Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Նախատոնակի մասին
Եկեղեցական տոներ

Նախատոնակի մասին

Published: 29 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Տերունական տոներին նախորդող երեկոյին նախատոնակ (հանդես՝ տոնի առաջընթաց երեկոյին): ենք կատարում, որը տոնի նախապատրաստությունն է: Նախ պետք է իմանալ, թե որն է օրվա սկիզբը, քանի որ ոմանք կեսօրն են համարում, ոմանք՝ երեկոն, ոմանք՝ կեսգիշերը, իսկ ոմանք էլ՝ լուսաբացը:
Իմաստասերներն օրվա սկիզբը կեսօրն են համարում, երբ արեգակը ելնում է երկնքի կորնթարդը [zenit]` երկնակամարի գմբեթը, և թագավորում, իսկ եբրայեցիները երեկոն՝ ըստ Մովսեսի. «Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր առաջին» (Ծննդ. Ա 4): Սուրբ Եկեղեցին ունի օրվա երկու սկիզբ՝ գիշերամեջը և առավոտը: Նախ՝ գիշերամեջը, որովհետև Քրիստոս գիշերամիջին հարություն առավ գերեզմանից, ապա նաև՝ առավոտը, որովհետև լույսն առավոտյան է ծագում, որով պահքը բաժանվում է ուտիքից, ինչպես լույսը գիշերից: Հետևաբար՝ տոների սկիզբը գիշերամիջին է, իսկ պահքի սկիզբը՝ առավոտյան: Սրանցից մեկը հոգևոր է, մյուսը՝ մարմնավոր: Հոգևորը վեց ժամ առաջ է մարմնավորից:
Սրբերի տոները գիշերամիջին ենք սկսում տոնել, որովհետև նրանք խիստ կռապաշտության և անգիտության խավարում նահատակվեցին: Այդ պատճառով, ի պատիվ նրանց, խոր խավարում ենք սկսում տոնել՝ նրանց գովաբանելով, որ թեպետև մեռան, սակայն լի են անմահության հույսով: Սա նաև այն խորհուրդն ունի, որ մենք մինչև մեր մահվան երեկոն դեռևս գտնվում ենք մեղքերի մեջ:
Իսկ տերունական տոները նախորդ օրվա իններորդ ժամին ենք սկսում, որն ինը ժամ առաջ է, քան հասարակաց տոների սկիզբը, և տասնհինգ ժամ առաջ, քան առաջիկա օրը: Նախ՝ որ զանազանվի սրբոց տոներից, և երկրորդ՝ ի հիշատակ շաբաթ երեկոյի, երբ եղավ հարությունը՝ ըստ այս խոսքի. «Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր» (Մատթ. ԻԸ 1): Այդ ժամին քահանաները մտնում են եկեղեցի, այնտեղ պայծառ հանդերձներով զգեստավորվում և վերցնելով սուրբ նշանները՝ Փառքի Տիրոջը մեզ օգնության կանչում: Այստեղ քահանան Տիրոջ օրինակով է պայծառանում հանդերձներով, որով կցորդ ենք լինում Նրա փառքին: Որովհետև այժմ հայելու օրինակով ենք տեսնում Աստվածության էությունը, իսկ երբ Տերը գա, դեմհանդիման պիտի տեսնենք՝ ըստ առաքյալի խոսքի. «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ» (Ա Կորնթ. ԺԳ 12): Եվ մինչև Հարության առավոտն աննինջ աչքով, ոչինչ չճաշակելով, սպասում ենք Տիրոջ Գալստյանը, ինչպես իմաստուն կույսերը, ապա Պատարագի խորհրդով, Քրիստոսի հետ միասին, Հոր կազմած սեղանի շուրջ բազմում և այնտեղ ճաշակում: Դրա համար էլ Տերն ասում է. «Ես խոստանում եմ ձեզ… որ ուտեք և խմեք Իմ սեղանից Իմ արքայության մեջ» (Ղուկ. ԻԲ 29-30): Այստեղ վառվող մոմերը ցույց են տալիս մեր հավատը, իսկ խունկը՝ բարի վարքը, որը ծխեցնում ենք բոլոր սրբերի առջև:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հուլիսի 29 Բշ. Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի և Գրիգորիսի
Հաջորդ նյութը Haxarcin vanq Գողացել են Հաղարծին վանական համալիրի գանձանակը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Gyut
Եկեղեցական տոներ

Գյուտ խաչի տոն

27 Հոկտեմբերի, 2017
Caghkazard
Եկեղեցական տոներ

Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ)

21 Մարտի, 2024
Grigor lusavorich gyut nshxarac e1490965412636
Եկեղեցական տոներ

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

27 Հունիսի, 2020
Surb Sargis
Եկեղեցական տոներ

Սուրբ Սարգսի տոնի մասին

26 Հունվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?