Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Heqiatner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ
Քրիստոնեական

ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ

Published: 13 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Գաղտնիք չէ, որ մարդու վրա մեծ ազդեցություն են թողնում նրա կարդացած գրքերը: Ֆյոդոր Դոստոևսկու «Դեռահասը» ստեղծագործության հերոսներից մեկը՝ նախկին պալատական Մակար Իվանով Դոլգոռուկին, իր կարդացած գրքի հերոսի քայլերից ազդված (որը գողացել էր իր աղքատ հարևանի միակ ապրուստի միջոցը՝ ձին), գողանում է իր ծառայի կնոջը, և այդ բացատրում է գրքից ազդված լինելու հանգամաքով:

  Սակայն, մինչ մարդը կհասնի որոշակի հասունության տարիքի և կսկսի կարդալ խոր փոխաբերական միտք պարունակող գրական ստեղծագործություններ կամ բարոյադաստիարակող փիլիսոփայական տրակտատներ, նա իր առաջին ընթերցանությունները սկսում է հեքիաթներից: Ի դարի նշանավոր հոգեբան Ալֆրեդ Ադլերի կարծիքով՝ մարդու մոտ իր առաջին աշխարհայացքային արխետիպերը սկսում են ձևավորվել դեռևս 3-5 տարեկանում: Իսկ սա այն տարիքն է, երբ մարդը դեռևս ընթերցում կամ լսում է իր մայրիկի պատմած հեքիաթները: Ստացվում է այնպես, որ մարդու վրա ազդեցություն թողած առաջին գրքերը դառնում են հեքիաթները, որոնք, ազդելով ամեն մարդու վրա անհատաբար, հետագայում կերտում են հսկա հասարակություն՝ իր ուրույն մշակույթով, ժողովրդական հավատալիքներով և այլն:  Եթե ծանոթանանք մի քանի ազգերի կենցաղին և դրանց հեքիաթներին, ապա մեծ նմանություն կնկատենք երկուսի մեջ էլ: Օրինակ՝ հարստության մասին պատկերացումը շատ ազգերի հեքիաթներում հանդիպում է բացասական լույսի ներքո: Հարուստները միշտ ներկայացվում են որպես անարդար, անմիտ, ծույլ, չար անձնավորություններ, իսկ այն եզակի դեպքերում, որտեղ որ հարստությունը կամ հարուստը ներկայացվում է դրական լույսի ներքո, ապա այդ ստեղծագործության մեջ հերոսի հարստանալը լինում է հեքիաթի ավարտը: Նմանատիպ հեքիաթներ ունեցող ազգերի իրականության մեջ փողը, ինքնըստինքյան, սկսում է ձեռք բերել բացասական իմաստ և որակվում է որպես «ձեռքի կեղտ»: Մինչդեռ հակառակ պատկերն է տիրում սեմիտական և, ի մասնավորի, հրեական իրականության մեջ: Այստեղ՝ ազգային հեքիաթներում, որոնք պահպանված են հրեական մեկնաբանական երկերում՝ Թալմում, Միդրաշում, Միշնայում և այլն, հարստության ձեռք բերումը դառնում է հեքիաթի սկիզբը, այլ ոչ թե ավարտը: Հարստության միշտ արժանանում են արդարներն ու Աստծո սիրելի ծառաները: Ակնառու է, որ նմանատիպ հասարակության մեջ հարստությունը երբեք չի կարող որակվել որպես «ձեռքի կեղտ», այլ ընդհակառակը՝ այն դառնում է Աստծո օրհնություն, քանի որ հարստությունը դիտարկվում է որպես արդարության վարձ, իսկ աղքատությունը՝ որպես մեղքի հետևանք: Հետևաբար, երբ փողին մի հասարակությունը դիտում է որպես Աստծո օրհնություն, այն բարձր արժեք է ստանում և չի կարող ծառայել անիրավության համար, այլ դառնում է բարիքի և բարերարության միջոց: Իսկ դա շատ վառ է արտահայտված ամբողջ Հին Կտակարանում և դրան հարակից հրեական գրականության, ինչպես նաև կենցաղավարության մեջ:

Բեռնար Շոուն երիտասարդների հետ զրույցների ժամանակ միշտ սիրում էր կրկնել. «Ասա՛, երիտասա՛րդ, թե ինչ գիրք ես կարդում դու այսօր, և ես կասեմ քեզ, թե ինչ հասարակության մեջ ես ապրելու վաղը»:

Պատրաստեց՝ Հարություն սրկ. Քեշիշյանը

Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 9-րդ համարից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը IMG 4892 copy Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Արցախ (նկարներ)
Հաջորդ նյութը mayr ator dfwjenr Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հերքում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Ինքնաճանաչողությունից աստվածճանաչողություն տանող ընթացքը

18 Ապրիլի, 2017
Havatq
Քրիստոնեական

Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով

12 Հունիսի, 2019
Srtaget Astvac
Քրիստոնեական

ԱՍՏՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՍՐՏԱԳԵՏ. ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ

13 Հոկտեմբերի, 2016
Axotqi masin
Քրիստոնեական

Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը. Սուրբ Հովհան Ոսկեբերան

9 Դեկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?