Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mesrop srk
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > «Ես քրիստոնյա եմ… ». առաջնագծում հոգեւորականները զինվորների կողքին են
Հարցազրույցներ

«Ես քրիստոնյա եմ… ». առաջնագծում հոգեւորականները զինվորների կողքին են

Published: 4 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: Հայոց Սրբազան Պատարագի ողջ ընթացքում բազմիցս հնչում է խաղաղության աղերսանքը. «Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի, զՏէ՛ր աղաչեսցուք»…», — գրում է Հոլանդիայում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդSerovbe vardapet Հոգեշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ վարդապետ ԻՍԱԽԱՆՅԱՆԸ եւ շեշտում. «Բայց եւ այնպես, երբ այլեւս հնար չկա, իմ Տիրոջ եւ իմ քարոզած խաղաղությունը պահպանելու եւ պաշտպանելու, երբ վտանգված է այդ խաղաղությունը, երբ ադրբեջանցի հրոսակը իրեն թույլ է տալիս ներխուժել հայկական գյուղ եւ գնդակահարել 92-ամյա անպաշտպան կնոջ եւ անզեն ու անպաշտպան ծերունիների, կտրել դաժանաբար սպանված մարդկանց ականջները, ապա խաղաղության աղոթքը կրկին ու կրկին շուրթերիս, դիմում եմ քե՛զ, իմ հայ զինվոր, մի՛ երկմտիր եւ արի քաջագործությամբ պաշտպանի՛ր հողդ հայրենի, զի սուրբ է այն ու նվիրական` քո եւ իմ պապերի արյունով ներկված եւ մեր Տեր ու Փրկչի էջքով սրբացած: Հայոց Սրբերը քեզ համար բարեխոս:
Մեր հայրերի Աստվածը քեզ պահապան», — եզրափակելով խոսքն` իր աղոթքն է հղել հոգեւորականը: Իսկ Արցախում մի շարք հոգեւորականներ Pateraz hogevorakanզինվորի կողքին են առաջնագծում` խաչով ու զենքով: Երեւույթը որքան աննախադեպ է, նույնքան էլ բնական, քանի որ մեր եկեղեցականները պատմության ընթացքում գլխավորել են ազգային ինքնապաշտպանական մարտերը, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին` կազմավորելով աշխարհազորը: «Իրավունքի» հետ զրույցում դեռեւս մեկ տարի առաջ երեւույթին առավել դիպուկ բացատրություն էր տվել ՀՀ ԶՈՒ հոգեւոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆԸ. «Սա ոչ միայն չի հակասում քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, այլ
ընդհակառակը, իրենք տվյալ դեպքում կատարում են Աստծո պատվիրանը, այն է`«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մարդ իր անձը վտանգի է ենթարկում հանուն իր բարեկամների»: Տվյալ դեպքում հոգեւորականները գտնվելով առաջին գծում` կատարում են Աստծո պատվիրանը, Hayr Movsesորովհետեւ նրանք իրենց կյանքը վտանգի են ենթարկում հանուն իրենց բարեկամների, հանուն իրենց սրբությունների, իրենց հայրենիքի եւ իրենց հավատքի»: Որպես հավելում` Հայր Սուրբն ընգծել էր. «Պատերազմի եւ զինվորական ծառայության ժամանակ հակառակորդին սպանելը մեղք չի դիտվում: Քրիստոնեությունը, եկեղեցին դա չի համարում մեղք, որովհետեւ տվյալ դեպքում, տվյալ անձը պաշտպանում է իր հայրենիքը, իր սրբությունները: Եվ զինվորական կանոնադրության մեջ դա չի որակվում որպես սպանություն, այլ որակվում է հետեւյալ կերպ. խոցել կամ ոչնչացնել հակառակորդի կենդանի եւ անկենդան ուժը: Այստեղ մարդ սպանելու մասին խոսք չկա: Բոլոր տեսակի արդար պատերազմները ինքնապաշտպանական պատերազմներ են, քանի որ մարդը, բանակը, զինվորը պաշտպանում է իր հայրենիքը, իր սրբությունները` օտարի ոտնձգություններից: Հետեւաբար, ինքնապաշտպանության մարտի` հայրենիքը պաշտպանելու սրբազան պատերազմի ժամանակ հակառակորդին խոցելը չի դիտվում իբրեւ մարդասպանություն»:

Pterazm arcax hogevorakan e1459786854491Ի դեպ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ բանակային հոգեւոր ծառայության անցած կաթոլիկ, ուղղափառ քահանաները, բողոքական տարբեր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մուսուլման հոգեւորականները, անկախ իրենց կրոնական ուղղվածությունից` բոլորն էլ զինվորական կոչումներ են ստանում, զինվորական օրենքով եւ կանոնադրությամբ գործում, ինչպես նաեւ զենք կրելու իրավունք ստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուր՝ www.iravunk.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel eps 324 Շիրակի թեմի առաջնորդը` Արցախում տիրող վիճակի մասին
Հաջորդ նյութը 4 1 Միասնական աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

9 New Publication
Նորություններ

Նոր հրատարակություն

9 Օգոստոսի, 2016
EhKH 11 rd hamagumar 4
Նորություններ

ԵՀԽ 11-րդ համագումարի արձանագրությունը արցախյան պատերազմի հետևանքների վերաբերյալ

8 Սեպտեմբերի, 2022
Cicernakaberd
Նորություններ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)

25 Հունիսի, 2016
Khakhakhutyan aghotq 1811
Տեսանյութեր

«Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը նույնական են»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս (տեսանյութ)

18 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?