Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hayrer
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հայրեր
Քրիստոնեական

Հայրեր

Published: 26 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայրեր են կոչվում Եկեղեցու այն հովիվները, ովքեր դաստիարակում են Եկեղեցու կրոնավորներին, միաբաններին ու ճգնավորներին: Հայրերին կոչում են հողանյութ մարմնով երկրի վրա շրջող հրեշտակներ, բանական ծաղիկ ու հիվանդներին ապաքինող դեղ: Հայրերը հեռանում են մարդաշատ տեղերից դեպի անապատներ և խարազանազգեստ շրջելով՝ գնում նեղ ու անձուկ ճանապարհներով` կրելով իրենց խաչը: Նրանք, չարչարանակից լինելով Քրիստոսին, գառների նման հոժարությամբ մտնում էին գայլերի մեջ և աստվածային հրով փորձվելով՝ ընտիր գտնվում ինչպես ոսկին՝ դրանով արժանանալով առաքյալների աշակերտներ կոչվելուն: Նրանք ուղղափառ դավանությամբ քարոզում են Քրիստոսի Ավետարանը և անպարտելի մնում աշխարհի գայթակղություններից:
Հայրերը կրթված են ուղիղ հավատով, ճշմարիտ դավանությամբ և ունեն սրատես միտք: Նրանք իմաստուն են, առաքինի, Աստծուն հավատարիմ և օրինակ բոլորիս համար: Մարդահաճո չեն, սակայն բոլորին հավասարապես սիրում են ու պատվում: Գնում են հոտի առջևից, հոգում նրանց կարիքները, պետք եղածը տալիս և ավելորդն արգելում: Հոտին առաջնորդում են բոլոր գործերում և հսկում զգաստությամբ ու արթնությամբ, որպեսզի հեռու պահեն հերձվածողներից և տանեն դեպի աստվածպաշտություն: Նրանք խրոխտ են և ահարկու. ծույլերին խրատում են, անհնազանդներին՝ սաստում, անզիղջներին՝ հանդիմանում, անդարձներին՝ պատժում և հոտը միաբանում: Մարդիկ, տեսնելով նրանց բարի վարքն ու գործերը, փառավորում են Աստծուն:
Մասնավոր իմաստով Եկեղեցու «սուրբ հայր» կոչվել են այն վարդապետները, ովքեր շարադրել են ու բացատրել քրիստոնեական հավատի էությունը, որով մինչև օրս առաջնորդվում է Եկեղեցին: Եկեղեցու հայրերից առանձնանում են տիեզերական տասներկու վարդապետները, ովքեր առանձնահատուկ ծառայություն են մատուցել քրիստոնեական դավանանքի ձևակերպման, մեկնաբանման ու պահպանման գործում:
Քանի որ Եկեղեցին միշտ նույնն է և միշտ ունի նույն օրհնաբեր զորությունը, ապա նրանում, բոլոր ժամանակներում, կարող են հայտնվել սուրբ հայրերի շնորհներն ու զորությունները կրող անձիք, և Եկեղեցու կողմից հայր ճանաչվել: Չնայած որ Եկեղեցին չունի ՙհայր՚ կոչումը շնորհելու գրավոր կանոն, սակայն հստակ է, որ Եկեղեցու հայր կոչմանը արժանանալու համար անհրաժեշտ է լինել սուրբ (սրբացված Եկեղեցու կողմից) և գործել համաձայն Եկեղեցու դավանության ու վարդապետության: Նրանք, ովքեր սրբացված չեն, սակայն ունեն երկասիրություններ, կոչվում են եկեղեցական հեղինակներ, ինչպես՝ Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը, Տերտուղիանոսը, Իրենեոսը և շատ ուրիշներ:
Հունական (Բյուզանդական) Եկեղեցում հայրերի շրջանը հասել է մինչև Հովհաննես Դամասկացին (754թ.): Արևմտյան եկեղեցիներում մինչև Գրիգոր Մեծը (604թ.): Հռոմեական Եկեղեցում հայրերի շրջանը հասնում է մինչև 13-րդ դար, իսկ ըստ բողոքականների՝ մինչև 6-րդ դար: Ըստ Հայ Եկեղեցու՝ հայրերի շրջանը հասել է մինչև 5-րդ դարի վերջը, իսկ հետագա դարերում հայրեր են կոչվել կաթողիկոսները և այն հովիվները, ովքեր մեծ ավանդ ունեն դավանության պահպանման և Եկեղեցու բարենորոգման գործում: Առաքյալներին ժամանակակից հայրերը կոչվել են առաքելական հայրեր:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 26 Շբ. Սրբոց երկոտասանից վարդապետացն՝ Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 27 † Կիր. Է. կիր. զկնի Ս. Խաչի։ Գիւտ Ս. Խաչի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Zanger
Քրիստոնեական

Եկեղեցական զանգերի խորհուրդը

9 Սեպտեմբերի, 2014
Huys
Քրիստոնեական

ՀՈՒՅՍ

8 Մարտի, 2016
282994 459518427410792 1631802916 n
Քրիստոնեական

Գնահատե՜ք Խաչի զորությունը

14 Սեպտեմբերի, 2014
Kin qahana
Քրիստոնեական

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը

15 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?