Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
14 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրին մասնակցած կամավորներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրին մասնակցած կամավորներին

Published: 14 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից 2015 թ. դեկտեմբերին իրականացրած «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրի մասնակիցներին:

Հանդիպման սկզբում Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին նվերներ բաշխելուց առավել, նախաձեռնությունը կարևոր էր հոգևոր իմաստով: Այն հնարավորություն ընձեռեց մարդկանց հոգատարություն և սեր ցուցաբերել դիմացինի հանդեպ: Տեր Հայրը նաև էական նկատեց շուրջ ութսուն երիտասարդ կամավորների, որոնց թվում Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, ներգրավվածությունը ծրագրի իրականացման աշխատանքներում:

Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ երիտասարդ հայորդիների մեջ առկա է մարդասիրական և հայրենասիրական գործ կատարելու բարձր գիտակցությունը և պատրաստակամությունը, ինչը, Վեհափառ Հայրապետի համոզմամբ, բարի օրինակ պիտի լինի շատ և շատ երիտասարդների համար:

Հայոց Հայրապետը մասնավորաբար նշեց, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, հավատարիմ իր առաքելությանը, շարունակելու է սոցիալական ծառայությունների միջոցով մշտապես իր կարիքավոր զավակների կողքին լինել, նաև նեցուկ կանգնել սահմանին հայրենիքը անձնվիրաբար պաշտպանող զինվորին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ այսօրինակ ծրագրերի իրականացումը նաև բարձրացնում է մարդասիրության և բարեգործության ոգին ու ապրումը` ուսուցանելով հայորդիներին իրենց վաստակից մաս և բաժին հանել կարոտյալների ու կարիքավորների համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց ծրագրի պատասխանատու Մարկոս քահանային և կամավորներին` վերջիններիս հորդորելով այսուհետ ևս մասնակցել նման բարեգործական ծրագրերին:14-1 14-2 14-3 14-4 14-5

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tankarjeq qar Նա չգիտեր այս քարի իրական արժեքը (առակ)
Հաջորդ նյութը vazgenyan dpranoc Վազգենյանցիների կաղանդչեքը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

12.05
Նորություններ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

12 Օգոստոսի, 2018
Dadianq8
Նորություններ

Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը

28 Ապրիլի, 2021
Sanahin 1
Նորություններ

Սանահինում տեղի ունեցած ապօրինության կապակցությամբ Գուգարաց թեմը հանդես է եկել հայտարարությամբ

26 Հուլիսի, 2017
8 Very Rev. Fr. Daniel Findikyan
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը

8 Մայիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?