Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Havatanq chanachenq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ճանաչենք, որ հավատանք
Քրիստոնեական

Ճանաչենք, որ հավատանք

Published 11 Նոյեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Բայց Աստծո շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մեջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր: Ա կորնթ. 15;10

Հավատը մարդու մոտ այն համոզմունքն է, որ ինքը ոչինչ է առանց Աստծո, բայց ամեն ինչ է Աստծով. Քրիստոսով նոր մարդ դառնալու համար հենց այդ հավատքն է անհրաժեշտ ավելի, քան Պողոս առաքյալի սահմանած` բացարձակ անհավատությանը հակադրվող հավատը, որը «հուսացված բաների հաստատումն է եւ չերեւացող բաների ապացույցը», քանզի այն, ինչ տեսնում ես, էլ հույսով չես ակնկալում տեսնել եւ տեսնելով` չես փնտրում փաստեր ու ապացույցներ:

Եթե մենք պարզապես առանց տեսնելու հավատում ենք Աստծո գոյությանը եւ հույսով ակնկալում ենք Աստծո անմահ արքայությունը, միգուցե մենք երանելի ենք, բայց երբ հավատում ենք ամենազոր Աստծուն, մենք մեր հավատի կրավորական կրողները չենք սոսկ, այլ այդ հավատը հավատամքի վերափոխողները, քանզի հավատում ենք Աստծուն, որ ասում է.«Իմ շնորհը քեզ բավ է, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»Բ կորնթ.12;9: Մինչեւ մենք չդատարկվենք ինքներս մեզնից, մենք Աստծով չենք լցվի եւ չենք համաձայնի առաքյալի հետ, երբ ասում է.« Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը: Դրա համար էլ ես գոհ եմ իմ տկարությունների եւ Քրիստոսի համար իմ կրած նախատինքների, նեղությունների, հալածանքների եւ դժվարությունների համար, որովհետեւ երբ ես տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր»: Մենք պետք է թույլ տանք Աստծուն Քրիստոսով «սրբագրել» մեր կյանքը: Հավատալ Աստծուն, նշանակում է վստահել մեր կյանքը կյանքի Արարչին, ոչ թե` թողնել այն ինքնահոսի, ինչպես կարծում են նրանք, ովքեր միայն մարդկային ջանքերով հույս ունեն հասնել իրենց նպատակին: Այդպիսի մարդիկ իրենց ողջ կյանքը ապրում են որպես աստվածամարտներ, որովհետեւ չգիտեն, որ «Նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք»: Մենք անհավատ ենք ոչ թե, որ չենք հավատում Աստծո գոյությանը, այլ` որ չենք հավատում Աստծո սիրուն, ողորմությանը, սրբությանը եւ արդարությանը, մի խոսքով. չենք ընդունում Աստծուն որպես միակ Աստված եւ չենք պատվում Նրան ըստ արժանվույն: Կա անգիտությունից ծնված անհավատություն եւ կա անզգամությունից ծնված անհավատություն. Անզգամն ասաց իր սրտում, թե չկա Աստված … Աստված կա, որպեսզի գրավի մեր սրտում ամենանվիրական տեղը, այնինչ մեր սրտում տեղ կա մեզ ծանոթ ու անծանոթ շատ երեւույթների, բայց ոչ Աստծո համար: Շատ մարդիկ անկեղծորեն փափագում են գտնել Աստծուն, սակայն ձախողվում են ոչ որովհետեւ Աստված չկա, այլ որովհետեւ սխալ տեղում են փնտրում: Գուցե դուք առարկեք. բայց չէ որ Աստված ամենուր է: Այո, ամենուր է մեր ներսում, մեր հոգու անծայրածիր անհունության մեջ, մեր մտքի թեւերի ազատ ճախրանքում, մեր սրտի ամեն մի թրթիռում: Մենք նրան չենք գտնի աշխարհային թոհուբոհում կամ համաստեղային երթում….:

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ կան անհավատության երեք տիպի դրսեւորումներ.

1.անզգամությունից ծնված անհավատություն
2.անգիտությունից ծնված անհավատություն
3. այլադավանություն

Այսօր, երբ Քրիստոնեությանը սպառնում է հերթական, բայց ոչ միակ համաշխարհային կրոնի վերածվելու վտանգը, շատ կարեւոր է մարդու մեջ Աստծուն ճանաչելու եւ հասնելու ձգտումը, որպեսզի վերջնականապես չկազմալուծվի նրա մարդկային, բայցեւ աստվածապատկեր բնությունը: Միամիտ է կարծել, թե Քրիստոսի գալստյան` մարդեղացման նպատակը մարդկանց այլընտրանքային փրկության ճանապարհ առաջարկելն է. Նա Միակ Ճշմարիտ Ճանապարհն է, Միակ Իսկական Կյանքը, Միակն է եւ հերթականը չէ. դա պետք է գիտակցի յուրաքանչյուր ոք, եւ միայն այդ դեպքում նա կհաջողի Աստծուն փնտրելու իր փորձերում: Բայց գտնելուց հետո կարեւոր է չկորցնելը Աստծուն եւ հավատը Նրա ամենազորության ու մեր ոչնչության նկատմամբ. Աստված ոչնչից այնքան բան կարող է ստեղծել:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 29, Հեղինակ` Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Նոյեմբերի 11 Բշ. Սրբոցն Մելիտոսի Անտիոքայ հայրապետին, Մինասայ Եգիպտացւոյն, միւս Մելիտոսի եպիսկոպոսին, Բուրայ քահանային եւ Շինու սարկաւագին
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Նոյեմբերի 12 Գշ. Սրբոցն Դեմետրեայ վկային եւ Բասիլիսկոսի քահանային

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?