Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
4 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Միասնական աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար (նկարներ)
Նորություններ

Միասնական աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար (նկարներ)

Published: 4 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց միասնական աղոթք:

Արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Աղոթքին մասնակցում էին նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ ու միաբաններ, հազարավոր հավատավոր հայորդիներ:

Եկեղեցականների թափորը, որի մեջ էին ընդգրկված նաև զինվորականներ, տաճարի մուտքից, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Հայրապետին առաջնորդեց դեպի խորան: Այդ ընթացքում ներկա ժողովուրդը ծափողջույններով դիմավորեց Հայրապետական թափորին մասնակից հայրենյաց պաշտպաններին:

Այնուհետև կատարվեց մաղթանք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անսասանություն և խաղաղության համար, որի ընթացքում Նորին Սրբությունը ծնրադիր աղոթեց` հայցելով Երկնավորից. «Եւ արդ` մեք ամենեքեան խոնարհեալ անկանիմք առաջի Քո եւ հայցեմք յամենառատ ողորմութենէդ Քումմէ, Տեր Աստուած մեր, զի պահեսցես եւ պահպանեսցես զՀանրապետութիւնք Հայաստան և Արցախ աշխարհաց ի խաղաղութեան, ի բարօրութեան եւ յանսասանութեան…»:

Հոգևոր դասը նաև առ Աստված աղոթք բարձրացրեց մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհվածների հոգիների հանգստության համար:

Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց արարողությանը մասնակից ժողովրդին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

  Այսօր համախմբվել ենք միասնաբար աղոթք բարձրացնելու մեր երկրի ու մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենյաց սահմանները պաշտպանող հայոց բանակի հրամանատարների և զինվորների անվտանգ ու հաղթական ծառայության համար:

Ադրբեջանի կողմից այս օրերին սանձազերծված ռազմական գործողություններին մեր բանակի քաջարի զինվորները դիմակայեցին անձնուրաց կերպով՝ ծանր մարտերում ետ մղելով հակառակորդին և պատճառելով զգալի կորուստներ: Մեր ողջ ժողովուրդը հայրենասիրության ու ազգասիրության զորեղ զգացումով ինքնաբուխ զորաշարժ սկսեց: Կամավորական խմբերը ելան մեր բանակի արիասիրտ զինվորների հետ վճռականորեն և ամենայն հանձնառությամբ պաշտպանելու հայրենի երկիրն ու սրբությունները, ազատ կյանքի արդար իրավունքը Արցախի մեր ժողովրդի: Թեպետ իրավիճակը Արցախի սահմաններում մնում է լարված, բայց հայրենյաց պաշտպան մեր զավակները շարունակում են արժանի հակահարված տալ հակառակորդին: Այսօր քաջալեր են մեր հոգիները տեսնելով մեր բանակի մարտունակությունը, ազգիս զավակների ազնվասիրտ նվիրումն ու խիզախությունը:

Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները, սահմանամերձ բնակավայրերի պարբերական գնդակոծությունները, որոնց հավելվեց և այս օրերի ոճրագործությունը, վկայում և փաստում են, որ Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է, նաև միջազգային հանրության անդար և օբյեկտիվ գնահատականը Ադրբեջանի ռազմատենչ, անընդունելի և դատապարտելի վարքագծին, որը մեր ժողովրդի իրավացի սպասումն է:

Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության, նախանձախնդիր՝ աստվածաշնորհ ազատության: Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ կյանքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է մեզ համար: Մեր ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում օրհասական վտանգների դեմ համախումբ, իր հավատքի ուժով և ոգու արիությամբ բազում հաղթանակներ է կերտել, այսօր ևս նույն հանձնառությամբ հերոսաբար կանգնած է ընդդեմ վայրագությունների ու բռնությունների, ընդդեմ պարտադրված պատերազմի՝ վերահաստատելու համար խաղաղությունը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են՝ հավատքով զորացնելով ու քաջալերելով մեր հայրենյաց պաշտպաններին և աղոթելով, որ միշտ հաղթական լինի բազուկը հայ զինվորի:

Մեր աղոթքը, օրհնությունը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՀՀ իշխանություններին, մեր քաջարի հրամանատարներին ու զինվորներին, որ նախանձախնդիր ջանքեր են ներդնում հայրենի մեր երկրի ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու, Հայրենիքը պաշտպանելու, խաղաղությունը վերահաստատելու համար:

Աղոթք ենք բարձրացնում մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհված մեր ժողովրդի զավակների՝ զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների հանգստության և երկնային լուսեղեն օթևաններում բնակության համար՝ Մեր վշտակցությունը բերելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Աղոթք ենք վերառաքում առ Աստված աշխարհի և մեր հայրենիքի խաղաղության համար՝ հայցելով, որ մեր ժողովուրդը հավատքով և արի ոգով հաղթահարի նաև այս դժվարություններն ու մարտահրավերները` շարունակելով հզորացնել մեր հայրենիքը, շենացնել ազգային մեր կյանքը ի սփյուռս աշխարհի:

Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին: Հավետ կեցցեն մեր քաջ զինվորները, փառք ու պատիվ հայոց բանակին:

Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից

անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը:

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ,

խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին

և զորացրու թշնամիների դեմ պատերազմում

ի փառս Քո Սուրբ անվան:

4-1 4-2 4-3 4-4 4-5 4-6 4-7 4-8 4-9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mesrop srk «Ես քրիստոնյա եմ… ». առաջնագծում հոգեւորականները զինվորների կողքին են
Հաջորդ նյութը Hospital Վեհափառ հայրապետն այցելել է Երևանի զինվորական հոսպիտալ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Gitajoghov
Նորություններ

Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (հոկտեմբերի 17-18)

12 Հոկտեմբերի, 2016
31 CangurooMeghu 5
Նորություններ

Մայր Աթոռ Ս Էջմիածինը հյուրընկալեց «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների առաջատարներին

31 Օգոստոսի, 2016
03 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին (նկարներ)

3 Փետրվարի, 2016
03 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին

3 Մարտի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?