Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգ Զ Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացումը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգ Զ Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացումը (նկարներ)

Published: 28 Ապրիլի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նորաբաց շենքում գործելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը:

Բացմանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի գլխավորած Ֆին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հիմնադրամի պաշտոնեությունը և այլ հյուրեր:

Նորակառույց կենտրոնի օրհնության կարգը կատարվեց ձեռամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Արարողությունից անմիջապես հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը հատեցին բարեզարդված կառույցի մուտքի ժապավենը:

Այնուհետև միջեկեղեցական կենտրոնի դահլիճում ներկաներին ողջունեց Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` անդրադառնալով նորաբաց կառույցի կարևոր դերակատարությանը միջեկեղեցական հարաբերությունների արդյունավորման գործում: Սրբազանն երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Աթոռի միջեկեղեցական կառույցների արդյունավոր գործունեության համար նման պայմաններ ստեղծելու կապակցությամբ: Այս առիթով Հովակիմ եպիսկոպոսը նաև ներկայացրեց Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն տիար Կարեն Նազարյանի գործադրած ջանքերն ի նպաստ կառույցի հաստատման, ինչպես նաև Հայաստանում դիակոնիայի զարգացման, տարածաշրջանում խաղաղասիրական գործունեության, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում ունեցած շարունակական ներդրումը:

Բացման խոսքից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Ամենայն Հայոց Կաթղիկոսի կողմից տիար Կարեն Նազարյանին շնորհվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան` ազգային-եկեղեցական կյանքում աստվածասեր հոգով մատուցած գովելի ծառայությունների համար:

Հայրապետական կոնդակում, որն ընթերցվեց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից, մասնավորապես ասված է.

«Հարգարժան պրն. Նազարյան,

…Գոհունակություն է Հայոց Հայրապետիս համար անդրադառնալ, որ երկնառաք հաջողություններով բարեզարդ է ազնիվ հայորդուդ աստվածօրհնյալ կյանքը, որը դարձրել եք ծառայություն հավատավոր մեր ժողովրդին և սիրո սպասավորություն մեր Սուրբ Եկեղեցու Քրիստոսավանդ առաքելության իրագործմանը: Երկար տարիներ Դուք, որպես տնօրենը Հայաստանյան Միջեկեղեցական Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի, եռանդուն մասնակցություն եք բերում միջեկեղեցական հարաբերությունների զարգացման ու արդյունավորման, Եկեղեցիների գործակցության արգասավորման առաքելության մեջ: Ձեր ջանադիր գործունեությամբ նաև մեծապես նպաստում եք հայրենի մեր երկրի համայնքներում բարօր ու ապահով ապրելակերպի հաստատմանը, սոցիալական ծառայության մատուցմանը, հոգևորականների, բարեսիրական կազմակերպությունների խնամատար սպասավորությանը զորակցելուն, խթանելով նաև երկխոսությունը մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման համար: Աստվածահաճո Ձեր ծառայությանց ու վաստակի բարձր գնահատանքով Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը:

Մաղթում ենք, որ նույն կորովով և նորոգ քաջալերությամբ նորանոր ձեռքբերումներով շարունակեք Ձեր կարևոր գործունեությունը»:

Շքանշանի հանձնումից հետո իր սրտի խոսքն ասաց Կարեն Նազարյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը բարձր պատվի արժանացնելու համար: Նա վստահություն հայտնեց, որ Հայրապետի տեսիլքով հաստատված կենտրոնը նոր խթան կհանդիսանա` ավելի մեծ եռանդով և ավյունով իրագործելու միջեկեղեցական ծրագրերը, հզորացնելու Հայ Եկեղեցու կապերը հասարակական տարբեր հաստատությունների հետ:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու հայրական պատգամը փոխանցեց ներկաներին: Իր ուրախությունը հայտնելով Չորեքչյան Հայրապետի անվան կենտրոնի բացման առիթով` Նորին Սրբությունը շնորհավորեց Բագրատ և Հովակիմ եպիսկոպոսներին, տիար Կարեն Նազարյանին և գրասենյակների պաշտոնեությանը` մաղթելով Աստծո զորակցություն ու երկնառաք շնորհներ նրանց տերունապատվեր քրիստոնեական առաքելությանը:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց միջեկեղեցական կառույցներին վերջին տարիներին միջեկեղեցական ոլորտում իրականացրած լայնածավալ գործունեության համար` գոհունակությամբ հաստատելով, որ ժրաջան աշխատանքի շնորհիվ տարբեր հարցերի ու խնդիրների առնչությամբ Հայ Եկեղեցին իր տեսակետը հնչեցնում է բոլոր միջեկեղեցական ամբիոններից: Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ օժտվելով նման պայմաններով` կառույցների ծառայությունն ավելի արգասաբեր կդառնա փոխհասկացողության խթանումով և փոխգործակցության զորացմամբ Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների մերձեցման գործում:

28-4

28-1

28-2

28-3

28-5

28-6

28-7

28-8

28-9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը logo.mp3 Այսօր կանգնեցավ. mp3
Հաջորդ նյութը Astvacashunch Ապրիլի 30 Դշ. ԺԱ օր Յինանց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator tangaraner
Նորություններ

Մայր Աթոռում տեղի կունենա «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» կոնֆերանս

27 Հոկտեմբերի, 2017
Mayr ator asask
Նորություններ

Մայր Աթոռում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ

11 Հուլիսի, 2013
AMN Hovnan arkhepiskop 1
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի գրական ժառանգությանը նվիրված երեկո Լոս Անջելեսում

6 Դեկտեմբերի, 2019
3
Նորություններ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռում (նկարներ)

14 Օգոստոսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?