Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 20 Մարտի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը: Այն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է նաև իբրև մանուկների օրհնության օր:

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ:

Շարականի երգեցողությանն ու օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Էջմիածնից և Հայաստանի այլ բնակավայրերից Մայր Աթոռ ժամանած մանուկներին:

Արարողության ավարտին Հայոց Հայրապետը, իր գնահատանքը բերելով Մայր Աթոռում մեկտեղված մանուկներին ու վերջիններիս ծնողներին, ներկայացրեց օրվա խորհուրդը, ապա մաղթեց, որպեսզի Աստված օրհնի բոլոր մանուկներին, Նրա սերը, շնորհը և ողորմությունը մշտապես լինեն ամենքի հետ, և հայ մանուկներն ապրեն Տիրոջ օրհնության ներքո` վայելելով իրենց ծնողների սերը, գուրգուրանքն ու խնամքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավորից հայցեց, որ Ամենակալ Աստված զորացնի Հայաստան աշխարհն ու ժողովրդին` ապրելու բարօր ու երջանիկ կյանքով և իրականացնելու ազգի ու նախնյաց դարավոր իղձերն ու երազանքները:

Միասնական Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությունը մանուկներին խաչեր ընծայեց:

Այնուհետև Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Հոգևորականաց թափորը` գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Էջմիածնի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների, առաջնորդվեց Մայր Տաճար:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Վարդան Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ասաց. «Այս տոնը, սիրելիներ, մեզ համար առաջին հերթին լավագույն հնարավորությունն է ճանաչել տալու Հիսուսին` մեր Փրկչին, Ով եկավ փրկելու մեզ, ազատագրելու մահվան ճիրաններից: Նա եկավ մեզ հավիտենական կյանքի ժառանգորդներ դարձնելու, եկավ վերականգնելու արդարության, ճշմարտության և սրբության մեջ: Տիրոջ ճանաչողությունը Տիրոջ խոստովանությունն է:

Եկեք, ուրեմն` այս ուրախ տոնի առիթով, երբ ամենքս եկել ենք Իր Սուրբ Եկեղեցի` Տիրոջով ուրախանալու, բերել ենք մեր մանուկներին, որ Տերն օրհնի, զորացնի, իմաստության մեջ սնի ու դաստիարակի, եկել ենք, որպեսզի Հայոց Հայրապետի աջի զորությամբ նրանք իրենց կյանքի կատարյալ իդեալ համարեն Հիսուս Քրիստոսին, Նրա խոսքի ճանաչողությամբ ու պատգամների կատարումով ընթանան Ավագ շաբաթվա խաչի ճանապարհով, գնան Գողգոթայով, փնտրեն բոլոր այն դժվարությունների ճամփաները, որ Տերը պիտի տա մեզ, բայց մեծագույն հույսով` հասնելու մահվան հանդեպ մեր հաղթանակին»:

Պատարագիչը հորդորեց ոչ միայն շուրթերով փառաբանել ու օրհնաբանել Տիրոջ գալուստը, այլև կյանքի նորոգությամբ, Հայ Եկեղեցու խորաններից ճառագող օրհնությամբ դիմագրավել կյանքի նեղություններն ու անհասկացողությունները, հավատքի տկարությունները վերականգնել և սեփական կյանքը փառավորել Տիրոջ հարությամբ:

Ս. Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որին ներկա էին նաև Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի կողմից իրականացվող «Ծաղկազարդը Մայր Աթոռում» ծրագրի մասնակիցները: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ էին ժամանել Հայաստանի տարբեր թեմերից սոցիալապես անապահով ընտանիքների 300 մանուկներ, որոնցից 100-ը` սիրիահայեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության կարգի ավարտին շնորհավորեց մանուկներին, ապա ներկայացրեց տոնի խորհուրդը` նշելով, որ այսօր Փրկիչը մուտք է գործում հոգու տաճարներ, նաև եկեղեցիներ, ուր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից համախմբված են ազգի հավատավոր զավակները: Նորին Սրբությունն անդրադարձավ սիրիահայ մանուկների մասնակցությանը, ովքեր, թողնելով իրենց հայրենի օջախները, պատերազմական փորձությունների հարկադրանքի պատճառով հեռացել են Սիրիայից և ապաստան գտել Հայրենիքում: Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը Երկնավոր Տիրոջից հայցեց, որպեսզի Իր խաղաղությունը հեղի աշխարհի տարբեր կողմերում պատերազմի տառապանքները կրող ժողովուրդների կյանքում:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերը մուտք գործի ամենքի սրտերից ներս և սրբագործի բոլոր չար մտածումներն ու խորհուրդները, որպեսզի նրանք մաքուր սրտով կարողանան կառուցել իրենց կյանքը, զորացնեն երկիրը, բարօր ու շեն դարձնեն ազգային կյանքը:

Խոսելով մանուկներին նմանվելու տերունապատվեր կոչի մասին` Վեհափառ Հայրապետը հավելեց. «Սիրենք մեր մանուկներին, ինչպես Տերը սիրեց, և մշտական մեր գուրգուրանքի առարկա դարձնենք նրանց: Ոչ միայն ծնողները, այլև յուրաքանչյուր հայորդի իր կարողությունների ու հնարավորությունների սահմանում թող նպաստի, որպեսզի մեր մանուկները երջանիկ ապրեն, հասակ առնեն սիրո մեջ, դառնան մեր ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները»:

Նույն օրը «Ծաղկազարդը Մայր Աթոռում» ծրագրի մասնակից մանուկներն Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ներկա եղան տոնական համերգի, որից ավարտին նվերներ ստացան` պատրաստված Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի և «SOAR» բարեգործական կազմակերպության միջոցներով:

20-1 20-2 20-3 20-4 20-5 20-6 20-7 20-8

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Caxkazard123 ԾԱՂԿԱԶԱՐԴ. Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ. mp3
Հաջորդ նյութը Axotq 2 e1458540932683 Աղոթք երկուշաբթի օրվա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

20.04.03
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության նախագահին (նկարներ)

20 Մայիսի, 2022
Kalkata tevanyan kentron
Նորություններ

Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը (տեսանյութ)

12 Փետրվարի, 2020
Surb Gayane 2
Նորություններ

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

6 Հունիսի, 2023
17 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն (նկարներ)

17 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?