Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Eronios
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Երենիոս եպիսկոպոսի մասին
Վարք սրբոց

Սուրբ Երենիոս եպիսկոպոսի մասին

Published 15 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Երբ բարի բարքերով և աստվածպաշտությամբ կրթվելով լավագույնին են ցանկանում` լցված Աստծու երկյուղով, այն ժամանակ միանգամից այն ամենը ինչ այս աշխարհում արհամարհված է, շտապում է դեպի խոստացված բարիքների վայելչությունը, որովհետև այն ինչ լսվել է և հավատքով հաստատվել իբրև առընթերակից, ցանկացել է նրան` իսկույն ականատես լինելով և ընկալելով կփառավորի Տիրոջը:
Երանելի Երենիոս եպիսկոպոսին Սերմեաց քաղաքում պատահածը. նրա սովորական հեզության և աստվածային երկյուղածության բերումով, քանի դեռ շատ փոքր էր, արժանի եղավ եպիսկոպոսության աթոռի, և երբ Դիոկղետիանոս թագավորի ժամանակ սկսվեցին հալածանքները, ուրիշների նման դա պատիվ չհամարելով` մաշվեց, քայքայվեց երկրային իրական տրտմությամբ արհամարհեց առաջիկա ուրախությունը, բայց անհաղթելի և անվեհեր հոժարությամբ ընթանալով, առաջիկան մտածելով և վերջինը մոռանալով` ձգտում էր վերին կոչման նպատակին, որ իշխանի խիստ մեքենայությունները չխախտեցին նրա հաստատուն միտքը: Ո՛չ տեսակ–տեսակ հալածանքները, որ չարչարում էին, ո՛չ գետերի հոսանք, ո՛չ զանազան տանջանքների սպառնալիքը, այլև ովքեր ամեն ինչից ավելի սովոր են ցավի, մարդկանց նեղսրտություն, մանուկների արտասուք, կանանց կականալի խոսքեր և տխուր դեմքեր, ծանոթների սուգ մատաղահաս որդիների վրա, հարազատների հեծություն և բարեկամների աղեխարշումն այնպիսի հասակի համար, որ հորդորում է լալ և ողբալ: Այլ, ինչպեսև ասացինք, բռնված լավագույնների ցանկությամբ և դատաստանի երկյուղը աչքի առաջ ունենալով, հույժ զարհուրեց Տիրոջ ձայնից,
որ ասում էր. «Եթե մեկը ուրանա Ինձ մարդկանց առջև, կուրանամ և Ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9): Եվ ամեն ինչ արհամարհում էր և ուրախությամբ շտապում առաջիկա հույսին:
Այնուհետև տարան դատավոր Պորոբոսի մոտ, որ այն ժամանակ իշխանություն ուներ Պանոնեայում: Հարցրեց, թե կամենո՞ւմ է զոհ մատուցել: Երանելի Երենիոսը պատասխանեց. «Այլևս չեմ ուզում ձեզ հետ լինել»: Այնժամ նրան բանտ նետեցին: Այնտեղ բազում օրեր կապանքների մեջ տանջելուց հետո, դատավորը գիշերով նստում է ատյանում, նորից իր մոտ է բերել տալիս երանելի վկա Երենիոսին: Բազում տանջանքների ենթակելով` «Ինչո՞ւ չես ուզում զոհ մատուցել»,– հարցին, սուրբը պատասխանեց. «Որովհետև Աստված ունեմ, որ մատաղ հասակից սովորեցի պաշտել և չեմ կարող երկրպագել ձեր աստված կոչվածներին»: Պորոբոս դատավորն ասաց. «Մահ ստացիր, բավ են չարչարանքները, որոնց համբերեցիր»: Երենիոսն ասաց. «Կստանամ մահ` փոքր ժամանակ հետո, երբ քո պատճառած մահից կընդունեմ հավիտենական կյանքը, որ Աստծուց է»: Պորոբոսն ասաց. «Կին կամ որդիներ ունե՞ս»: Սուրբն ասաց` Ոչ: Պորոբոսն ասաց. «Ունե՞ս ծնողներ»: Եվ նա ասաց` Ո՛չ: Երանելի Երենիոսը այս ասում էր` մտքում ունենալով Տիրոջ պատվիրանները. թե` «Ով սիրում է հորն ու մորը, կամ եղբայրներին ու որդիներին` առավել քան Ինձ` Ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ. 37): Ապա նայեց երկինք, մտովի աղոթելով և թողնելով մարդկային բոլոր իրերը ոչ մեկին ավելի քան
Տիրոջը գիտենալ և ունենալ չէր խոստովանում: Դարձյալ դատավորն ասաց նրան. «Ես գիտեմ, որ որդիներ ունես, գոնե հանուն նրանց զոհ մատուցիր»: Սուրբը պատասխանեց. «Իմ որդիները, ինչպեսև ես, իրենց օգնական ունեն Աստծուն, որ կարող է նրանց ապրեցնել, իսկ դու արա՛ քեզ հրամայվածը»: Պորոբոսն ասաց. «Քեզ խորհուրդ եմ տալիս, երիտասա՛րդ, զոհ մատուցիր, որ քեզ տեսակ–տեսակ տանջանքներով չսպանեմ»: Երենիոսն ասաց. «Չե՛մ մատուցի, ինչ ուզում ես` արա՛, և գիտցիր, որ Քրիստոսի զորությամբ քաջաբար կհամբերեմ ամեն ինչի»:
Պորոբոս դատավորը մահվան վճիռ կայացրեց և ասաց. «Քանի որ չես ուզում հավանել թագավորների հրամանին, ուստի ինքնակալների հրամանով կգցվես գետը: Երենիոսն ասաց. «Ես հույս ունեի տեսակ–տեսակ տանջանքների, որ սպառնացիր, և ավելի մեծ ի՛նչ կարող է լինել ինձ, եթե ուզես ինձ սրով սպանել, որի համար աղաչում եմ քեզ: Այդ ևս հրամայիր, որ իմանաս, թե քրիստոնյաները արհամարհում են մահը` հանուն Աստծու հավատի, որ սովորեցինք»: Եվ դատավորը բարկացավ սուրբ Երենիոսի համարձակությանը, հրամայեց սրով սպանել նրան: Իսկ սուրբը երկրորդ հաղթության նահատակ եղավ, ասելով. «Շնորհակալ եմ Աստծուց, որ մահվան բազում համբերությամբ պայծառագույն պսակ շնորհեց ինձ»: Եվ երբ եկան կամրջի մոտ, որ կոչվում է Արտեմիս, հանեց շորերը, ձեռքը երկինք պարզեց, աղոթեց այսպես. «Տեր, թող բացվի երկինքը և ընդունվի Քո ծառայի հոգին, որ Քո ժողովրդի համար է և Քո կաթուղիկե եկեղեցու և բոլորի, որ հավատացել են
Քեզ, Տեր իմ Հիսուս Քրիստոս, սրա համար եմ չարչարվում»: Եվ սուսերով հատեցին նրա գլուխը, որ ընկավ Սամոն կոչվող գետը:
Սա կատարվեց ահեկան ամսի վեցին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ, որի հետ Հորը և Սուրբ Հոգուն փառք, պատիվ և զորություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ.

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qristoneakan halacanqner Քրիստոնեական առաջին մեծ հալածանքներ
Հաջորդ նյութը Ekxecakan karg u kanoni vecher Եկեղեցական կարգ ու կանոնի և ապաշխարության վեճեր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?