Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
anatioq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Անտիոք Անարծաթ բժշկի վկայաբանությունը
Վարք սրբոց

Սուրբ Անտիոք Անարծաթ բժշկի վկայաբանությունը

Published: 13 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոսի մեծ վկա սուրբ Անտիոքոսը բժիշկ էր, բարեպաշտ հավատով ի Քրիստոս, Սեբաստիա քաղաքից, շրջում էր բոլոր գավառներում և ձրի բուժում բոլոր հիվանդներին` ոչ միայն դեղով ու արմատներով, այլև մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ և վարձի փոխարեն, որ պիտի ստանար նրանցից, ում բուժում էր, պարգևում էր նրանց հավատի սուրբ ավազանի աստվածային լույսը, որ ի Քրիստոս, լուսավորելով` բոլորին դարձի էր բերում սնոտի կուռքերի մոլորությունից:
Եւ ելավ սրբի բարեգործության համբավը ամբողջ երկրով, լսելի եղավ մինչև իսկ թագավորներին: Այնժամ նրան բռնեց անօրեն դատավոր Ադրիանոսը և բազում, տեսակտեսակ տանջանքներով չարչարում էր երանելիին` դալար բրերով ու քերիչներով, սուրսայր եղեգնով: Հրկիզելով` այրեցինխորովեցին սրբի մարմինն առհասարակ: Եւ կաթսայից, որ եռման էր, լցրին նրա վերքերի վրա ու նրան ստիպում էին հրաժարվել Քրիստոսից: Իսկ նա բազում վշտերից չէր կարող բանալ իր բերանը, այլ միայն սրտանց գոհանում և օրհնում էր Աստծուն: Երբ տեսան, որ արհամարհում է տանջանքը, նրան գցեցին վագրերի առաջ, և վայրի գազանները երանելիի հրաշալի դեմքից պատկառելով` չմոտեցան սրբին, հանդիմանելով դատավորի մոլորությունը, մինչև որ զարհուրած դատավորը օրեր անց նրան ներումն շնորհեց:
Իսկ սուրբը, զորացած Սուրբ Հոգուց, գիշերով մտավ կուռքերի տաճարը և բոլոր բագինները կործանելով խորտակեց: Եւ դա իմացան կուռքերի պաշտոնյա քուրմերը, երանելիին բռնեցին, տարան դատավորի ատյանը: Երկրորդ անգամ [դատավորը] հարցուփորձով չտանջեց, քանի որ գիտեր նրա համբերությունը և պնդությունը Քրիստոսի հավատքի նկատմամբ, հրամայեց գլխատել երանելիին: Եւ դահիճներն առանտարան նրան սպանման տեղը, և սուրբն աղաղակեց դահիճներին` թույլ տալ իրեն, մինչև աղոթի իր Տեր Աստծուն: Եւ սուրբն իր ձեռքերը բարձրացրեց դեպի երկինք, արտասվալի, սկսեց աղոթել այսպես. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, Աբրահամի Աստված, Իսահակի Աստված և Հակոբի, ամեն մխիթարության Աստված, խոնարհեցրու ականջներդ և լսիր աղաչանքը Քո ծառայի: Տե՛ր, տո՛ւր ինձ անվեհեր ավարտել ընթացքս, Տե՛ր, տո՛ւր ինձ վաստակներիս վարձը, որ փոքրինչ վաստակեցի իմ Տեր Հիսուս Քրիստոսի այգում, որը գնեց Իր արյունով: Տե՛ր, տո՛ւր ինձ իմ վարձքը, որ հատուցեցիր հետին մշակներին Քո առատ մարդասիրությամբ: Լսի՛ր, Տե՛ր, բոլորի աղոթքի խնդրանքը, որ իմ բարեխոսությամբ խնդրում են Քեզնից. հիվանդներին` բժշկություն, դևերին` հալածանք, կույրերին` տեսնել, կաղերին` գնալ, խուլերին` լսել, մեղք գործածներին` թողություն: Լսի՛ր, Տե՛ր, բոլորին, որ կաղաչեն Քեզ. եթե մեկը վտանգվում է ծովում, կամ գետում, ամեն տեղ, օգնիր և փրկիր բոլոր վտանգներից ու նեղություններից: Տե՛ր, տո՛ւր և օդի բարեխառնություն և հանդերին պտղաբերություն, փրկելով խորշակից ու եղյամածին սառնամանիքից: Տե՛ր, շնորհի՛ր մարդկանց առողջություն, արգասավորություն, նաև` անասուններին ու թռչուններին, որովհետև Քո ստեղծածն են, և Քոնն է փառքը հավիտյանս. ամեն»:
Միևնույն ժամին երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Քո բոլոր խնդրանքները կկատարվեն, և դու կգաս քո Տիրոջ ուրախությանը: Բաց են դռները երկնքի, և քեզ պատրաստված է փառքի պսակ, որ պատրաստեցիր քո նահատակությամբ»: Եւ այդ ձայնը ուրիշները չլսեցին, այլ միայն Կիրակոս դահճապետը և հավատաց Քրիստոսին ու նզովեց կուռքերին: Եւ այդտեղ հատվեցին երանելիների գլուխները. Անտիոքոս բժշկի և Կիրակոս դահճապետի: Եւ քրիստոնյաները վերցրին նրանց սուրբ մարմինները: Իսկ երբ հալածանքները դադարեցին` Սեբաստիա մեծ մայրաքաղաքում կառուցեցին սրբերի վայելուչ վկայարայն և կոչեցին սուրբ Անարծաթներ, որ կա մինչև այսօր: Եւ ի հիշատակ սրբերի` օգոստոսի 25-ին [կատարվում է նրանց տոնըը], ի փառս ամենասուրբ Երրորդության, հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2009

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հուլիսի 14 † Կիր. Բ. կիր. զկնի Վարդավառի։
Հաջորդ նյութը Qristonyaneri nerqin kyanqy Քրիստոնեաների ներքին կյանքը հետ առաքելական շրջանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

S Adrianos
Վարք սրբոց

Սուրբ Ադրիանոսի և նրա կնոջ` Անիտոլի մասին

5 Օգոստոսի, 2013
S. Markos episkopos
Վարք սրբոց

Ս. Մարկոս եպիսկոպոս, Ս. Պիոն քահանա, Ս. Կյուրեղ և Բենիամին սարկավագներ, Ս. վկաներ Աբդլմսեհ, Որմզդան և Սայեն

25 Հոկտեմբերի, 2013
Varq srboc hator b
Հոգևոր գրադարան

Վարք Սրբոց. Հատոր Բ. Դեմետրիոս — Թեոփիլոս. pdf

2 Փետրվարի, 2017
Varvara
Վարք սրբոցՏեսանյութեր

Սուրբ Վարվառա (տեսանյութ)

6 Հոկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?