Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Havati
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հավատի համարձակ խոստովանություն
Քրիստոնեական

Հավատի համարձակ խոստովանություն

Published: 24 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
Full title: The Assumption of the Virgin Artist: Francesco Botticini Date made: probably about 1475-6
ԿԻՍՎԵԼ

«Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի՛ մեջ.
և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով,
հրապարակեցե՛ք տանիքների վրայից»:
(Մտթ. Ժ 27-28)

  Ահա այս պատգամը տվեց Քրիստոս իր առաքյալներին հերթական քարոզի ժամանակ, որը եղավ ոգևորիչ խթան սկզբում նրաց համար, հետագայում՝ քրիստոնյաների, որովհետև Հիսուս խոստացել էր. «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մտթ. Ժ 32):
Առաքելական ժամանակներից սկսած մինչև մեր օրերը քրիստոնյաները նահատակվում են Քիստոսին մարդկանց առաջ համարձակորեն խոստովանելու պատճառով: Ասվածի կենդանի օրինակը մեր օրերում Սիրիայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյա լինելու և Աստծուն չուրանալու համար հալածվող ու նահատակվող մեր հավատակից եղբայրներն ու քույրերն են: Այս դաժան իրականության առաջ կանգնելով՝ մենք բախվում ենք մի հարցի՝ ինչո՛ւ է պետք համարձակորեն խոստովանել հավատը, եթե դրա դիմաց սպասում են միայն հալածանք և մահ:
Մենք՝ քրիստոնյաներս, մեր կյանքի համար մեկ օրինակ ունենք՝ Քրիստոսին, որ չվախեցավ ու չփախավ չար խոսքերից, հալածանքներից, տանջանքներից, խաչից և վերջապես՝ մահից: Նա ամենուր քարոզում էր Արքայության Ավետարանը, ժողովրդին առակների ու հրաշքների միջոցով բացատրում Աստծո ճշմարիտ խոսքը՝ առանց երկմտելու կամ վախենալու իր թշնամիներից: Այո՛, որովհետև նրա խոսքն իսկապես ճշմարտություն, լույս և բարիք էր: Այս է պատճառը, որ քրիստոնյաներս, դարեր շարունակ լինելով Բացարձակ Ճշմարիտ Խոսքի՝ Հիսուս Քրիստոսի հավատարիմ սպասավորներն ու գործակիցները, պետք է աղաղակենք ի լուր աշխարհի, ընդդեմ խավարի, ստի ու չարիքի և հանուն մեր եղբայրների կյանքի ու փրկության, որ Քրիստոս է Աստվածը և փրկությունը բոլորի:
Սակայն նախ մեր հոգու տաճարը պետք է մաքրենք ամեն տեսակի մոլությունից ու կեղծիքից, ինչպես Քրիստոս առանց վախենալու ու երկմտելու մաքրեց տաճարը ավազակներից ու լումայափոխներից, քանի որ գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք արել այդ» (Մտթ. ԻԱ 13): Միայն սրանից հետո մենք կարող կլինենք անվախորեն վկայելու Ճշմարիտ հավատը, թե ես և մենք ամենքս գինն ենք Քրիստոսի արյան, ժառանգներն Ամենակալ Աստծո և կրում ենք այն մկրտության կնիքը, որով ընտրվել ենք աշխարհից հավիտենական կյանքի ու փրկության համար: Պողոս առաքյալի նման պետք է պատերազմենք մեր բարի պատերազմը՝ հետևելով նրա պատգամին. «Եվ դու քարոզի՛ր Աստծու խոսքը, շարունակ հայտարարի՛ր այն, ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր՝ կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով» (Բ Տիմ. Դ 2):
Արդ վկայենք մեր հավատը և խոստովանենք այն չերկնչելով խեթ հայացքներից, հալածանքներից և անգամ մահից, ինչպես արել են մեր հայրերը, որոնք հավատի համարձակ խոստովանության համար ստանձնեցին նահատակության պսակը՝ վեհ օրինակ դառնալով ամենքիս համար:
Հավատի այս համարձակությունն ունենալով՝ ընդառաջ գնանք Մեծ Պահքին և անցնենք փորձություններով լի այդ ճանապարհը, մեր կյանքով վկայենք, որ կրողներն ենք Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության փրկարար խորհրդի, որ փրկությունն է և կյանքը համայն աշխարհի:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 7-րդ համարից

Պատրաստեց Ռոման սրկ. Մարուքյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Voski1 Օրհնիր ինձ՝ երկու ոսկի ունենալ (բարոյախրատական պատում)
Հաջորդ նյութը Hr. Tahiryantc Կուսանաց լքված անապատների սարկավագուհիները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arak jri katil
Քրիստոնեական

Իրականում հավատու՞մ ենք մենք Աստծուն, թե՞ ուղղակիորեն գործածում ենք Աստված բառը

2 Հուլիսի, 2017
Hisusi patker
Քրիստոնեական

ԱՍՏԾՈ ԵԶԱԿԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ

26 Սեպտեմբերի, 2014
Qahanayakan kochumner
Քրիստոնեական

Հայ Եկեղեցու նվիրապետությունը

30 Օգոստոսի, 2014
Siro pakas
Քրիստոնեական

Դատողությունը՝ սիրո պսակ

5 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?