Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
23 Karavarman akademia 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոսներին և ուսանողներին

Published: 23 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին` ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ:
Ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթական հաստատության առաքելությունը և կրթական ծրագրերը: Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայ Եկեղեցու կառույցների և ակադեմիայի միջև ձևավորված գործակցության և տարբեր միջոցառումների առիթով Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար: Ռեկտորը շեշտեց ԲՈՒՀ-եր-Եկեղեցի հարաբերությունների առավել սերտացման և զարգացման անհրաժեշտությունը:
Ապա ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով ակադեմիայի առաքելությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի կառույցների և ակադեմիայի միջև ձևավորված կապերի և գործակցության առիթով, ինչը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին հաղորդ դառնալու հոգևոր արժեքներին և Հայ Եկեղեցու պատմությանը: Այս առիթով Նորին Սրբությունը ընդգծեց, որ երկրի ապագա ղեկավարները հոգևոր և ազգային արժեքների հիման վրա պետք է կարողանան ամրորեն հաստատել պետության կառույցի հիմերը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու քարոզչական գործունեությանը, կրթական և սոցիալական ոլորտներում Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև եկեղեցականների պատրաստությանը և եկեղեցաշինությանը:
Իր հերթին Գարեգին Բ Վեհափառը հետաքրքրվեց ակադեմիայի ուսումնական ծրագրերով և շրջանավարտներին ընձեռնվող հետագա աշխատանքային հնարավորություններով:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու ԲՈՒՀ-երի հոգևոր պատասխանատու Բարեշնորհ Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Odaparik Փրկվում են իրական խելացիները (առակ)
Հաջորդ նյութը 23 Sb Hripsimyanc 3 Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Asori7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետի հետ

9 Նոյեմբերի, 2016
Kirkanorya
Նորություններ

Մեկնարկեց «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնությունը

14 Մարտի, 2016
13.06
Նորություններ

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի հայկական դպրոցի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

10 Հունիսի, 2022
Shved des 24042019
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Սոդերթելիեի քաղաքապետուհուն

24 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?