Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kanach astvacabanutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է կանաչ աստվածաբանությունը
Քրիստոնեական

Ի՞նչ է կանաչ աստվածաբանությունը

Published: 23 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  «Կանաչ աստվածաբանության» հիմքը բնապահպանության աստվածաբանական վերլուծությունն է, որի շրջանակներում աստվածաբանական հիմնավորում է տրվում հատկապես մեր օրերում առաջնային դարձած հարցին՝ ինչո՛ւ խնամքով վերաբերվել բնությանը: Քրիստոնեական վարդապետությանը և ուսուցումներին քաջատեղյակ չլինելու դեպքում կարելի է մտածել, որ քրիստոնեությունը հիմնական գծերով մարդակենտրոն է՝ ուղղված է միմիայն մեղավոր մարդկությանը բարձրացնելու, իսկ բնությունը տրվել է մարդուն միայն իշխելու և օգտագործելու համար: Քրիստոնեությունն իրականում մշտապես մեծ կարևորություն է տվել բնության նկատմամբ խնամք տածելուն: Այս խնդրի հետ կապված աստվածաբանության մեջ առանձնացվել են մի քանի մոտեցումներ:

  Առաջինն ավանդական տեսությունն է, որ հիմնվում է հիմնականում Սուրբ Գրքի վրա, առանձնացնելով սուրբգրային այն տեղիները, որտեղ ցույց է տրվում բնության կարևորությունը մարդու համար: Բնությունը մարդուն Աստծո կողմից տրված ընծա է, որի հանդեպ մարդը պետք է ցուցաբերի կատարյալ խնամք և հոգատարություն, քանի որ առանց բնության մարդու գոյությունը հնարավոր չէ: Բնապահպանության անտեսման պատճառը համարվում է մարդու հոգևոր անկումը, քանի որ մարդկային խոնարհության փոխարեն իշխող է դարձել ժլատությունը և ագահությունը, ինչի հետևանքով էլ  խախտվում են բնության մեջ իշխող ներդաշնակությունը և կարգավորվածությունը:

  Երկրորդ տիեզերաբանական կամ սրբազնության տեսությունը, չսահմանափակվելով մարդ-բնություն հարաբերության մեջ, կարևորում է մարդու կենսագործունեության հետևանքները ամբողջ տիեզերքի ներդաշնակության պահպանման համար:  Ամբողջ տիեզերքն Աստծո արարչագործությունն է և կրում է Աստծո կնիքը, քանի որ ամեն ինչ տիեզերքում ի սկզբանե բարի արարվեց: Այս տեսանկյունից տիեզերքը մարդու համար կարող է դառնալ աստվածային ճանաչողության և աստվածահայտնության աղբյուր: Այսպիսով առաջ է գալիս բնության սրբազնության հարցը, ըստ որի մարդը պետք է բնության հանդեպ խնամք ցուցաբերի ոչ միայն ինքն իրեն չվնասելու համար, այլև գիտակցելով, որ բնությունն Աստծո արարչագործությունն է և աստվածային խորհուրդների կրողը:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 7-րդ համարից 

Պատրաստեց Վլադիմիր սրկ. Գևորգյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin a axqatner ekexeci Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանց. Եկեղեցին և աղքատների խնամատարության գործը.pdf
Հաջորդ նյութը Shiraki tem Գյումրիում անօթևանության խնդրի լուծմանը մասնակցում է նաև Հայ եկեղեցու Շիրակի թեմը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

margarener
Քրիստոնեական

Մարգարեների մասին

4 Մայիսի, 2017
Ekexeci ocum
Քրիստոնեական

Նորակառույց եկեղեցին օրհնվում է Աստծո անունով և օծվում

15 Մայիսի, 2015
Քրիստոնեական

ՄԻ ՄԵՌՑՐԵՔ ՁԵՐ ԽԻՂՃԸ

30 Նոյեմբերի, 2016
Hreshtakner 2
Քրիստոնեական

ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

3 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?