առաքյալը, ամուսնական հարաբերությունների մասին խոսելիս, ասում է. «Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալ» (Եփ. Ե 32): Սա պետք է հասկանալ այն իմաստով, որ տղամարդու և կնոջ սերը, որն ընտանիքի հիմքն է, պատկերն է և նմանությունը աստվածային սիրո, ինչպես որ ինքը՝ մարդը, պատկերն ու նմանությունն է Աստծո: Ինչպես Աստված սիրում է մարդկությունը, սիրում է՝ իր կյանքը մեզ տալու աստիճան, այնպես էլ պետք է սիրի ամուսինը իր կնոջը, կինն էլ՝ իր ամուսնուն: Պետք չէ այստեղ սերը շփոթել սիրահարության հետ. խոսքը սիրահարության մասին չէ, այլ սիրո՝ գիտակցված, վստահության և պատասխանատվության զգացումով ամրացած:
Քրիստոնեական ընտանիքը Եկեղեցու մանրակերտն է, և միևնույն սերը, որ կա Եկեղեցում, որով գործում է Եկեղեցին, պետք է լինի նաև ընտանիքում:

Պատրաստեց Սպարտակ սրկ. Իսրայելյանը

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 2-րդ համարից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Erazner Երազներ. հոգևոր զրույցներ (տեսանյութ)
Հաջորդ նյութը Miqayel eps Միքայել եպիսկոպոս Աջապահյան. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Astvacashunch 123
Քրիստոնեական

Աստվածաշնչի ընթերցանության արհամարհում

19 Հոկտեմբերի, 2015
images
Քրիստոնեական

Խաչակնքվելը ամուր վահան է ընդդեմ դիվական ներգործությունների

16 Օգոստոսի, 2013
Dev hreshtak
Քրիստոնեական

Դևերի մասին

8 Օգոստոսի, 2016
10
Քրիստոնեական

ՍՈՒՐԲ ՄԵՌՈՆ (Բանաստեղծություն)

17 Սեպտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?