Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
garegin 2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում

Published: 14 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Եւ զխորհուրդն զոր խորհիք խափանէ Տէր, զի Աստուած ընդ մեզ է » (Ժամագիրք):
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քաջարի, հաղթող ժողովուրդ.
Այսօր Արցախի օրհնյալ հողում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենախրկիչ եկեղեցում գոհաբանական աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ հաղթանակով պսակեց հայրենյաց պաշտպան մեր զավակների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դեմ՝ խափանելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնանալու դավադիր խորհուրդները:
Այս դժվարին օրերին, երբ լարվածությունն ու պատերազմի սպառնալիքը դեռ չի փարատվել, Մենք մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ ցանկացանք այցելել Արցախի մեր ժողովրդին, Հայրապետական Մեր օրհնությունը և գնահատանքը բերել ձեզ, որ առ Աստված հավատքով ու արի ոգով հաստատուն կանգնած եք հայրենի հողին, անձնվիրաբար պաշտպանում եք հայրենիքի սահմանները: Արդարև, չկա ավելի մեծ շնորհ ու մխիթարություն Հայրապետիս համար, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի այս նվիրական պահին, քաջալերել նրան իր հավատարմությունը պահելու հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին: Ազգը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տեսիլք ունի և պայքարում է հանուն դրա իրագործման: Ասվածի լավագույն ապացույցը Արցախի հանրապետությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ժողովրդի ազատ ապրելու դարավոր երազանքի մարմնացումը:
Մեր հոգին լի է արդար հպարտությամբ, քանզի մեր բանակի սահմանապահ միավորումները, ինչպես և` Արցախի մեր ժողովուրդը աներկյուղ դիմակայեցին ադրբեջանական զորքերի հարձակմանը, ետ մղեցին սպառազինությամբ գերազանցող հակառակորդին, որի մեջքին անսքող կանգնած է ցեղասպան Թուրքիան: Առաջին իսկ օրից դրսևորվեց մեր բանակի մարտունակությունն ու քաջարի ոգին, մեր զինվոր զավակները ցուցաբերեցին հերոսության բացառիկ օրինակներ: Նրանցից ոմանք իրենց ծաղկուն կյանքը, պայծառ երազները նվիրեցին հայրենիքին, մեզ՝ ապրողներիս, գալիք սերունդներին:
Սիրելիներ, հայրենյաց սիրո ոգին Արցախից տարածվելով այսօր համախմբում և միավորում է մեր ողջ ժողովրդին ի սփյուռս աշխարհի: Հայաստանից, աշխարհի բոլոր կողմերից կամավորներ են ժամանում Արցախ, շարունակվում են հանգանակությունները ի խնդիր հրետանակոծված մեր բնակավայրերի վերակառուցման, տուժած մեր զավակների աջակցության, մեր բանակի զորացման և սահմանների պաշտպանության: Անկախ հեռավորությունից ամեն հայորդի իր նյութական, թե բարոյական սատարումով, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերով շտապում է լինել Արցախի կողքին, Արցախի զինվոր: Առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության այս ոգին է զորավոր այն ուժը, որ մեր ժողովրդին դարձնում է աննկուն ամեն տեսակ փորձությունների առաջ: Այս ոգին ինքնաբուխ է, մարդկային որևէ ջանք ի զորու չէ նման ոգևորություն ստեղծել: Միայն հավատքից ծնված նվիրումը կարող է այսպիսի ներշնչում առաջացնել հոգիների մեջ: Այս ոգին մեր ժողովրդի ինքնության նկարագիրն է, դիմագիծը, որի շնորհիվ դարերի հողմերին հանդիման գոյատևել է, գտել վերածնվելու ուժ և ստեղծելու, արարելու եռանդ:
Անկախության 25 տարիներին մենք ականատես ենք Արցախի իրական վերածննդին: Ականատես ենք, թե ինչպես Արցախի հայությունը իր աշխատանքով ու վաստակով շենացնում է հայրենի երկիրը, կառուցում է իր ազատ նոր կյանքը, բարձրացնում է իր եկեղեցիները, իր դարավոր սրբավայրերը, ապրում քրիստոնեական արժեքներով, մարտնչում խաղաղության ու արդարության համար:
Արդար է մեր պայքարը, սիրելիներ: Մեր ժողովուրդը զենք է բարձրացնում իր հայրենիքի, իր ազատ և խաղաղ կյանքի համար: Այս գիտակցությամբ են հայ մայրերը պատերազմ ճանապարհում իրենց որդիներին, կինը՝ ամուսնուն, քույրը՝ եղբորը: Աստծո ողորմությամբ մենք 25-ամյա ազատության սերունդ ունենք այսօր, երիդասարդություն, ովքեր անձնվիրումով միանում են մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի պաշտպանության պայքարին, մեր ժողովրդի խաղաղ ու բարօր կյանք կերտելու ջանքերին: Ազատ ապրելու իր արդարությունը Արցախը և նրա հետ մեր ողջ ժողովուրդը պիտի շարունակի պաշտպանել մինչև հաղթական ավարտ, մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում: Եվ թող Աստված շուտով արժանացնի այդ օրվան` նայելով մեր ժողովրդի
հավատքին, նվիրումին, ազգաշեն ու հայրենանվեր գործերին, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում, «Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա» (Սղմ. 10. 8):
Արդարություն և Ճշմարտություն է Արցախի ազատությունը: Արդարություն և Ճշմարտություն է Արցախի հաղթանակը:
Արդ, ամուր ու անսասան մնանք հավատքի մեջ. հավատքի մեջ, որ Աստված մեզ հետ է: Պահպանենք մեր միաբանությունը, պահենք մեր զգոնությունը: Սիրենք միմյանց, մեր ուժը մեր եղբայրության ու միասնության մեջ է: Մեր հույսը նախ մենք ենք և մեր Աստված: Ամենքս՝ ի զոհողություն ի սեր հայրենիքի, զոհողություն՝ ի սեր հայ ընտանիքների, զոհողություն՝ ի սեր մեր անկախության և ամենակարևորը՝ զոհողություն ի սեր Աստծո: Այսպես կարող պիտի լինենք պաշտպանել և միջազգային ճանաչման առաջնորդել Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու արդար իրավունքը:
Վերստին Մեր գնահատանքը և օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ զավակներ, Հայոց բանակի քաջ մարտիկներ, մեր զորակցությունը՝ Արցախի բարեխնամ իշխանություններին՝ ի գլուխ Նախագահ Տիար Բակո Սահակյանի, մեր խրախույսն ու քաջալերանքը՝ մեր Եկեղեցու բարեջան սպասավորներին, սիրելի առաջնորդ Պարգև Սրբազանին: Տոկունություն և հաղթություն ձեզ, քաջ արցախցիներ:
Ի խորոց սրտի Հայրապետիս աղոթքն է, որ Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր մեր զավակներին, երկնային լուսեղեն հարկերում ընդունի հոգիները մարտերում զոհված մեր զինվորների և խաղաղ բնակիչների, ոգու արիություն և սփոփանք շնորհի նրանց ընտանիքներին և հարազատներին: Թող Ամենակարողն Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին և համայն մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի և օրհնի հայրենաշեն ջանքերը ազգիս, որ միշտ «հայրենյաց շողա արև»:
Թող Տիրոջ խաղաղությունը, ողորմությունն ու շնորհները լինեն մեզ հետ և համայն աշխարհի, այսօր և միշտ. ամեն:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Huys momer Հույսը վառում է բոլոր մարված մոմերը (առակ)
Հաջորդ նյութը Aren vrd Նոր նշանակում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

IMG 3021 copy
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

26 Մարտի, 2018
Hayr Isahak 2
Նորություններ

Մայր Աթոռը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է խոցելի խավին

28 Նոյեմբերի, 2014
01.10 4
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

4 Նոյեմբերի, 2022
Amn hayoc tem
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի եկեղեցական դասը և Թեմական խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ

12 Հունվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?