Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 QH 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից տարեկան ժողովը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից տարեկան ժողովը (նկարներ)

Published: 25 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 25-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ:

Եկեղեցականաց դասը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նախ Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգությանը:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը:  Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց վերջին տարում ի Տեր հանգչած հոգևորականների, ինչպես նաև հայրենյաց պաշտպանության ընթացքում զոհված քաջարի հայ զինվորների հոգիների հանգստության համար:

Այնուհետև բացման խոսք ասաց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայոց Հովվապետի անունից ողջունելով եկեղեցականներին` Միքայել Սրբազանն անդրադարձավ ժողովի օրակարգին` վստահություն հայտնելով, որ հոգևոր դասի պատկառելի կազմը երաշխիքն է նորանոր նվաճումների և  ձեռքբերումների` հանուն Աստծո փառքի, հայրենիքի շինության և Հայ Եկեղեցու զորացման: Հոգևորականների անունից Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերն անսասան պահի Արարատյան աշխարհը` իր նահատակ կույսերի բարեխոսությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, և պայծառ մնա Մայր Աթոռն իր գահակալով և եպիսկոպոսաց դասով, իր միաբանությամբ և հոգևորականներով:

Հավաքի քննարկման նյութ էին ընտրվել հովվական, ծիսական կյանքին, ինչպես նաև քարոզչական, կրթադաստիարակչական  գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ:

Ծիսական հարցերի շուրջ զեկույցներով հանդես եկան Արժանապատիվ Տ. Զոհրապ քահանա Մանասյանը (Կոտայքի թեմ) և Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը (Շիրակի թեմ): Ծխական քահանաների կրթադաստիարակչական  գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Արժանապատիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը (Տավուշի թեմ):

Քննարկումներից հետո քահանայից ժողովը հանդես եկավ նաև հայտարարությամբ.

«Մենք` Հայաստանի և Արցախի թեմերի քահանաներս, գոհություն և փառք ենք հայտնում Աստծուն, որ համախմբվել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և մեր թեմակալ առաջնորդների ղեկավարությամբ` անդրադարձ կատարելու հովվական կյանքին և առաքելությանը:

Արարատյան տոների և մայիսյան հաղթանակների ոգեշնչող մթնոլորտում մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր ուխտը հանդեպ մեր առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը:

Մեր զորակցությունն ու սերն ենք հղում հայրենյաց սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին ու խիզախ հրամանատարներին և նաև իրենց ընտանիքների սիրասուն անդամներին` աղոթելով մնայուն խաղաղության և Հայոց աշխարհի անսասանության համար:

Մտահոգ Մերձավոր Արևելքի պայթյունալի իրավիճակից` հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը կգտնի ուղիներ խաղաղ և արդար հանգուցալուծման համար` ապահովելով նաև մեր հայրենակիցների անվտանգ կյանքը:

Աղոթում ենք ղարաբաղյան հակամարտության ընթացքում և, մասնավորապես, ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար և Սուրբ Հոգու զորակցությունն ենք հայցում նրանց սգակիր մայրերին և ընտանյաց բոլոր անդամներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին:

Վստահ ենք, որ մայիսյան հաղթանակների ոգին պիտի աննահանջ մնա հայոց կյանքում` թե՛ խաղաղ ստեղծագործ աշխատանքի մեջ և թե՛ հայրենյաց սահմանների պաշտպանության սրբազան գործում:

Զորացած Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց բարեխոսությամբ, մեր հայացքը հառած Խոր Վիրապից ճառագող լույսին և հաստատված Քրիստոսահիմն Մայր Աթոռի հավիտենական առաքելության վրա` շարունակելու ենք մեր անսակարկ ծառայությունը մեր հավատավոր ժողովրդին և վերանորոգված տեսիլքով ու թարմ ավյունով վերադառնալու ենք Տիրոջ կողմից մեզ վստահված այգիների մշակությանը»:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր ուրախությունն արտահայտեց հավաքի առիթով` գնահատանք հայտնելով Միքայել Սրբազանին ու կազմակերպիչ հանձնախմբին:

Վեհափառ Հայրապետը գովելի նկատեց հավաքի ընթացքում Հայ Եկեղեցուն ու եկեղեցականներին հուզող հարցերի ու խնդիրների արծարծումը, ինչը առիթ է ընձեռում անդրադարձ կատարելու և ուղիներ գտնելու հոգևոր ծառայության առավել արդյունավետ կազմակերպման համար:

Հայոց Հովվապետը քահանայից դասին պատգամեց շարունակել նախանձախնդիր և նվիրյալ ծառայություն բերել ժողովրդին և ամենայն ջանք ի գործ դնել` մշտապես բարձր պահելու Հայ Եկեղեցու հեղինակությունը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Արցախյան վերջին իրադարձություննների ժամանակ Մայր Աթոռի միաբանության, Հայաստանի և Սփյուռքի թեմերի և թեմական կառույցների գործունեությանը: «Գնահատանքի է արժանի այն ոգին ու նախանձախնդրությունը, որ դրսևորվեց մեր թեմակալ առաջնորդների և եկեղեցական սպասավորների կողմից: Նրանք ջանացին կարելին անել, որպեսզի հնարավոր աջակցություն հասցվի հայրենյաց պաշտպան մեր զինվորներին, նրանց ընտանիքներին ու վիրավոր անձանց: Եվ այսօր էլ շարունակում են գտնվել դիրքերում` Հայրենիքի սահմանները պահպանող մեր զինվորների կողքին, և իրենց խոսքով ու գործով զորակցում քաջարի զինվորներին:

Պիտի շարունակվեն հետևողական աշխատանքներ իրականացվել, որպեսզի մեր բանակը լինի զորեղ և կարելի աջակցություն մատուցվի եկեղեցականների ու մեր զավակների կողմից ի նպաստ հայկական բանակի», — ասաց Վեհափառ Հայրապետը` տեղեկացնելով նաև զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կողմից ցուցաբերված աջակցության մասին:

Հայրենիքի խաղաղության համար առ Աստված աղոթք բարձրացնելով` Նորին Սրբությունը քահանայից դասին մաղթեց մայիսյան հաղթանակների խորհրդով բարձրացնել ազգային գիտակցությունն ու հայրենասիրական ոգին` ընդգծելով, որ բացառապես այդ ոգով է հնարավոր դիմագրավել Հայրենիքի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

Վերջում հոգևոր դասը մասնակցեց նաև Երեկոյան ժամերգությանը:

25-QH  4 25-QH 1 25-QH 2 25-QH 3 25-QH 5 25-QH 6 25-QH 7 25-QH 8 25-QH 9 25-QH 10 25-QH 11 25-QH 12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekexecakan lrahos 23.05 Եկեղեցական կյանք 23.05.2016
Հաջորդ նյութը Dev ԵՎ դևը հեռացավ. Զարմանալի պատմություններ շարքից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Koryun abegha 214
Նորություններ

Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից

22 Հունիսի, 2018
mayr ator dfwjenr
Նորություններ

Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցեց «Ռենովաբիս»-ի 20-րդ միջազգային համաժողովին

5 Սեպտեմբերի, 2016
Tearnyndaraj 12
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)

13 Փետրվարի, 2024
Moskva tem
Նորություններ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա մեկնեց Արցախ

26 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?