Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Մայիսի 21 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 20 Գշ. ԴՁ․ ԼԱ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 19 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 18 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 17 Շբ. ԲԿ. ԻԸ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Asori arajnord
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ ժամանեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետը
Նորություններ

Մայր Աթոռ ժամանեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետը

Published 10 Հոկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 10-ի երեկոյան, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եղբայրական եռօրյա այցով Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետին ուղեկցում են Տրիպոլիի և Լեռնային Լիբանանի արքեպիսկոպոս, Ս. Սինոդի գլխավոր քարտուղար Մոր Թեոփիլոս Սալիբան, Հոմսի արքեպիսկոպոս Մոր Սիլվանոս Բուտրոս ալ Նեհմեհը, պատրիարքական քարտուղար Մոր Տիմոթեոս Մաթթա ալ Խուրին, Հայր Կարլոս Բաբին և Հայր Ջոզեֆ Բալին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքին գլխավորությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմավորեցին Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի Ծիսահայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քույր Եկեղեցիների հովվապետերը «Հրաշափառ» շարականի երգեցողության և զարգերի ղողանջների ներքո թափորով առաջնորդվեցին Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց միասնական գոհաբանական աղոթք:
Աղոթքից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով դիմեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքին և նրա պատվիրակությանը: Որախություն հայտնելով Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Քույր Եկեղեցու հոգևոր պետի ժամանման առիթով` Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մեր ուրախությունն առավել է, քանզի ճանաչում ենք Ձեզ որպես քաջ և անձնազոհ առաջնորդի, եղբայրասեր ու մեծ հոգի ունեցող անձի, որին այլևս հյուրընկալում ենք, որպես հոգևոր պետի: Ձեր այցելությունը սկսում է «Հրաշափառի» բարի գալստյան արարողությամբ, աղոթքով Միածնաէջ այս տաճարում: Միասնական մեր աղոթքը վկայությունն է մեր քույր Եկեղեցիների հավատքի միության և ոգին է քրիստոնեական վկայության՝ հիմնված մեր սուրբ հայրերի կողմից մեզ ավանդված սրբազան ավանդության վրա: Մենք, որպես երկնավոր Հոր հարազատ զավակներ, միասնաբար դիմում ենք մեր Տեր Աստծուն: Պողոս առաքյալի խոսքերով, որպես «Եղբայրնե՛ր, խոստման որդիներ» (Գաղատ. Դ 28):
Հայ Առաքելական Եկեղեցու և Ասորի Ուղղափառ Եկեղեցու դարավոր հարաբերությունները հատկանշված են եղել քրիստոնեական սիրո, եղբայրության և գործակցության ոգով: Ձեր այցելությունը, որպես նորընտիր գահակալ մեր քույր Եկեղեցու, հաստատումն է այս իրողության: Փոխհարաբերությունների զորացումը մեր քույր Եկեղեցիների հրամայական անհրաժեշտություն է այս օրերին, մանավանդ, երբ մեր երկու Եկեղեցիները՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, կանգնած են մեր հավատավոր զավակների կյանքը վտանգող և աշխարհը մտահոգող իրավիճակների առաջ:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, հակառակ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների և Մերձավոր Արեւելքում ստեղծված ծանր վիճակի, Դուք որպես անձնազոհ և նվիրյալ հոգևորական, որպես քաջ հովիվ, Միացյալ Նահանգներից վերադարձաք հայրենի Սիրիա, անձնվիրաբար հանձն առնելով հովվապետի ծանր լուծը, որպեսզի պատմական այս բարդ շրջանում առավել չափով ու նվիրումով ծառայեք Ձեր ժողովրդին: Ձեր ներկայությունը Սիրիայում և Ձեր ծավալած գործունեությունը հանուն խաղաղության քաջալերանք է բոլոր հավատացյալների համար, որոնց գերագույն ձգտումն ու նպատակը խաղաղության ու կայունության անհապաղ հաստատումն է, արդարության հաղթանակը` ընդդեմ ահաբեկչության ու պատերազմի չարիքի: Մենք մեր զորակցությունն ենք բերում Ձերդ Սրբությանը և Ձեր անձի միջոցով Սիրիայի ժողովրդին՝ առ Աստված աղոթքով, որ դադարեն ռազմական գործողությունները և Սիրիայի եղբայրական ժողովուրդը լծվի ավերված քաղաքների վերաշինման, իր շեն, բարօր ու երջանիկ կյանքի կերտման գործին»:
Հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևորականաց դասի և հավատացյալ ողջ ժողովրդի բարի գալուստ մաղթելով Ասորի Եկեղեցու գահակալին` Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով հայցեց, որ Բարին Աստված Իր Սուրբ Աջի Ամենախնամ հովանու ներքո պահի ու պահպանի Սիրիան և Հայաստանի Հանրապետությունը, Ասորի Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիները, Իր օրհնությամբ առավել արդյունավորի փոխհարաբերություններն ու համագործակցությունը երկու Եկեղեցիների՝ Սուրբ Հոգու երկնառաք պարգևներով առատապես շնորհազարդելով բարեպաշտ զավակներին՝ հայ և ասորի եղբայր ժողովուրդներին: Վեհափառ Հայրապետը նաև մաղթեց, որ Տերը քաջառողջ կյանք և գահակալության երկար տարիներ պարգևի Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ին:
Այնուհետև Հայաստան և Մայր Աթոռ իր այցին անդրադարձավ Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ասորի Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետն ուրախությամբ ընդգծեց, որ իր գահակալությունից հետո առաջին հովվապետական այցը կատարում է Հայաստանյայց Առաքելական քույր Եկեղեցուն: «Մեր խոնարհումն ենք բերում այն վայրում, որտեղ 1700 տարիներ առաջ իջավ Աստծու Միածին Որդին և իր փառքով լցրեց հայ ժողովրդի հոգին: Ուրախ ենք այցելել Հայ Եկեղեցուն և Ձերդ Սրբությանը, որովհետև մենք կիսում ենք ձեզ հետ ոչ միայն հավատը, այլև արյունը: …Եկել ենք այս օրերին մեր երախտագիտությունը հայտնելու Ձեզ` հայ ժողովրդի Ձեր հոգևոր առաջնորդության համար, եկել ենք աղոթելու ոչ միայն Սիրիայի, այլև համայն աշխարհի խաղաղության համար», – նշեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետը: Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը խոսեց նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաների առջև ծառացած մարտահրավերների մասին` հավելելով, որ դժվարին այս ժամանակներում հոգևոր առաջնորդների պարտականությունն է հույս ներշնչել իրենց համայնքներին: «Հավատն ի Քրիստոս և վստահությունը մեր հոգևոր եղբայրների հանդեպ զորացնում է մեզ` շարունակելու մեր քրիստոնեական վկայությունը», – ընդգծեց Եփրեմ Բ Պատրիարքը` այս առիթով իր շնորհակալությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Սիրիայի բարեպաշտ ժողովրդին և մասնավորապես Ասորի Ուղղափառ Եկեղեցուն մշտապես ցուցաբերվող զորակցության համար:
Բարիգալստյան արարողությունն ավարտվեց միասնական Տերունական աղոթքով:
Արարողությունից հետո Հին Վեհարանի ընդունարանում, մասնակցությամբ երկու Եկեղեցիների պատվիրակությունների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր ուրախությունը հայտնեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետի այցի առիթով` վստահությամբ ընդգծելով, որ այն պիտի նպաստի երկու Քույր Եկեղեցիների հարաբերությունների առավել սերտացմանը:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 12 † Կիր. Ե կիր. զկնի Ս. Խաչի
Հաջորդ նյութը qimia Ալքիմիկոսը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?