Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin b
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ. Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ամանորի առիթով (տեսանյութ)
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգին Բ. Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ամանորի առիթով (տեսանյութ)

Published: 1 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը:

Գոհաբանական մաղթանքով, նոր հույսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Անցնող տարին մեզ համար նվիրական եղավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետության, մեր Եկեղեցու և ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպվեցին հիշատակի միջոցառումներ: Ծիծեռնակաբերդում հրապարակվեց մեր արդար դատին հետամուտ լինելու և հաղթանակի առաջնորդելու «Համահայկական հռչակագիրը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք հավատքի և հայրենիքի համար մարտիրոսության պսակն ընդունած մեր նահատակների սրբադասումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը: Հիշատակի միջոցառումները հոգևոր նոր ուժ ու կորով բերեցին մեր կյանքին` առիթ դառնալով ազգային համախմբման, մեր սրտերում հավատքի ու հայրենյաց սիրո զորացման, ամրապնդելով արդարության հասնելու վստահությունը մեր ժողովրդի:

Անցնող տարում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք և դժվարություններ ու հոգսեր, նաև՝ անհանգստություններ ու ցավալի կորուստներ: Մեր ժողովուրդը արժանապատվորեն, արիասիրտ, միավորյալ ջանքերով դիմակայեց բոլոր մարտահրավերներին, պաշտպանեց հայրենի երկրի սահմանները, մեր կյանքի խաղաղությունը և թանկ գնով ձեռք բերված նվաճումները: Միասնության այս ոգով, սիրելիներ, և լավատեսությամբ դիմավորենք նոր տարին: 2016 թվականին Հայաստանում և Արցախում տոնախմբելու ենք մեր անկախ պետականության վերականգնման 25-րդ տարեդարձը: Ազգի և մեր պետության հզորության նախանձախնդրությամբ Հայրենիքում և Սփյուռքում միմյանց աջակից՝ ամեն կարելիություն ներդնենք շենացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կյանքը և լուսավոր՝ մեր ապագան:

Տարեմուտի այս երեկո, Սուրբ Ծննդյան նախասեմին առատացնենք մեր աղոթքը աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ և ապահով կյանքի համար: Հիշենք կարոտյալներին, նեղյալներին, հիվանդներին և վշտացյալներին, Մերձավոր Արևելքում պատերազմական փորձությունները կրող մեր եղբայրներին ու քույրերին և մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զավակներին՝ մեկնելով նրանց սատարումի ու աջակցության մեր ձեռքը: Աղոթք բարձրացնենք մարտերում հերոսաբար զոհված մեր որդիների, մեր երկրի սահմանները անձնվիրումով պաշտպանող քաջարի մեր բանակի զինվորների և հրամանատարների համար:

Առ Աստված աղոթքով հայցում ենք նոր ձեռքբերումներ հայրենի իշխանություններին, մեր Եկեղեցու սպասավորներին, մեր ժողովրդի բոլոր զավակներին: Ապահովություն` ընտանիքներին, պանծալի և բարի ծառայություն`

մեր բանակի մարտիկներին, երկնային շնորհ և սեր՝ մեր մանուկ ու երիտասարդ զավակներին, օրհնություն՝ համայն հայոց կյանքին:

Շնորհավոր նոր տարի: Բարի և օրհնյալ տարի:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 6 Հունվարի 1† Ուր. Գ օր Ս. Ծննդեան պահոց։ Կաղանդ, Տարեմուտ
Հաջորդ նյութը Nort Tari Ինչպե՞ս էին հնում հայերը նշում Ամանորը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

kret 5.5 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Կրետե (նկարներ)

5 Մայիսի, 2019
18 GHX 3
Նորություններ

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

18 Մայիսի, 2017
26 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2016
nshan petrosan o schactii osnovnaja
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը

15 Նոյեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?