Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
step out on faith
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏԸ
Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏԸ

Published: 20 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հավատը վստահություն է, համոզմունք ինչ-որ բանի գոյության, ճշմարտության կամ անձի հանդեպ: «Հավատ» բառը նաև կրոնական իմաստ ունի՝ հավատ Աստծո նկատմամբ: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (հմմտ. Եբր. ԺԱ 1): Մենք՝ քրիստոնյաներս, հույս ունենք փրկության և հավիտենական կյանքի, և վստահ ենք, որ այս փրկությունը կարող է լինել միայն Աստծո միջոցով: Մարդու կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով մարդը հավատում է Նրան: Թեև հավատը չունի չափ, բայց ունի որակ և բովանդակություն, որը պայմանավորված է հավատի առարկայով կամ նպատակով: Եթե հավատում ենք Աստծուն, ապա ընդունում ենք Տիրոջ շնորհն ու օրհնությունը: Այո՛, քանի որ հավատը կենդանի է ու կենսատու միայն այն ժամանակ, երբ գործում է, բարձրացնում է մարդուն առ Աստված:
Շատ կարևոր է հիշել, որ հավատն առանց գործերի անիմաստ է, քանի որ այդպես հավատացողը ոչնչով չի տարբերվում դևերից, որովհետև դևերն էլ են հավատում և դողում (հմմտ. Հակ. Բ 19): Կան մարդիկ, որ հավատում են, թե կփրկվեն գործերով, և կան մարդիկ, որոնք գործում են, որովհետև հավատում են, որ փրկված են Քրիստոսի հանդեպ հավատով: Քրիստոսին հավատացողը ոչ թե անում է ուղղակի ինչ-որ գործեր, այլ ջանում է նմանվել իր Տիրոջը, իսկ դրա համար նա պարզապես չի կարող չգործել Տիրոջ պատվիրանների համաձայն: Անկախ նրանից, թե հավատն ինչի նկատմամբ է, ճիշտ է, թե սխալ, և ինչ տարրերից է բաղկացած, այն շատ մեծ ազդեցություն է թողնում մարդու անձի և նրա կենսակերպի վրա: Դա կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Կախված հավատի համակարգից՝ մարդու մոտ ձևավորվում են որոշակի արժեքներ, համոզմունքներ և աշխարհայացք: Դրանց վրա էլ արդեն գիտակից, հասուն մարդն սկսում է կառուցել իր կյանքը:
Մարդու հավատն իր ազդեցությունն է թողնում թե՛ անձի հոգևոր աճի վրա, թե՛ անձնական, ընտանեկան հարաբերություններում և թե՛ գործնական կյանքում: Այն մեծ ազդեցություն ունի նաև անձի ինքնադաստիարակման և ինքնակառավարման վրա: Ավելի պարզ ասած՝ հավատն այն ներքին ձայնն է, որը զայրույթի պահին կարող է ստիպել չվիճել, չհայհոյել, չհարվածել կամ չսպանել: Այդ նույն ձայնը ստիպում է օգնության հասնել, բարեգութ և ներողամիտ լինել մարդկանց հանդեպ: Աստծուն չհավատացող մարդն էլ, անշուշտ, որոշակի բարոյական արժեքներ ունի, քանի որ ինքն էլ իր հավատի համակարգն ունի: Սակայն նրանը սուբյեկտիվ հավատ է, որը հաճախ լուրջ շեղումների է տանում: Եվ կարո՞ղ է արդյոք մարդը լինել անհավատ, եթե խորապես գիտակցի Աստծու գոյությունը: Սակայն ինչպես մեր Տերն է ասում. «Երանի՜ նրանց, ովքեր հավատում են առանց ինձ տեսնելու» (հմմտ. Հովհ. Ի 29):

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 3-րդ համարից
Պատրաստեց Վահե ուրկ. Մկրտչյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ov e im enkery Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան. Ո՞վ է իմ ընկերը. pdf
Հաջորդ նյութը Araqinutuner mahacu mexqer Յոթ առաքինություններ եւ յոթ մահացու մեղքեր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Sgalu masin e1495284886842
Քրիստոնեական

Մահացածի համար տևական սուգ անելու մասին

20 Մայիսի, 2017
Araqinutyun
Քրիստոնեական

Ինչ է Առաքինությունը

17 Մարտի, 2015
Adam Eva
Քրիստոնեական

Ինչու՞ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց և ոչ հողից

23 Նոյեմբերի, 2015
Paterazm
Քրիստոնեական

Որքանո՞վ է պատերազմը, իբրև երևույթ, ընդունելի քրիստոնեության համար

16 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?