Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04 1 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Վարդանանց տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Հայրապետական մաղթանք
Նորություններ

Ս. Վարդանանց տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Հայրապետական մաղթանք

Published: 4 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:

Օրվա առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:

Ս. Պատարագի ավարտին Արտակ Սրբազանն անդրադարձ կատարեց ազգային-եկեղեցական կյանքում կարևոր դերակատարություն ունեցող Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին` մասնավորաբար նշելով. «Նրանք սիրո ապրումով նահատակվեցին հանուն իրենց մեծագույն բարեկամների՝ Աստուծո, Հայրենիքի և ազգի: Այս պատվիրանական սիրով տոգորված` հայը 451 թվականին Վարդանանց անձերում իր լինելու և իր Արարչի հետ ապրելու իրավունքն էր ամրապնդում: Մինչ Քաղկեդոնում Քրիստոսի բնությունների հարցերն էին քննարկում, իշխանության ու գերակայության խնդիրներն էին պարզաբանում, հայ ժողովուրդը մերժում էր Հազկերտի օձային առաջարկը և իր կյանքով փառաբանում Հիսուս Տիրոջը` մահվամբ հաստատելով հավատքն ու սերը:

Վարդանանց պատերազմը հայի` իր Արարչին վերադարձած, քրիստոնեացած, քրիստոնեությունը հայացրած ոգու առաջին ճիչերից է անարդարության, վտանգի ու չարիքի դեմ: …Այո՛, մահամերժ նահատակության ոգով ներշնչված էր մի ողջ ազգ՝ նշանաբան ունենալով աստվածաշնչյան պատգամը, թե. «Ո՞վ կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց»…

Շատ պատմիչներ ասում են` բարոյական հաղթանակ տարանք, պատմաբաններից ոմանք փորձում են ապացուցել, որ պարտվել ենք: Սակայն, պատմության հոլովույթները քննելով և ներկայում ապրելով` ես  վստահորեն ասում եմ` մենք հաղթել ենք: Այս բանիս համար ո՛չ պատմիրչների, ո՛չ էլ պատմաբանների վկայություններ են հարկավոր, այլ պետք է  միայն շրջահայաց լինել և տեսնել, որ մենք հայ ենք մնացել, քրիստոնյա հայ՝ մեր Եկեղեցով, մեր Հայրենիքով: Ուրեմն` հաղթել ենք Վարդանանց պատերազմում, հաղթե՛լ  ենք, որով և Վարդանանք հող պատրաստեցին հետագայում Վահանյանց ապստամբության և Հայաստանի ինքնիշխանության համար: Վարդանանք ներշնչանք դարձան հետագայում մեր ժողովրդի բազում հաղթանակների, որոնց կիզակետն եղան Սարդարապատի ու Արցախի գոյամարտերը: Վարդանանք սնեցին ու դաստիարակեցին հայի բոլոր սերունդներին:  Ավարայրով տոգորված` այսօր մեր սահմաններն են պահում 18 տարին նոր բոլորած պատանիներ, որոնց երակներում վարդանյան անձնազոհ արյունն է հոսում: Նրանք իրենց  զորությամբ, քաջությամբ և անձնազոհությամբ ոչ միայն դավադիր հակառակորդին են զարմացնում, այլև ամեն օր հիացնում են մեզ»:

Պատարագիչ Սրբազանը, խոսելով հայ ժողովրդի առջև ծառացող մարտահրավերների մասին, ընդգծեց, որ հայի կյանքում թե՛ պատմության ընթացքում և թե՛ այսօր հազկերտների պակաս չի զգացվել: ««Հրովարտակներով», բռնություններով, մարդասիրական օգնություններով, անգամ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով փորձել և փորձում են դավանափոխ անել, ուրանալ տալ մեր՝ սուրբ առաքյալներից և հայրապետներից ժառանգված հավատքը, հայրենիքն ու հայությունը: Չնայած որ մեզանում եղել են և կան վասակներ ու իրենց նմաններ, որոնք փրկության ուղիներ են փորձել գտնել` հազկերտների առաջարկներին համաձայնելով, սակայն, հայն ընդհանրապես մերժել է հազկերտներին և նրանց բերած առաջարկներն ու այսպես կոչված «փրկությունները»:

Թշնամին դեռևս գործում է` նոր դիմակներով և տարբեր գործելաոճով, սակայն, էությունը չի փոխել. նույնն է: Առանց վարանելու սրանք բոլորովին պիտի մերժենք` ի զեն ունենալով Վարդանանց անձնազոհությունը և Վահանյան հնարամտությունը: Մի՛ եղիր վասակի պես և քո անձնական շահերը մի՛ խառնիր  հայի և հայրենիքի վտանգների դիմագրավման առաքելությանը, որովհետև ժողովուրդն ու պատմությունն իր գնահատականն է տալու, իսկ Տիրոջ   դատաստանը` փրկություն կամ պատիժ հավիտենության մեջ», — ասաց Սրբազանը` հավելելով, որ հայ ժողովուրդը միշտ արժանի գնահատական է տվել իր անձնազոհ հերոսներին` նրանց անուններով մկրտելով և նրանց առաքինությամբ կրթելով իր զավակներին:

Իր խոսքում Արտակ Սրբազանը որդիական ակնածանքով, միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց Նորին Սրբությանն անվանակոչության օրվա կապակցությամբ` մաղթելով, որ ամենքի աղոթքներն ու պանծալի սրբերի բարեխոսությունն Աստծու մոտ լսելի լինեն, որպեսզի Տերն Ամենայն Հայոց Հայրապետին շնորհի Սուրբ Հոգու առաջնորդությամբ երկար տարիների բեղուն և արդյունավոր հովվապետություն:

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք` նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության համար:

Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերճյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազում ուխտավորներ:

04-1-1 04-1-2 04-1-3 04-1-4 04-1-5 04-1-6

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Voske tarer 1 Ոսկե տառերի ստեղծման առեղծվածը
Հաջորդ նյութը 4 2 1 Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

ekexecakan kyanq 13.052016
Նորություններ

Եկեղեցական կյանք 13.05.2016

14 Մայիսի, 2016
04 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ

4 Օգոստոսի, 2020
Ukraina hayoc tem
Նորություններ

Ուկրաինայի հայոց թեմում տեղի ունեցավ քահանայից ժողով

17 Դեկտեմբերի, 2019
Mayr Ator987
Նորություններ

Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել

18 Մարտի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?