Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Մայիսի 21 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 20 Գշ. ԴՁ․ ԼԱ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 19 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 18 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 17 Շբ. ԲԿ. ԻԸ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Միքայել եպիսկոպոս Աջապահյան. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
Քրիստոնեական

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

Published 28 Դեկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 11 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ի՞նչ է Սուրբ Ծնունդը և ինչու՞ է այդպես կոչվում: Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Դա Քրիստոսի ծնունդն է: Ինչու՞ է Սուրբ, որովհետև Աստվածային հատուկ միջամտությամբ է, որ ծնվել է Հիսուս Քրիստոս. նա իր ծնունդով փոխեց աշխարհը:
Մարդկությունը մեր թվագրությունը հաշվում է այդ ծնունդից: Աշխարհը ժամանակագրությունը հաշվելիս ասում է` Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո: Մարդկայնորեն անհնարին է բացատրել, թե ինչու Քրիստոսի ծնունդը հանկարծ որոշվեց նոր թվագրության սկիզբ ընդունել: Քրիստոսը ո՛չ Ալեքսանդր Մակեդոնացի էր, ո՛չ Հուլիոս Կեսար, ո՛չ Կոստանդիանոս Մեծ, այսինքն` կայսր չէր, որ որոշում կայացներ, թե. «Այսուհետ իմ ծնունդից պիտի հաշվեք մեր թվարկությունը»: Բայց Քրիստոսի` աստվածային հատուկ միջամտությամբ ծնվելով և Աստծո որդի լինելով, քրիստոնեությունը 300 տարի շարունակ հալածված կրոն լինելով, ի վերջո, Քրիստոսի ծնունդը դարձավ մեր թվարկության սկիզբ: Սա նշանակում էր, որ ուզենք թե չուզենք պիտի ընդունենք մեկ հանգամանք, որ, իրոք, Քրիստոս առանձնահատուկ ծնունդ էր: Դարձյալ ասում եմ, որ մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչու մեկը, ով իր ամբողջ կյանքում 100կմ-ից ավելի չքայլեց (Նազարեթից մինչև Բեթղեհեմ 100-150կմ է, այս միջակայքում գործեց Քրիստոս), բանակներ չուներ, զորքեր չուներ, հրով ու սրով իր հավատքը չտարածեց, խաչի վրա մահացավ, և հանկարծ նրա ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:
Ժամանակին, երբ մեզ դպրոցում փորձում էին բացատրել հին աշխարհի պատմությունը, ասում էին, թե քանի որ ստրկատիրական հասարակարգը սպառել էր իր հնարավորությունները, մարդկությունն սպասում էր փրկչի գալստյանը: Դա պիտի առասպելական մի բան լիներ, և ստրուկներն այնպես հավատացին այդ առասպելին, որ Քրիստոսի Ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:
Սակայն այս ամենն անտրամաբանական կլիներ, եթե կարևորագույն գործոնը հաշվի չառնվեր, այն է` Աստծո գործոնը: Հավատացյալ մարդը գիտակցում է, որ ոչ այնքան ինքն է պատմություն ստեղծում, ոչ այնքան ինքը պատմության մեջ դերակատարություն ունի, այլ նաև Աստված: Աստված գործող անձ է և Աստված գործող դեմք է, Աստված պատմությանը միջամտող է, Աստված պատմության ընթացքը փոխող է: Եվ, հետևաբար, այդ համատեքստում պետք է տեսնել հրաշքը:
Այս հրաշալի երևույթն այլ կերպ չես էլ անվանի: Սովորական հյուսնի ընտանիքում խոնարհ ծնողներից ծնված մեկը ապրեց խոնարհ և խաչի վրա էլ անարգ մահ ունեցավ` ամենախայտառակ մահը հռոմեական կայսրության մեջ, որ ստրուկներին էր վերապահված: Հռոմեական քաղաքացիներին չէին խաչում, գլխատում էին կամ դրդում ինքնասպանության:
Իսկ խաչելությունն անարգ մահ էր հեթանոսների համար. այն բարբարոսների մահն էր:
Անշուշտ, Ավետարանի մեջ այս ամենն ասված է, բայց մինչև այդ էլ, երբ ընթերցում ենք Հին Կտակարանը, հանդիպում ենք բազում մարգարեությունների Քրիստոսի ծննդյան մասին:
Այն, որ կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ունենա, և նրա անունը պիտի լինի Էմմանուել, որ նշանակում է «Աստված մեզ հետ է»: Սա ամենակարևոր և ամենագլխավոր մարգարեությունն է Քրիստոսի և նրա կուսական ծնունդի մասին, նաև Աստծո մարդացման մասին: Այսինքն` մի քանի բառերով Եսայի մարգարեն ծննդի հետ կապված ողջ քրիստոսաբանությունը ներկայացնում է այսպես. «Ահա կույսը պիտի հղիանա ու մի որդի պիտի ծնի և անոր անունը Էմմանուել պիտի կոչե» (Ես. Է, 14): Եսային ներկայացնում է, որ Քրիստոս պետք է լինի կուսական ծնունդ և Աստծո որդի:
Ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, թե «Աստված մարդացավ, մարմնացավ, և մեր ձեռքերը շոշափեցին նրան» (Հովհաննես առաքյալ): Նշանակում է հետևյալը. ինչ որ անշոշափելի էր, դարձավ շոշափելի, և այն, ինչ որ անմերձենալի էր, դարձավ մերձավոր: Սուրբ Ծնունդը Հին Կտակարանում ներկայացվել է բազմաթիվ մարգարեություններով: Եվ այդ սպասումը կար հրեական միջավայրում, ուր պետք է ծնվեր փրկիչը: Բայց փրկչի հասկացողությունը հրեաների մոտ մի քիչ ծուռ ընթացք ունեցավ. իրենք որոշեցին փրկչի մեջ տեսնել հրեական իշխանությունը հաստատողին:
Հրեաների թագավորությունը չկար կամ եթե կար էլ, ապա վասալ էր հռոմեական կայսրությանը և հարկատու: Հրեաներն ամփոփ պետականություն չունեին և փրկչի ծնունդը տեսնում էին իբրև իրենց հրեական պետության վերականգնմանը նպաստող գործոն: Նրանք սպասում էին Մեսիայի` փրկչի գալստյանը: Սակայն երբ Քրիստոս ծնվում է, շատ քչերն են իմանում, որ Մեսիան ծնվեց:
Ավետարանիչները այդ ամենը ներկայացնում են շատ պարզ խոսքերով: Ավետարանից հեռու մարդիկ երբեմն քննադատում են Ավետարանը` ասելով, թե ինչու Քրիստոսի ծնունդը, մանկությունը, պատանեկությունը չեն ներկայացված:
Ի վերջո, Ավետարանը կենսագրական չէ և չի գրվել Քրիստոսի ծնունդը ներկայացնելու համար: Գրվել է Քրիստոսի բերած փրկությունը ներկայացնելու համար: Ամենագլխավոր շարժառիթը, որի համար Ավետարանը գրվել է, Քրիստոսի հարությունն է: Ավետարան նշանակում է ավետիս, բարի լուր, բարի լուրի փոխանցում, որ սոսկ Քրիստոսի ծնունդը չէ, այլ Քրիստոսի հարությունն է:
Ավետարանները գրելու նպատակը բարի լուրը փոխանցելն է, հարության ավետիսը փոխանցելը: Մանավանդ Արևելյան երկրներում հարությունը շատ ավելի կարևոր է, Զատիկը շատ ավելի մեծ շուքով է նշվում, քան Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծնունդը Արևմուտքում է ավելի մեծ տոն: Սա իր պատճառներն ունի, ինչպես նաև կապված է ծննդյան օրվա փոփոխության հետ: Մենք հունվարի 6-ին ենք տոնում Սուրբ Ծնունդը, իսկ ամբողջ աշխարհը տոնում է դեկտեմբերի 25-ին, որովհետև դեկտեմբերի 25-ին մեծ հեթանոսական տոն կար, որը պետք էր արմատախիլ անել: Դրա համար Արևմուտքը որոշեց Հիսուսի ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, որպեսզի այդ հեթանոսական տոնը ստվերի տակ մնա:
Եթե խոսքը արևի պաշտամունքի մասին էր, ուրեմն Քրիստոս իբրև ճշմարիտ արև պիտի ներկայանար, իսկ Արևմուտքում Սուրբ Ծնունդը հաստատելու պայքարն այնքան մեծ էր, որ Սուրբ Զատիկը մնաց երկրորդական պլանում: Իսկ Արևելքը, որ չուներ այդ խնդիրը, բնականաբար, հավատարիմ մնաց առաջին քրիստոնյաների պատգամին, այն է` Քրիստոսի հարությունը փառաբանելուն:
Քրիստոսի ծննդյան մասին չէին խոսում: Բայց ժողովրդի որոշ հատվածի մեջ, անշուշտ, այդ հետաքրքրությունը կար: Ուստի հետագայում Մատթեոս և Ղուկաս ավետարանիչները Քրիստոսի ծննդյան մասին որոշ փաստեր նշեցին և ներկայացրին: Մարկոսը, որ առաջին ավետարանն է գրել, սկսում է ոչ թե Քրիստոսի ծնունդից, այլ հարությունից, իսկ մյուսները` Քրիստոսի ծննդից:
Մատթեոսի նպատակը Քրիստոսի ծնունդը հրեաներին ներկայացնելն է, և դրա համար բազմաթիվ անգամներ նա Հիսուս Քրիստոսի ծնունդը ներկայացնում է` միշտ Հին Կտակարանից մեջբերումներ անելով. «Եվ սա եղավ, որպեսզի կատարվի այդ գիրը, և սա եղավ, որ կատարվի մարգարեի խոսքը»: Ղուկասը, որ շեշտն առավել դնում է զոհաբերության վրա, ավելի քիչ է մեջբերումներ անում, հասնում է մինչև Հովհաննես Մկրտչի ծնունդը: Առաջին քրիստոնյաները այդքան էլ հետաքրքրված չէին Քրիստոսի ծննդյան մանրամասնություններով, առավել ևս` Քրիստոսի մանկությամբ ու պատանեկությամբ:
Ներկայումս ավելի շատ են հետաքրքրվում զանազան շինծու բաներով. իբր Քրիստոս գնաց Տիբեթ, Տիբեթից` Հնդկաստան, Հնդկաստանից` Ճապոնիա: Մինչև 30 տարին լրանալը շրջում էր, այս կամ այն բանն էր անում: Սրանք բոլորը գեղեցիկ վարկածներ, հնարանքներ են, որոնցից ոչ մեկը հիմնավորված չէ Սուրբ Գրքով: Քրիստոս, որ Աստծո որդին էր, բացարձակ կարիք չուներ Տիբեթ գնալու, որպեսզի ճշմարտությունը ճանաչեր:
Այս մտածումները բխում են այն բանից, որ մենք Քրիստոսին ընդունում ենք որպես սովորական մարդու: Հենց այստեղից էլ գալիս է այն, որ Քրիստոս Տիբեթ էլ պիտի գնար, Ճապոնիա էլ պիտի հասներ, որպեսզի իմաստություն ձեռք բերեր: Բայց եթե Քրիստոս Աստծո որդի էր, ուրեմն իմաստությունը մեզանից չէ, որ պիտի ձեռք բերեր: Իմաստությունն ինքն ուներ: Հետևաբար` այդ բոլոր հավելումներն ավելորդ են Քրիստոսի պարագայում, եթե մեր հավատքն անսասան է:
Ավետարանում Քրիստոսի ծնունդը որքան էլ որ հպանցիկ է ներկայացված, սակայն մեկ հիմնական ճշմարտություն կա, որի վրա Ավետարանը դնում է շեշտը` ցույց տալու համար, որ Քրիստոսի ծնունդը մարդկային միջամտության արդյունք չէր, ինչը որ ասում էր Հովհաննես առաքյալը: «Ոչ թե մարդու կամքով ծնվեց, այլ Աստծո կամքով», և ինչպես հրեշտակը երևաց Մարիամին և ասաց.«Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի»:
Սա է այն պարզ ճշմարտությունը, որ պետք է ընդունեն քրիստոնյան և եկեղեցին:
Հիմա որոշ թերահավատներ, իրենց շատ խելացի կարծելով, Քրիստոսի աստվածային ծնունդը հեգնում են: Նրանք հարցնում են, թե ինչպես կարող է կույսը երեխա ծնել: Եթե մարդկայնորեն ենք մոտենում, իհարկե, հնարավոր չէ, բայց Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Աստված հողից ստեղծեց տղամարդ և կին և հաստատեց այդ սեռականությունը, և ինքն էլ հաստատեց այդ սեռերի որդեծնությունը: Մի՞թե ինքը չի կարող խախտել իր հաստատած օրենքը, և ինչու՞ Արարչի համար անհնարին պիտի լիներ խախտել իր իսկ սահմանած օրենքը:
Եթե կա Աստված, և Նա Արարիչ Աստված է և փրկիչ Աստված, ուրեմն նրա համար անհնարին ոչինչ չկա: Արդեն 2015 տարի է, որ Քրիստոսի կուսական ծնունդ լինելու ճշմարտությունը շարունակում է իր ընթացքը, և քրիստոնյայի հավատքը մնացել է անսասան: Նա հավատում է, որ Քրիստոս ծնվեց Սուրբ Հոգուց ոչ սովորական ճանապարհով, և դա Աստծո կամքն էր:
Հունվարի 6-ը մինչև այսօր էլ մեզ համար մնում է իբրև Սուրբ Ծնունդ: Աստվածահայտնության հետ միասին նույնիսկ արևմտյան երկրներում Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: Մարդիկ հարց են տալիս, թե ինչու ռուսները Սուրբ Ծնունդը տոնում են հունվարի 7-ին: Խնդիրը հետևյալն է. նրանք տոնում են հին տոմարով (դեկտեմբերի 25-ը նոր տոմարով հունվարի 7-ն է):
Խորհրդային կարգերի օրոք բոլշևիկները Սուրբ Ծննդյան բոլոր ավանդույթները պոկեցին և միացրին հունվարի 1-ին` մտցնելով Նոր տարվա գաղափարը: 70 տարի շարունակ մարդկանց մտքերը կենտրոնացնելով դեպի Նոր տարին` հունվարի 6-ն էլ, հունվարի 7-ն էլ հայտարարեցին աշխատանքային օրեր:
Մեծերը հիշում են «рожденственская ёлка» արտահայտությունը, որ դարձավ «новогодняя ёлка», իսկ «рожденственская ночь» արտահայտությունը դարձավ «новогодняя ночь»:
Հնում մարդիկ ճրագալույցից հետո դուրս էին գալիս և երգում, ուրախանում էին: Երեխաները թակում էին դռները, մեծերը բացում և կոնֆետներ էին բաժանում, քաղցրեղեն: Այդ բոլորը բռնի ուժով տարան ու միացրին Նոր տարվան: ԵՎ մենք արդեն 20 տարի փորձում ենք կամաց-կամաց ժողովրդին հասկացնել, որ սրանք Սուրբ Ծննդյան բաղադրիչներ են, որ պիտի վերադարձնենք Սուրբ Ծննդյան տոնին:
Աղբյուր` Facebook.com` «ԲԱՆՔ ՀԱՐԱՆՑ» խումբ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը family hands copy 400x400 ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Հաջորդ նյութը Nrnorhneq Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?