Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
23 Sb Hripsimyanc 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Published: 23 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այս օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Մայր Աթոռից Ս. Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց Սուրբ Հռիփսիմե վանք: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կրելով սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը, նահատակ կույսի մասունքով օրհնում էր բարեպաշտ ժողովրդին: Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Նորին Սրբությունը սրբազան Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:

Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և բազում հավատացյալներ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի առիթով վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Հռիփսիմե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:

Ս. Պատարագի ընթացքում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց Ս. Հռիփսիմյանց նահատակության պատմությանը և նշանակությանը Հայաստանում քրիստոնեության տարածման գործում:

«Հռիփսիմյանց կույսերի անկոտրում կամքը նրանց առաջնորդեց դեպի երկնքի արքայության լուսավոր թագն ու պսակը, որի վկայությունն այսօր Տիրոջ այս զորավոր տաճարն է` մեկ ու կես հազարամյակից ավելի նվիրական ուխտատեղին մեր ողջ հայ ժողովրդի, որը նույնպես մեծ դժվարությունների ու փորձությունների գնով իր սրտում պահում է ճշմարիտ ու լուսավոր հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր արարիչ Աստծու: Եվ այստեղ ոչ միայն մեր ժողովուրդը, այլ նաև ողջ աշխարհի քրիստոնյա ազգերը գալով իրենց աղոթքն են առ Աստված բարձրացնում՝ խնդրելով սուրբ Հռիփսիմյանց  բարեխոսությունը»,- նշեց Հայր Մատթեոսն իր խոսքում:

Հայր Մատթեոսը ընդգծեց, որ Ս. Հռիփսիմյանց նահատակության խորհուրդն ու օրինակն այժմեական են, քանզի միշտ էլ քրիստոնյաներն իրենց հավատքի համար հալածվել են, չարչարանքների ենթարկվել և նահատակվել: Նա հաստատեց, որ այսօրվա աշխարհը նույնպես բազում մարտահրավերներ, դժվարություններ ու փորձություններ է հարուցում քրիստոնյաների համար:

Հայր Սուրբը հրավիրեց ուխտավորներին աղոթքով հայցելու Ս. Հռիփսիմյանց բարեխոսությունը, որպեսզի Տերն այս դժվարին օրերին մեր ժողովրդին ուժ և կարողություն պարգևի, ինչպես դարերի ընթացքում, այնպես և այսօր քրիստոնեական լույս հավատքը հաստատուն պահի` հակառակորդի բոլոր փորձությունները հետ մղելու ու անսասան պահել մեր երկրի սահմանները և միշտ պայծառ` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Տոնական արարողություններին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, հոգևոր հովիվների գլխավորությամբ տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:

23-Sb Hripsimyanc 1 23-Sb Hripsimyanc 2 23-Sb Hripsimyanc 3 23-Sb Hripsimyanc 4 23-Sb Hripsimyanc 5 23-Sb Hripsimyanc 6 23-Sb Hripsimyanc 7 23-Sb Hripsimyanc 8 23-Sb Hripsimyanc 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 23 Karavarman akademia 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին
Հաջորդ նյութը anmit mtorum Անմիտ մտորում (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Garegin B 356
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

8 Մարտի, 2019
1013956 209571525901493 2023073548 n
Նորություններ

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով (նկարներ)

26 Հունվարի, 2014
10 5
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով (նկարներ)

10 Փետրվարի, 2015
Miqayel eps
Նորություններ

Եթե որևէ այլ եկեղեցի այս երկրում հավակնում է Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակին՝ հիվանդ է. Շիրակի թեմի առաջնորդ

29 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?