Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
3 Hanrapetakan maghtanq 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար
Նորություններ

Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար

Published: 3 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար:

Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:

«Աղոթքի ենք կանգնած այսօր բոլորս, սակայն խռովված է ազգի յուրաքանչյուր զավակի հոգին, որովհետև, ինչպես տեղեկացանք, երեկ գիշեր ազգիս զավակունք վերստին հարկադրված եղան իրենց կյանքով պաշտպանելու մեր Հայրենիքի սահմանների խաղաղությունը և մեր ժողովրդի ազատ կյանքը:

…Մարտական գործողություններն այսօր ևս շարունակվում են: Մեր զինվորները քաջաբար, արիասիրտ կերպով պաշտպանում են մեր սահմանները:

Հավատում ենք, որ մեր ժողովրդի զավակունք, ազգս հայոց իր հոգու խռովքն ու ընդվզումը պիտի վերածի ակունքի նոր ուժականության, արիության ոգու և արժանի հարված տա հակառակորդին` վերահաստատելով մեր սահմանների խաղաղությունը:

Մենք Հարության լուսապայծառ օրեր ենք ապրում, մեր կյանքը լուսավորված է հարության հավատքով: Այս ոգով մենք հաղթահարել ենք մեր կյանքի բոլոր փորձությունները, մղել ենք մեր կյանքի, պատմության բոլոր ճակատամարտերը, և Աստված հաղթություն է պարգևել մեր ժողովրդին, շնորհ տվել կերտելու իր պետականությունը և զորություն` պաշտպանելու իր ազատ կյանքը: Մենք հավատում ենք, որ այս նույն ոգով` միաբան ու միասնական, հարության հաղթական հավատքով մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր խաղաղ կյանքը, շենացնել իր երկիրը, անվտանգ ու ապահով պահպանել երկրի սահմանները», — ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը հորդորեց ժողովրդին հանձնառության ոգով գոտեպնդել երկրի սահմանների վրա իրենց նվիրական պարտքը կատարող հայորդիներին, որպեսզի նրանք նույն արիությամբ շարունակեն իրենց սրբազան ծառայությունն ի սեր Հայրենիքի և ի սեր ժողովրդի:

Վեհափառ Հայրապետը նաև հրավիրեց ամենքին աղոթք բարձրացնելու առ Աստված Հայրենիքի զորության ու խաղաղության, ինչպես նաև հայոց զոհված զավակների և վիրավորների համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր ամենազոր Աջը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա և անխռով պահելով ժողովրդի կյանքը` համայն հայությանը մշտապես առաջնորդի հաղթության ուղիով:

Արարողության ընթացքին` սուրբգրային ընթերցումներից հետո, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցեց «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով Աստծուց անսասանություն, պայծառություն ու բարօրություն Հայոց աշխարհին և երկնառաք օրհնություն` համայն հայոց ազգի համար:

Հանրապետական մաղթանքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց մարտական գործողությունների ժամանակ զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

3-Hanrapetakan maghtanq 2 3-Hanrapetakan maghtanq 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ
Հաջորդ նյութը Pargev eps Հաղորդման հյուրն է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Votnlva 19
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (նկարներ)

6 Ապրիլի, 2023
Garegin B ugherdz
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

31 Դեկտեմբերի, 2018
8 Pilgrims 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների (նկարներ)

8 Օգոստոսի, 2016
Srboc Hreshtakapetac
Նորություններ

Սուրբ Հրեշտակապետների տոնին կմատուցվի Սուրբ Պատարագ

10 Նոյեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?