Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pahq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Պահք, խոստովանություն և ողորմություն
Պահքի մասին

Պահք, խոստովանություն և ողորմություն

Published: 20 Փետրվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Եկեղեցական հեղինակները պահքի մասին արտահայտվում են տարբեր տեսանկյուններից: Ստեփանոս Սյունեցին նշում է, որ աղոթքն ավելին է, քան պահքը և ողորմությունն ավելին, քան աղոթքը, որովհետև Աստված ասում է` ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ (Օսեե 6.6, Մատթ. 12.7), նաև` «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2.13): Տաթևացին պահքն անբաժան է համարում խոստովանությունից և ասում, որ անմիտ են նրանք, ովքեր առանց խոստովանության պահք են պահում, քանզի մի օրվա խոստովանությամբ պահքն ավելին է, քան քառասուն օրերինն առանց խոստովանության: Պահքը և աղոթքը հոգևոր կերակուրներ են, իսկ կերակուրները պատրաստելուց և օգտագործելուց առաջ պետք է միշտ լվանալ: Եվ հոգևոր իմաստով խոստովանությունը հանդիսանում է այդ խորհրդանշական լվացումը: Գրիգոր Տաթևացին աղոթքն ավելի բարձր է դասում պահքից և բարեգործությունից, որովհետև պահքն ու ողորմությունը ժամանակ առ ժամանակ են լինում, իսկ աղոթքը` ամեն ժամ, ինչպես ասում է Քրիստոս. «Ամեն ժամ աղոթք արեք» (Ղուկ. 21.36), կամ առաքյալը, թե` անդադար աղոթեցեք (Ա. Թեսաղ. 5.17): Նաև մարգարեն է ասում. «Ամեն ժամ Տիրոջը կօրհներգեմ» (Սաղմ. 33.2): Բացի դրանից աղոթքն ավելի հեշտությամբ է կատարվում, քան պահքը, որովհետև եթե մարդը տկար է կամ ծեր պահք չի պահում: Նաև աղոթքն ավելի հեշտ է կատարվում, քան ողորմությունը, որովհետև աղքատը ողորմության գործեր չունի: Իսկ աղոթքի պարագային բոլորը` ծեր թե մանուկ, առողջ թե հիվանդ, հարուստ թե աղքատ, միշտ կարող են այն կատարելու պատրաստ լինել: Նաև` պահքը և ողորմությունը առաջին հերթին արտաքին իրողություններ են, մինչդեռ աղոթքը ներսում սուրբ սրտից և անձից է որպես պատարագ ընծայվում Աստծուն, իսկ մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում (Սաղմ. 50.19):

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 20 Եշ. Սրբոց Ոսկեանց քահանայիցն
Հաջորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 21 Ուր. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Grigor Tatevaci GVoskeporik kazm
Հոգևոր գրադարան

Գրիգոր Տաթևացի. Ոսկեփորիկ. pdf

28 Ապրիլի, 2017
shabatapahqeri anvanman harcy
Պահքի մասին

Շաբաթապահքերի անվանումների հարցը

28 Օգոստոսի, 2013
Tntesi kiraki e1489663982144
Պահքի մասին

Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

5 Մարտի, 2021
Avag ereqshabti e1491893686444
Պահքի մասին

Ավագ երեքշաբթի

11 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?