Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
qristoneutyun hetanosutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Քրիստոնեության մարտը հեթանոսության դեմ
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեության մարտը հեթանոսության դեմ

Published: 24 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոնէական կրօնի զօրանալն ու արմատ բռնելը հեթանոսութեան մէջ ոչ միայն ներքին ճգնաժամի պատճառ դարձաւ շնորհիւ հեթանոսական հայեացքների քրիստոնէութեան մէջ մտնելուն, այլև այդ հանգամանքը առիթ եղաւ հեթանոսութեան մէջ քրիստոնէութեան դէմ մի բոլորովին գիտակցական հակառակութիւն յառաջ գալուն: Այդպիսի գիտակցական հակառակութիւն հանդէս գալ կարող էր միայն այն ժամանակ, երբ հեթանոսութեան մէջ նոր ուժեր ու ուղղութիւններ յառաջ գային, զուտ հեթանոսականը զտելու և բարձրացնելու համար, որպէս զի կարողանար այն անհաւատ և անկրօն դարձած ժողովրդին կրկին իւր կողմը գրաւել: Եւ մենք տեսնում ենք, որ այդպիսի շարժում յիրաւի սկսւում է հեթանոսութեան մէջ: Նախապատրաստութեան մէջ արդէն տեսանք, որ հռովմէական պետութեան մէջ զանազան կրօնների ու աշխարհայեացքների մի խառնուրդ էր յառաջացել. այս քրիստոնէութեան դէմ հանդէս եկող շարժման մէջ մեծ դեր է կատարում այն տեսակի սինկրետիզմը, որտեղ պլատոնական-պիւթագորական հայեացքները որոշ տեղ են բռնում. և այս ուղղութիւնը մինչև անգամ գործնական կրօնական վերանորոգման գործին ձեռնարկել է փորձում:
Այստեղ պիտի յիշել Ներւայի ժամանակ (96-98) խորին ծերութեան մէջ մեռած Կապադովկիայի Տիւյանացի Ապոլլոնիոսին: Թէև այս անձնաւորութեան շուրջն արդէն շատ վաղ զրոյցներ են կազմուել և դժուար է զուտ պատմականը լեգենդայից որոշել, սակայն այսքանը պարզ է, որ նա քարոզել է մի բարձրագոյն Աստուծոյ մաքուր և անարիւն պաշտամունք, և աստուածահաճոյ կեանք: Բարոյական կատարելութիւնը համարել է նա անհրաժեշտ պայման իմաստութեան մէջ յառաջադիմելու համար և վարել է ճգնական չկեանք, ընդունելով միանգամայն անմահութեան և հոգիների շրջագայութեան վարդապետութիւնը: Ամբոխը գնում էր նրա յետևից, գրաւուած նրա գուշակութիւններով, հմայութիւններով և հրաշալի բժշկութիւններով:
Այս ուղղութեան ամենանշանաւոր ներկայացուցիչը սակայն Քերոնէացի պլատոնական Պլուտարքոսն էր ( † 125): Հեթանոսական կրօնի գայթակղեցուցիչ մասերը վերացնում է սա այլաբանական բացատրութիւններով, և ամենախորին կրօնական բաւականութիւն է գտնում դէպի մի բարձրագոյն Աստուածութիւնը բարձրանալու մէջ, որը միևնոյն ժամանակ ճշմարիտն ու բարին է: Սա ևս առանձնապէս շեշտում է աստուածահաճոյ կեանք վարելը և կռիւ է յայտարարում ո՛չ միայն անհաւատութեան, այլ և նրա կարծիքով վերջնիցս էլ վատ սնահաւատութեան դէմ: Նոյնպիսի հասկացողութիւնների քարոզիչ է նաև Աֆրիկայի Մադաուրացի Ապուլէոսը (մօտ 170), թէև բարոյականի կողմից աւելի ցածր կանգնած:
Նոյնը պիտի ասել նաև Ասորիքի Ապամէացի փիլիսոփայ Նումենիոսի մասին (մօտ 175թ.), որին իսկապէս նոր պղատոնականութեան կարապետ կարելի է համարել: Սա յունական փիլիսոփայութիւնն սկիզբն առած է համարում արևելեան իմաստութիւնից, Պղատոնին մի յունարէն խօսող Մովսէս է անուանում, ուզում է բոլոր ազգերի (Հնդկաց բրահմանների, հրէաների, Պարսից մոգերի և Եգիպտացւոց) իմաստութիւնները ի մի ժողովել և երևում է, որ ծանօթ է Փիլոնին, Հին Կտակարանին և Յիսուսի մի քանի խօսքերին: Փիլիսոփայական միաստուածութիւնն է, որ սրան ևս ոգևորում է, ինչպէս միւսներին: Բայց այս փիլիսոփաներից ո՛չ մէկը դեռ ևս կարիք չի զգում քրիստոնէութեան հետ բանակռուի մտնել:
Անմասն չէր հեթանոսութեան այս կերպ դէպի բարձրը դիմելու մէջ նաև ժամանակի ազդեցիկ ստոյիկեան փիլիսոփայութիւնը: 110-ին մեռած Փռիւգիացի Էպիկտետը այս ուղղութեան ամենակարևոր ներկայացուցիչն է: Նա քարոզում է, թէ պէտք է մի Աստուած պաշտել, որ թէ տիեզերքի և թէ առանձին անհատների ստեղծողն ու կառավարողն է, որի վրայ պէտք է անպայման վստահ լինինք և որին պիտի փառաբանենք մեր մաքուր կեանքով: Ստոյիկեանների մարդասիրութեան գաղափարը շեշտելը այն աստիճան խորանում է, որ եղբայրսիրութեան գաղափարն է մէջ տեղ գալիս. և այդ եղբայրասիրութիւնը պէտք է ցոյց տալ նաև ստրուկի նկատմամբ: Նոյն ուղղութեան հետևող է և Էպիկտետին յարգող կայսր Մարկոս Աւրելիոսը: Սակայն կային և այնպիսի ժամանակի գիտութեամբ ու իմաստութեամբ ճոխացած անհատներ, ինչպէս օրինակ Լուկիանոսը, որոնց համար այս բոլոր փորձերն ու կրօնական մտածմունքերը միայն ծաղրի առարկայ էին:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 24 Շբ. Է. օր Վերափոխման
Հաջորդ նյութը veracum ev erkrpagutyun Ս. ՊԱՏԱՐԱԳ ՎԵՐԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Epesoso
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Եփեսոսի Երրորդ տիեզերական ժողով 431 թ.

16 Հոկտեմբերի, 2013
Novacyanakan vecher
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Նովացիանական վեճեր

19 Սեպտեմբերի, 2013
Qristoneakan halacanqner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական առաջին մեծ հալածանքներ

15 Սեպտեմբերի, 2013
Nikiayi
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Նիկիայի 325թ.Ա Տիեզերական ժողով

5 Սեպտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?