Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
03 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին (նկարներ)

Published: 3 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 2-ին` Երեկոյան ժամերգության ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ս. Ղևոնդյանց տոնին քահանայական ձեռնադրության արժանացած Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանին, Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Տ. Մակար քահանա Գալամդարյանին, Տ. Արիս քահանա Խաչատրյանին, Տ. Սևակ քահանա Սարիբեկյանին, Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանին, Տ. Վաղարշ քահանա Իսախանյանին, Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանին, Տ. Զարեհ քահանա Աշուրյանին, Տ. Սեդրակ քահանա Աղասյանին, Տ. Արծրուն քահանա Միքայելյանին և Տ. Ղուկաս քահանա Բալայանին: Նրանց ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Հովնան Սրբազանը, Նորին Սրբությանը ներկայացնելով նորաձեռնադրյալ հոգևորականներին, հայցեց Վեհապառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, որպեսզի նրանք կարողանան պատճաշ կերպով անցկացնել պատրաստության քառասնօրյա շրջանը:

Ապա նորաթուխ եկեղեցականներին շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետը` ուրախություն հայտնելով, որ Հայ Եկեղեցու հոգևորականաց շարքերը համալրվել են ևս տասներկու սպասավորներով:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ եկեղեցականների կարիքը մեծ է, ուստի` նորաձեռնադրյալներն իրենց ուսերին ծանր, բայց քաղցր լուծ պետք է վերցնեն` ծառայեն ժողովրդին, հայորդյաց հավատքն ամրացնեն, նրանց հոգիներում առատացնեն լավատեսության ոգին ու սերը:

«Մենք հավատում ենք, որ դուք ամբողջանվեր պիտի ընծայաբերեք ձեզ հանուն մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, նրա բարի անվան և հեղինակության բարձրացման: Վստահ ենք, որ պիտի սիրված եկեղեցականներ լինեք, ուր էլ որ ծառայեք, ձեր նվիրումի ու նախանձախնդրության արդյունքների շնորհիվ պիտի սեր և գնահատանք ապահովեք ձեր անձերի հանդեպ»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը եկեղեցականներին մաղթեց բարի օրինակ լինել և իրենց նվիրյալ ծառայությամբ ուրախացնել հավատավոր ժողովրդին: Աստծու օրհնությունը հայցելով նորաօծների համար` Նորին Սրբությունը պատգամեց, որ վերջիններս մշտապես ապրեն ու գործեն հավատքով, ինչը կդառնա հույս, լույս և սեր հայ ժողովրդի բարեպաշտ զավակների համար:

03-7 03-6 03-5 03-4 03-3 03-1 03-2

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը IMG 2959 копия Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Հաջորդ նյութը Voske tarer 1 Ոսկե տառերի ստեղծման առեղծվածը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

21 2
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2014
9ec7844
Նորություններ

Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Տ. Գարեգին արք. Բեկչյանը

15 Մարտի, 2017
0123
Նորություններ

Վերաբացվեց Հադրութի մանկապարտեզը՝ Ստեփանակերտում (նկարներ)

23 Հուլիսի, 2021
26 1
Նորություններ

Բանակի օրվա առիթով Սբ. Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռում (նկարներ)

26 Հունվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?