Մի մարդ իր շան հետ գնում էր վայրի, հոգնեցուցիչ և Երկար ճանապարհով: Գնում-գնում է ու հոգնում, շունը՝ նույնպես: Հանկարծ նրանց առջև բացվում է օազիսը: Հիասքանչ դարպասներ, իսկ ցանկապատից այն կողմ՝երաժշտություն, ծաղիկներ, գետակի կարկաչուն, մի խոսքով՝ մշտնջենավոր լռություն:
-Ի՞նչ է սա, -հարցնում է ճամփորդը դռնապանին:
-Սա դրախտն է, դու արդեն մահացել ես, կարող ես մտնել այստեղ և լիովին հանգստանալ:
-Իսկ ջուր կա՞ այստեղ :
– Մաքուր շատրվաններ, զով լողավազաններ այո´, ինչքան ուզես:
-Իսկ ուտելիք տալիս են:
-Ամեն ինչ, ինչ կցանկանաս:
-Բայց շունս ինձ հետ է:
-Ցավում եմ, պարոն, շան հետ չի կարելի ներս մտնել: Նրան պետք է այստեղ թողնես:
Եվ ճամփորդը շարունակում է իր ճանապարհը: Որոշ ժամանակ անց նա հասնում է մի ագարակի: Դարպասների մոտ դարձյալ դռնապան էր նստած:
-Ես խմել եմ ուզում,- խնդրում է ճամփորդը:
-Ներս մտիր, բակում ջրհոր կա:
-Իսկ իմ շունը:
– Ջրհորի մոտ ջրաման կտեսնես:
-Իսկ ուտելիք:
– Կարող եմ քեզ ընթրիք հյուրասիրել:
-Իսկ շանը:
– Ոսկոր կգտնվի:
-Իսկ սա ի՞նչ վայր է:
– Դրախտն է:
-Ինչպե՞ս թե: Այստեղից ոչ հեռու գտվող դռնապանն ինձ ասաց, որ դրախտն այնտեղ է:
-Նա սուտ է խոսում: Այնտեղ դժոխքն է:
-Ինչպես եք այս սուտը դրախտում հանդուրժում:
-Դա պարզապես փորձություն է: Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին:
Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը