Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter karapet
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մահացել է Տեր Կարապետ ավագ քահանա Գլջյանը
Նորություններ

Մահացել է Տեր Կարապետ ավագ քահանա Գլջյանը

Published: 21 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 20-ին, Էջմիածնում, կյանքի 73-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայ Եկեղեցու հոգևոր դասը սգում են բազմավաստակ Տեր Հոր մահը:

Տեր Հոր աճյունը ապրիլի 21-ին կդրվի Ս. Շողակաթ վանքում վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգ: Ապրիլի 22-ին, ժ. 10:30-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի հանգուցյալ Տ. Կարապետ ավագ քահանայի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյան (ավազանի անունը` Կարապետ)

(կենսագրական)

Ծնվել է 1942 թ. դեկտեմբերի 2-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թ-ին ծնողների հետ միասին հայրենադարձվել է հայրենիք` բնակություն հաստատելով Արթիկի շրջանի Սարալանջ (Բաշ) գյուղում, ապա` Երևանում:

Նախնական կրթությունը ստացել է Երևանի թիվ 51 և 65 միջնակարգ դպրոցներում:

1957-1963 թթ. ուսանել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով «Մկրտիչ Նաղաշի կյանքն ու գործունեությունը» թեմայով ավարտաճառ:

1965 թ. ապրիլի 4-ին ձեռամբ երջանկահիշատակ Տ. Վահան եպիսկոպոս Տերյանի Երևանի Ս. Զորավոր եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ, ապա նույն օրը ձեռնադրվել է որպես ամուսնացյալ քահանա:

1965 թ. ապիլի 15-ից ծառայության է կոչվել Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևան) Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում:

1965-1968 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1968-1973 թթ. ծառայել է Օրջոնիկիձեի (Հյուսիսային Օսեթիա, ք. Վլադիկավկազ) Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

1973-1974 թթ. ծառայել է Ս. Գեղարդի վանքում:

1974-2005 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:

2005-2008 թթ. ծառայել է Ս. Զորավոր եկեղեցում:

2008-2012 թթ. սպասավորել է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցում:

2012թ.-ից իր ծառայությունն է շարունակել Ս. Գայանե վանքում:

Տեր Հայրն իր ծառայության տարիներին 1973 թ. ստացել է լանջախաչ կրելու իրավունք, 1983 թ.` ծաղկյա փիլոն, իսկ 1985 թ. արժանացել է ավագ քահանայի բարձր կոչմանը:

Բարեհիշատակ Տ. Կարապետ ավագ քահանա 1991-2010 թթ. դասավանդել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում` ավանդելով «Ծիսագիտություն» առարկան, իսկ 1993 թ.-ից իբրև այցելու հոգևոր հովիվ իր անխոնջ ծառայությունն է բերել Կոշ քրեակատարողական հիմնարկում:

2013 թվականին երկար տարիների քահանայագործության համար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr Toma Վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական մասնավոր աստիճանի տվչություն
Հաջորդ նյութը 20 41 Ղպտի Եկեղեցու հովվապետը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

28 2 2
Նորություններ

Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

28 Փետրվարի, 2019
Seryoja 2
Նորություններ

Մխիթարված լինենք, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ. Միքայել սրբազան Աջապահյանը՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին

19 Հունվարի, 2015
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը

18 Սեպտեմբերի, 2014
Aram arq. Ateshyan
Նորություններ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել

24 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?