Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HV 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը (նկարներ)

Published: 5 Հուլիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Մայր Աթոռի միաբաններ, Հին Վեհարանի բարերարները և ՀԲԸՄ անդամներ, ինչպես նաև կրթության ու մշակույթի գործիչներ:
Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և մասնակցությամբ հոգևորականաց դասի կատարվեց օրհնության կարգ: Հավարտ արարողության, ներկաներին իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր կյանքից ներս առատորեն շնորհներ է հեղում, որոնցով բարեզարդվում է և պայծառանում մեր Ս. Եկեղեցին իր առաքելության մեջ: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր ձեզ հետ միասին բացում ենք դռները Հին Վեհարանի», — նշեց Վեհափառ Հայրապետը:
Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց Հին Վեհարանի նորոգությունը հանձն առած Հայ Եկեղեցու և ազգի նվիրյալ զավակներ տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյաններին` մաղթելով, որ Երկնավոր Տիրոջ Աջը միշտ տարածյալ մնա Սեդրակյան ընտանիքի վրա: «Նրանք նույնպես ցանկացան բարի հիշատակ ունենալ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որովհետև ապրել են Ս. Էջմիածնով և իրենց առաքելության մեջ միշտ կարևոր տեղ է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը», — ասաց Հայոց Հայրապետը` գնահատանքով վկայելով նաև, որ ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը մշտապես կարևորել է համագործակցությունը Հայ Եկեղեցու և ՀԲԸՄ-ի միջև` այն հավատով, որ համատեղ գործունեությունը պիտի գա զորացնելու ազգային կյանքը, նպաստելու Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելության առավել արդյունավետ իրականացմանը հատկապես Սփյուռքում:
Հին Վեհարանի վերաբացման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց նաև Մայր Աթոռի բարեկարգման գործին տարիներ շարունակ իրենց կարևոր նպաստը բերող տիար Գագիկ Գալստյանին և «Հորիզոն 95» շինարարական ընկերության աշխատակիցներին` մաղթելով գեղեցիկ իրագործումներով շարունակել հայրենի երկիրը շենացնելու իրենց բարի ծառայությունը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով հայցեց Բարձրյալից, որ խաղաղությունն ուղեկից դարձնի Հայոց աշխարհին և աշխարհասփյուռ հայորդիներին, որպեսզի գոհաբանությամբ և նվիրյալ աշխատանքով կարողանան պայծառացնել հայ կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Այնուհետև Հայոց Հովվապետը և Սեդրակյան ամուսինները, հատելով Հին Վեհարանի մուտքի կարմիր ժապավենը, կատարեցին բացումը հիմնանորոգված Հին Վեհարանի, շրջեցին սրահներում, դիտեցին ցուցադրվող բարձրարվեստ արժեքավոր եկեղեցական-ծիսական ցուցանմուշները:
Ղազար Ա Ջահկեցի Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում`1738-1751 թթ.-ին, Հայոց Կաթողիկոսարանը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի արևմտյան կողմից փոխադրվում և հաստատվում է դեռևս Ս. Մովսես Գ Տաթևացի Հայրապետի շրջանում (1629-1632 թթ.) կառուցված երկհարկանի շենքի վերին հարկում: Մինչև 1962 թվականն Ամենայն Հայոց Հայրապետները բնակվել և իրենց գործունեությունն իրականացնել են Հին Վեհարանի շենքում: 1968 թ.-ին, պայմանավորված նոր Վեհարանի հիմնադրմամբ, լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի նախաձեռնությամբ և ազգային բարերար Ալեք Մանուկյանի աջակցությամբ Հին Վեհարանը նորոգվում է և սկսում գործել որպես թանգարան: 2010-14 թթ.-ի հիմնանորոգությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հին Վեհարանում հաստատվում են Հայոց Հայրապետներին և արքաներին նվիրված ցուցասրահներ, որտեղ զետեղված են նրանց գեղանկարները, նվիրական առարկաներ և անձնական իրեր: Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված գահասրահում` «Ծաղկյա դահլիճում», ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն: Այստեղ է նաև 1837 թ.-ին Մադրասում պատրաստված Հայոց Հայրապետների պատմական գահը և Հայրապետական արծիվը, որ պատկանել է Փիլիպոս Ա Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1632-1655 թթ.): Սրահներից մեկում ցուցադրության են դրված նաև Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, ներկայացված են հայկական արծաթագործության և ասեղնագործության եզակի ստեղծագործություններ, ծիսական պարագաներ:

HV-1

HV-2

HV-3

HV-4

HV-5

HV-6HV-7
HV-8

HV-9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հուլիս 6 † Կիր. Դ կիր. զկնի Հոշգեգալստեան
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հուլիսի 7 Բշ. Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

6 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներին (նկարներ)

6 Մարտի, 2019
Mayr Ator 367
Նորություններ

Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն. Մայր Աթոռ

27 Մայիսի, 2024
Ekeghecakan kyanq 24..07.3016
Նորություններ

Եկեղեցական կյանք (23.01.2017)

24 Հունվարի, 2017
Ekeghecakan kyanq 26.09.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (25.09.2017)

26 Սեպտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?