Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16 18 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Published: 18 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին՝ բարի ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նաև ուրախություն հայտնեց ժողովին մասնակցելու հրավիրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի ներկայության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջինս, իբրև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար և ՀԲԸՄ նախագահ, մշտապես իր զորակցությունն է ցուցաբերում Մայր Աթոռին:
Ժողովի նիստերն ատենապետեցին Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ժողովին քննության առնվեցին կանոնական ու կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական բազմաբնույթ հարցեր:
Առաջին նիստին քննարկվեց Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցնելով հանդես եկան Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Քննարկումների արդյունքում որոշվեց նախապատրաստական աշխատանքների ժամանակատարությունից ելնելով Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:
Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ամենամյա հիշատակության ծիսական կանոնի խմբագրման հանձնախմբի համակարգող Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը՝ Ցեղասպանության նահատակների ծիսական կանոնի և ապրիլի 24-ին կատարվելիք Բարեխոսական կարգի մասին:
ԳՀԽ անդամներին տեղեկացվեց, որ 2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ:
Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը տեղեկություններ փոխանցեց Ծայրագույն Արևելքի, մասնավորապես՝ Յանգունի, Սինգապուրի, Բանկոկի, Մյանմարի Հանրապետության և Բանգլադեշի Դաքքա քաղաքի եկեղեցական համայնքների մասին: Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության` Բելգիայի, Հոլանդիայի, Իսպանիայի և Իտալիայի եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես եկավ Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացվեցին նաև Մայր Աթոռում ընթացող բարեկարգման և կառուցապատման աշխատանքները: Հատուկ անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների ընթացքին: Նշվեց նաև, որ ընթացիկ տարում կավարտվի Վեհարանի շենքի հիմնանորոգումը և «Էօրնեկեան» դպրոցի նոր մասնաշենքերի կառուցումը:
Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին կատարված աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2015 թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը:
Ըստ այդմ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Մայր Աթոռում և թեմերում կազմակերպվել են 854 ոգեկոչման և հիշատակի արարողություններ, գիտաժողովներ, սեմինարներ, միջեկեղեցական արարողություններ, խաչքարերի օծումներ, ցուցահանդեսներ և բազմաբնույթ այլ միջոցառումներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 742 է, որոնցից 54-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 48-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 40-ը՝ աբեղա, 469-ը՝ քահանա, 131-ը՝ սարկավագ: ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 51 հոգևոր սպասավորներ: ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում 7 հոգևորականներ:
2015 թ. Մայր Աթոռի բաժիններում աշխատել են 1206 անձեր, Հայաստանի թեմերում և Արցախում` 1359 անձեր:
Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 295 սան, որից` 98-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, 81-ը՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 43-ը՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 31-ը՝ Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, 42-ը՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում: «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում ուսանել է 324 աշակերտ: «Էօրնեկեան» մանկապարտեզ հաճախել է 45 մանուկ:
2015 թ. շարունակել են գործել 7 հայորդյաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոնը, որտեղ հաճախում են շուրջ 3500 երեխաներ: Տարվա ընթացքում բոլոր հայորդյաց տներում իրականացվել է 282 բազմաբնույթ միջոցառում:
Տարեցտարի ընդլայնվող սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն է հատկացվել անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ծերախնամ կառույցներին, բանտարկյալներին և զինծառայողներին: Հաշվետու տարում Մայր Աթոռի կողմից դրամական և նյութական աջակցություն է ցուցաբերվել 20000 անձի:
2015 թվականին իրենց բնականոն գործունեությունն են շարունակել Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի, Վանաձորի բարեգործական ճաշարանները, որտեղ օրական սնունդ է ստացել ընդհանուր թվով 1000 անձ: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում խնամվում են 14 պատանիներ: Իր գործունեությունը շարունակել է ծավալել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը` անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով հիվանդներին:
2015 թ. Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում օծվել են 21 նոր եկեղեցիներ: Շինարարության և վերանորոգման փուլում են գտնվում 34 եկեղեցիներ: Թեմերի հովանու ներքո գործել են 271 կիրակնօրյա դպրոցներ:
Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց ներկայացված զեկույցը՝ ողջունելով իրականացվող լայնածավալ գործունեությունը և Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ուղղված նվիրյալ ջանքերը:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

16-18-1 16-18-2 16-18-3 16-18-4 16-18-5 16-18-6 16-18-7 16-18-8 16-18-9

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xrati tangaran 2 Պողոս Ադրիանապոլսեցի. Խրատի թանգարան. էջմիածին 2015. pdf
Հաջորդ նյութը Divakan tateraxaxer Ի՞նչ է Հավիտենական կյանքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Հարցազրույցներ

Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

10 Հուլիսի, 2020
Garegin B 749
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

7 Ապրիլի, 2021
Surb
UncategorizedՏեսանյութեր

Ապարանի Սուրբ Խաչ հուշարձանի վրա տեղադրվեց 1715-րդ խաչը (տեսանյութ)

6 Հոկտեմբերի, 2015
23 1
Նորություններ

Հանդիպում Կարելիայի և Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոսի հետ և դասախոսություն Յոհենսուի համալսարանում

23 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?