Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6 Symposium 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Պլեներ Հայաստան-2016» գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Պլեներ Հայաստան-2016» գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցներին

Published: 6 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Պլեներ Հայաստան-2016» խորագրով գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցներին` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի և ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի:

Մայիսի 1-10-ն անցկացվող սիմպոզիումին մասնակցում են Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից և Իրանից 16 ճանաչված գեղանկարիչներ:

Հանդիպմանը խոսք ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը` վստահություն հայտնելով, որ միջազգային սիմպոզիումի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն անջնջելի տպավորություն կթողնի վերջիններիս հետագա ստեղծագործական կյանքի վրա: Ապա տիար Ռ. Միրզախանյանը Փարավոն Միրզոյանին հրավիրեց Նորին Սրբությանը ներկայացնելու սիմպոզիումի մասնակիցներին:

Այցի կապակցությամբ Փ. Միրզոյանը Մայր Աթոռի թանգարանին ընծայաբերեց Թեքեյան կենտրոնի մրացանակի արժանացած իր գեղանկարը` հավելելով, որ յուրաքանչյուր արվեստագետի համար մեծագույն պատիվ է Մայր Աթոռի թանգարանում նկար ունենալը:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը և գնահատանքը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու ստանձնած առաքելությանը, փաստեց, որ դարեր շարունակ` քրիստոնեական հավատքի ընդունման պահից ի վեր, Հայ Եկեղեցու հովանու ներքո է զարգացել հայ մշակույթը, կերտվել հայկական մշակութային արժեքների անգին գոհարներ, որոնցում տեսանելի է հոգևոր կյանքի արտահայտությունը:

Կարևոր նկատելով միջազգային սիմպոզիումի անցկացումը Հայաստանում` Հայոց Հովվապետը հավելեց, որ այսօրինակ նախաձեռնությունները նպաստում են մշակույթների միջև երկխոսության ավելի զորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև ձևավորվում է փոխհասկացողության ջերմ մթնոլորտ, որտեղ հնարավոր է դառնում ստեղծագործությունների միջոցով ծանոթանալ միմյանց աշխարհընկալումներին, մտածողությանը և ազգային-արժեքային ավանդներին:

Անդրադառնալով հայոց սահմաններին տիրող կացությանը և ցավալի կորուստներին` Նորին Սրբությունը հորդորեց արվեստագետներին` շարունակել աշխարհին խաղաղություն, համերաշխություն և մարդասիրություն քարոզելու իրենց առաքելությունը:

Վերջում Վեհափառ Հայրապետն աղոթքով մաղթեց, որ ներշնչանքը մշտապես անպակաս լինի սիմպզիումի մասնակից գեղանկարիչներից և աստվածատուր տաղանդը արդյունավորվի նորանոր գեղեցիկ ստեղծագործություններով:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

6 - Symposium 1 6 - Symposium 2 6 - Symposium 3 6 - Symposium 4 6 - Symposium 5 6 - Symposium 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Iravunqneri pashtpan Քրիստոսից մեծ հանդուրժող, Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա
Հաջորդ նյութը Ekrord caxkazard Երկրորդ Ծաղկազարդ. mp3

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

tsiternakaberd 24.22.10
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (նկարներ)

24 Ապրիլի, 2022
06.1221
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորընծա ճեմարանական սարկավագներին

26 Դեկտեմբերի, 2021
Sahak Mashalyan 367
Նորություններ

Պոլսոյ Հայոց պատրիարքական աթոռը հանդես է եկել հայտարարությամբ

31 Մայիսի, 2024
Qahanayic lsaran
Նորություններ

Ընդունելություն Քահանայից պատրաստման լսարանում

15 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?