Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astco sery
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԱՍՏԾՈ ՍԵՌԸ
Քրիստոնեական

ԱՍՏԾՈ ՍԵՌԸ

Published: 22 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԺԹ դարի գերմանացի նշանավոր աստվածաբան Ադոլֆ Հառնակը, խոսելով Քրիստոնեական կրոնի իսկության մասին, ասում է. «Քրիստոնեությունն ավետիս է Աստծո հայրության և մարդկանց եղբայրության մասին»: Չնայած այն բանի, որ Քրիստոս իր խոսքերի հեղինակությամբ հաստատեց Աստծո՝ Հայր լինելու գաղափարը, բայց, այնուամենայնիվ, մինչև օրս շարունակվում են քննարկումներ գնալ այն հարցի շուրջ, թե ո՞րն է իրականում Աստծո սեռը կամ, մեկ այլ խոսքով, Աստված հա՞յր է, թե՞ մայր: Բանն այն է, որ խնդիրը կիսատ չթողնելու համար, այս ամենին պետք է ավելացնել ևս մեկ կարևոր հարց՝ արդյո՞ք Աստված սեռ ունի: Եկեք մի պահ պատկերացնենք, որ ունի: Այդ դեպքում ի՞նչ սեռի է նա պատկանում:
Ամբողջ Հին Կտակարանը ուղղակի հեղեղված է Ռազմիկ, Թագավոր, Առաջնորդ Աստծո պատկերագրումներով, որը բնականաբար ենթադրում է Աստծո արական սեռի պատկանելիություն, սակայն այս ամենի կողքին միաժամանակ կարելի է գտնել հատվածներ, որտեղ Աստված հանդես է գալիս որպես ծննդկան մայր (Ես. ԽԲ 14), սիրող մայր (Ես. ԿԶ 13) և այլն: Որոշ ֆեմինիստ աստվածաբաններ, հիմնվելով այս համարների վրա, հայտարարում են, որ Աստված ունի իգական սկիզբ, իսկ նրան հայրական սեռ վերագրելը զուտ հայրիշխանական միջավայրի և ժամանակաշրջանի ազդեցություն է, այսինքն՝ նրանք կարծում են, որ եթե Աստվածաշունչը գրել են տղամարդիկ, ուրեմն Աստծուն պետք է վերագրեին տղամարդկային հատկություններ:
Իրականության մեջ այս հայտարարությունն այդքան էլ հեռու չէ ճշմարտությունից, սակայն մի վերապահումով. Աստվածաշունչը գրողները ոչ թե ցանկացել են Աստծուն սեռ վերագրել, այլ նկարագրել են Աստծուն մարդկանց հասկանալի պատկերներով, իսկ իր ժողովրդի համար քինախնդիր Աստված չէր կարող պատկերվել սիրող մոր կերպարանքով, դրա համար հարկավոր էր ռազմիկ Աստված: Ամեն մի գրող, այդ թվում նաև Աստվածաշնչի հեղինակները, դատապարտված էին կրելու իրենց ժամանակաշրջանի ազդեցությունը՝ ոմանք` հայրիշխանական, ոմանք էլ` մայրիշխանական, որի հիման վրա էլ նկարագրում էին Աստծուն: Ինչ վերաբերում է որպես մայր նկարագրվելու տեսարանին, որոշ աստվածաբանների կարծիքով այդ տեսարաններն Աստվածաշնչի ամենահին նկարագրություններն են, որոնք կրում են մայրիշխանական ազդեցություններ, երբ ինչպես ընտանիքում, այնպես էլ աստվածների պանթեոնում գլխավոր աստվածը մայրն էր կամ կինը:
Հետևաբար, կարող ենք ասել, որ Աստծուն սեռ վերագրելը շատ խրթին հարց է: Իրականում Աստված սեռ չունի, նա մարդ չէ և ենթակա չէ մարդկային բնության կարգին: Իսկ ինչ վերաբերում է Աստծուն Հայր կոչելուն, ապա, ինչպես մեր խոսքի սկզբում նշել ենք, Աստծո հայրությունը հաստատված է Քրիստոսի հեղինակությամբ, որի հետ համարձակաբար կարող ենք կրկնել՝ Աբբա՛, Հա՛յր:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 4-րդ համարից
Պատրաստեց Հարություն սրկ. Քեշիշյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vrdanes Տ. Վրթանես քահանա Բաղալյան (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ser Սիրո պատվիրանը նախեւառաջ հնարավորություն է՝ սիրելու սեփական անձը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Nyusaci Errordutyun 12
Քրիստոնեական

Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի

26 Հունիսի, 2020
Sodomakan
Քրիստոնեական

Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածներ

5 Ապրիլի, 2019
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
haytnutyun
Քրիստոնեական

Հայտնության մասին

8 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?