Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Cyprus 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի պատվիրակությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի պատվիրակությանը

Published: 24 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսին ու Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի:
Նորին Սրբությունը, ողջունելով Կիպրոսի ներկայացուցիչներին, նշեց, որ հաճելի է հայ ժողովրդի համար նվիրական օրը` ապրիլի 24-ին, տարբեր ժողովուրդների պատվիրակների տեսնել Հայաստանում: Վեհափառ Հայրապետը խոսեց երկու բարեկամ ժողովուրդների պատմական համանմանությունների մասին` հավելելով, որ քաջատեղյակ է Կիպրոսի նկատմամբ գործված անարդարություններին և կրած մեծ կորուստներին: Հայոց Հայրապետը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության տարիներին Հայ Եկեղեցու վիթխարի կորուստները և դրանց վերականգնման ուղղությամբ վերջին տասնամյակներին տարված աշխատանքները:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երկու քրիստոնյա ժողովուրդների հավատքով ու պետությունների զորացմամբ, ինչպես նաև միջազգային խաղաղասեր հանրության գործադրած ազնիվ ջանքերի շնորհիվ արդարությունը կվերականգնվի:
Իր հերթին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավորն անդրադարձավ միջազգային համաժողովից ստացած իր տպավորություններին` Կիպրոսի ժողովրդի զորակցությունը վերստին փոխանցելով հայությանը: Պրն. Ֆիտիսը խոսեց նաև Կիպրոսի հայ համայնքի գործունեության մասին, կարևորեց Հայ Առաքելական և Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները:
Այնուհետև օրվա խորհրդի շուրջ իր սրտի խոսքը Նորին Սրբությանը փոխանցեց Կիպրոսի համալսարանի ռեկտորը` հատկապես անդրադարձ կատարելով միջմշակութային և կրթական ծրագրերի համատեղ իրականացմանը, Կիպրոսի համալսարանի կողմից հայոց լեզվի դասավանդմանը, ինչպես նաև ուսանողների փոխանակման վերաբերյալ մտադրություններին:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև ղարաբաղյան հակամարտության, մասնավորապես ապրիլի 2-6-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների մասին, որոնք համայն հայության շրջանում ընդվզում և դատապարտության ոգի հարուցեցին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 Memorial day 5 Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը Burvar Մայր Աթոռին նվիրաբերվել է Անիում հայնատբերված բուրվառ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

01 01
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն (նկարներ)

1 Մարտի, 2018
Vahram qhn. Meliqyan 21
Նորություններ

Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն

25 Փետրվարի, 2020
10 1 4
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին (նկարներ)

10 Հունիսի, 2021
29 2 3
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեց Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության նախագահը

29 Օգոստոսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?