Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
06 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռում (նկարներ)

Published: 6 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Մայր Աթոռի Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղազարդ թափորը Վեհարանից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար:

Այդ ընթացքում հայրապետական ամպհովանին կրում էին Հայ Եկեղեցու բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Կոնվերս բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նորին Սրբությանն արարողության ժամանակ, որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» բարի ավետիսը:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց նաև Ջրօրհնեքի արարողությունը` ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը (ԼՂՀ ՊԲ): Ս. Պատարագից հետո Մայր Տաճարի խաչը Հայրենիքի սահմանների օրհնության համար տարվելու է տարբեր զորամասեր:

Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ և ՀՀ Կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Ս. Պատարագից հետո «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ ընդունելություն, որտեղ Նորին Սրբության կողմից վերստին ավետվեց Տիրոջ Ս. Ծննդյան հրեշտակաբարբառ լուրը։

06-1 06-2 06-3 06-4 06-5 06-7 06-8 06-9 06-10

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 6 Հունվարի 3 † Կիր. Է. կիր. Յիսնակի
Հաջորդ նյութը 06 5 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

10 1
Նորություններ

Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

10 Սեպտեմբերի, 2013
Aren vrd
Նորություններ

Նոր նշանակում

15 Ապրիլի, 2016
20 1
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

20 Փետրվարի, 2018
23 Armenian Catholic patriarch 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքին

23 Սեպտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?