Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kyani xosq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > “ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ”-Ը ԿԱՄ ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐԸ: Ինչպիսի անվանումներ ունի, ովքեր են հիմնադիրները և ինչ են քարոզում (տեսանյութեր)
Աղանդներ

“ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ”-Ը ԿԱՄ ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐԸ: Ինչպիսի անվանումներ ունի, ովքեր են հիմնադիրները և ինչ են քարոզում (տեսանյութեր)

Published 12 Դեկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

“Կյանքի խոսք” աղանդն ունի բազմաթիվ անուններ. “Հավատքի շարժում”, “Բարգավաճման Ավետարան”, խարիզմատներ, “Հավատքի քարոզ”, որը նույն շվեդական “Կյանքի խոսք” աղանդն է, թեև այն տարբեր երկրներում ու քաղաքներում տարբեր անուններ է կրում. “Կենդանի ջուր”, “Կենդանի աղբյուր”, “Նոր կյանք”, “Ճշմարտության խոսք”, “Աստծո խոսք”, “Ճշմարտության եկեղեցի”, “Նոր սերնդի եկեղեցի”, “Պատվիրանի եկեղեցի”, “Փառաբանության եկեղեցի”, “Կենդանի հավատք” և այլն:
“Կյանքի խոսք” աղանդի քարոզչությունը ակունքները հասնում են 18-19-րդ դարեր: Դրանք սնվում են խարիզմատների հավատալիքներից, ըստ որի Սուրբ Հոգուց անմիջապես՝”լուսավորվելով” ամեն մարդ իմանում է բոլոր անհրաժեշտ բաները և կարիք չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ Սբ. Գրքի (ինքնատիպ աթեիզմ): Սրա ճյուղավորումներից է “հոգեգալստական շարժումը” կամ առավել հայտնի “հիսունականները” (ուշ բողոքական հոսանք), որի առանցքում լեզվախոսությունն է: Այն ոչ այլ ինչ է, քան էքստատիկ, հոգեկան անհավասարկշիռ վիճակում անհասկանալի բառերի արտաբերում: Այս վիճակը հանգեցնում է հոգեկան խանգարումների:
Ուշ բողոքական հոսանքներից մեկն էլ “Կյանքի խոսքն” է, որը դասվում է նոր կրոնական շարժումների, կամ այլ կերպ ասած՝ տոտալիտար աղանդների շարքը (վերջինս ներառում է նաև “Քրիստոսի վերջին սրբերի եկեղեցին”՝ կամ մորմոնները, “Եհովայի վկաները” և այլն):

Նոր կրոնական շարժումների հիմքում ընկած են գնոստիկական, հեթանոսական համակարգերը և կոմերցիոն (բիզնես) նպատակները, ինչը թույլ է տալիս այս կրոնական շարժումները բնութագրել որպես կեղծկրոնական:
Անցնելով “Կյանքի խոսք” աղանդի ծագմանը պետք է նշել մի քանի կեղծ մարգարեների անուններ, որոնց ուսմունքների վրա է կառուցվել այն՝ հիմքում ունենալով նրանց օկուլտային փորձառությունները՝ Քենեթ Հեյգին , Բեննի Հինն , Ուլֆ Էքման և այլն: Վերջիններիս ստեղծած դոկտրինները կրում են այնպինի գաղափարական ազդեցություններ, ինչպիսիք են՝ “ինչ դավանում եմ, այն էլ ստանում եմ”, “Քրիստոսը բոլոր մարդկանց միջի իսկական էությունն է: Նա ոչ թե Աստված է, այլ ինքնափրկության ճանապարհին գտնվող մարդկանցից մեկը”: Նրանք հավատացած են, որ կփրկվեն ոչ թե Քրիստոսի միջոցով, այլ՝ մեղքը մերժող արտահայտություններ կրկնելով (ինչպես արևելյան կրոնների մանթրաները):
Խարիզմատների գաղափարախոսները համարում են, որ Հիսուսն Իր ամբողջ իշխանությունը պատվիրակել է քրիստոնյաներին և այժմ Ինքը նրանցից կախման մեջ է գտնվում:
“Հավատացյալների իշխանությունը” գրքում Հեյգինը գրում է. “Մենք Քրիստոսի հետ մեկ ենք: Մենք հենց Քրիստոսն ենք: Մենք նստում ենք երկնքում՝ Աստծո փառքի աջ կողմում: Ամեն բան դրվել է մեր ոտքերի տակ… Համաձայն Աստծո՝ մեզ համար նախատեսված ծրագրի, մենք պետք է թագավորի պես կառավարենք ու թագավորենք այս կյանքում. մենք պետք է կառավարենք ու թագավորենք իրավիճակների, աղքատության, հիվանդության և այն ամենի վրա, ինչը կարող է մեզ խանգարել: Մենք թագավորում ենք, քանի որ դրա համար ունենք անհրաժեշտ իշխանությունը:”
Հեյգինը պնդում է, որ “Աստծո խոսքը իրավաբանական փաստաթուղթ է”: “Նոր կտակարանը” Ատծո կողմից ինձ տրված կտակ է, որպեսզի ես ձեռք բերեմ այն ամնեը, ինչն ըստ Նրա խոսքի իմն է”: Սակայն հայտնի է, որ կտակն ուժի մեջ է մտնում կտակողի մահից և այս աշխարհից նրա հավետ հեռանալուց հետո: Փաստորեն, աղանդավորների համար Աստված մահացել է, Նա այս աշխարհում չէ, իսկ հոգևոր աշխարհում Նա խոնարհաբար ծառայում է Իր ունեցվածքը, ուժն ու իշխանությունը ժառանգած աղանդավորներին:
Հեյգինը զբաղվում է օկուլտային փորձարարություններով: Նա պարծենում է ոչ միայն դժոխք ու դրախտ կատարած իր տխրահռչակ այցելություններով, այլև՝ իր մարմնից դուրս գալով:
Հեյգինի հետ համագործակցող հայտնի քարոզիչներից է Բեննի Հինը, որը հայտնի է իր “հրաշագործ” պիջակով, որով բժշկման իր սեանսների ժամանակ նա հարվածում է “Սուրբ Հոգու օծությանը” ծարավ մարդկանց, որոնք խմբերով գետին են տապալվում: Սա իրեն համարում է Ս. Հոգու օծյալ և պնդում է, որ Ս. Հոգին իրեն հայտնություններ է տալիս:
1983թ., Շվեդիայի Ուպսալա քաղաքում հիմնվում է այդ կրոնական ուղղության մասնաճյուղը՝ “Կյանքի խոսք” ֆոնդ անվանումով՝ Ուլֆ Էքմանի ղեկավարությամբ: Նա միևնույն ժամանակ ԱՊՀ-ում խարիզմատների չար սերմերի տարածման ղեկավարն էր (արտահանողը): Էքմանը ժամանակին ուսանել է Հեյգինի աստվածաշնչային ուսումնարանում: Դա է պատճառը, որ “Կյանքի խոսք”-ի աստվածաբանության հենքը Հեյգինի աստվածհայհոյիչ գաղափարախոսությունն է, որը առաչոք ծածկված է աստվածպաշտական կեղծ գործողություններով ու բարոյական քարոզներով: Նա, ինչպես և Հեյգինը և այլ խարիզմատներ, լավ տիրապետում է քարոզների ժամանակ լսարանը էքստազի (մտահափշտակության) մեջ պահելու սատանայական արվեստին, որը նրանց փոխանցվել է հնդկական գուրուներից: Մարդկանց զոմբիացման այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է Տորոնտոյում 1994թ.-ին և հայտնի է որպես “Տորոնտոյի օրհնություն” (Toronto blessing) :
Ահա թե ինչ են ուսուցանում “Կյանքի խոսք”-ի հիմնադիրները. Յուրաքանչյուր ոչ քրիստոնյա սատանայի բնու­թյուն ունի։ Ընդ որում, քրիստոնյա ասելով, նրանք, իհարկե, հասկանում են միայն իրենց հետևորդներին։ Եվ միա՛յն իրենց աղանդին անդամակցող մարդը կարող է իր հոգում Աստվածային բնություն ձեռք բերել։ Միա՛յն աղանդը կա­րող է մարդկանց ցույց տալ ճշմարիտ ճանապարհը, քանի որ, ըստ իրենց, մարդուն հավիտենական կործանումից փրկելու իշխանություն անգամ Աստված չունի։ Իսկ ահա աղանդին նվիրաբերվածներն աստվածային բնություն են ձեոք բերում և ազատվում մեղքից։ Նրանք իրե՛նք են իշ­խանություն ձեռք բերում Աստծուն ստիպելու, որ Նա փրկի իրենց։ Այդ իշխանության վկայություններն իբր հոգևոր պարգևներն են։
Հարցազրույցներից մեկի ժամանակ Ուլֆ էքմանը հայտարարել է.
«Ձեր ներսում միջուկային ռումբ կա… Ինքը՝ Աստված է ապրում ձեզանում։ Դա նշանակում է, որ ձեզ հասանելի է այն ամբողջ իշխանությունը, որն ունի Աստված, այն ամբողջ իմաստությունը, որն ունի Աստված, և այն ամբողջ սերը, որն ունի Աստված»:
Թեև, «դարձի եկած մարդու հոգին, ըստ նրանց, բոլորովին ազատվում է մեղքից, սակայն նրա ոգին ու մարմինը շարունակում են կապ պահպանել սատանայական աշխարհի հետ։
Այս գռեհիկ մոգական-օկուլտային համակարգն ունի գիտակցության վերահսկողության ու հոգեբանական աճպարարության ակնհայտ տարրեր:
Կազմակերպության ներսում գործում է խմբային ճնշումը և առաջնորդի բացարձակ իշխանությունը։ Հաճախ այս հանգամանքը հանգեցնում է ողբերգական հետևանքների։ Աղանդի բազմաթիվ անդամներ տառապում են դեպրեսիվ վիճակով, որոնց թվում քիչ չեն ինքնասպանության փորձ անողները։

Շվեդական վիճակագրության տվյալների համաձայն, հոգեբուժական հիվանդանոցներում միջին ցուցանիշից անհամեմատ բարձր է աղանդի նախկին անդամների տոկոսային թիվը։ Ուշագրավ է, որ աղանդի՝ ինքնասպանություն գործած անդամներից շատերը մինչև աղանդ մտնելը երբևէ չեն դիմել հոգեբույժի։ Շվեդական թերթերից մեկում (13.06.1991թ.) հրապարակված տվյալների համաձայն, «Կյանքի խոսք» աղանդի հետազոտված հետևորդների 85%-ը հայտարարել է ընտանիքի և հին ընկերների հետ կապերի կտրուկ խզման և աղանդին խոշոր նվիրատվություններ անելու հետևանքով անհատական բարեկեցության կտրուկ անկման մասին։ 93%-ը հայտնել է, որ իրենք ունենում են խուճապային վախի նոպաներ և քնի կորուստ, 25%-ն ինքնասպանության լուրջ փորձեր է կատարել։
Լուրջ հոգեկան խանգարման պատճառներից մեկը աղանդի խոստովանության տեսակն է, որը պարտադիր է աղանդի բոլոր անդամների համար։ Այսինքն, քանի որ ասվւսծ խոսքն օժտված է իրականանալու զորությամբ, ապա ասել-խոստովանել կարելի է միայն դրական բաները, հաջողությունները, իսկ մեղքերը չի կարելի, քանզի դրանք չար են և ասելու դեպքում կարող են իրականություն դառնալ։ Այսպիսով, մարդը միայնակ է մնում իր ներքին խնդիրների ու թուլությունների, հետ, որոնց գոյությանը չկասկածելով, բայց և իրավունք չունենալով այն արտահայտել, մարդը պարտավոր է այն ճնշել իր մեջ։ Ընդ որում, նա տեսնում է որ աղանդի մյուս անդամները հավաստում են (իհարկե՝ կեղծավորաբար), որ վաղուց արդեն «սուրբ են դարձել» և «ազատվելեն» իրենց մեղքերից։ Մարդը սկսում է այղ վիճակի պատճառը միայն իրենում որոնել… Ի վերջո, այս վիճակը հանգեցնում է անձի երկվության, շիզոֆրենիայի, դեպրեսիվ վիճակների։
Այսպիսով, “կյանքի խոսք” աղանդը քրիստոնեական ակունքներից հեռու գտնվող, քրիստոնեությունից բավական հեռացած և, ընդհանրապես, քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեցող այլադավան, մոլորեցնող կրոնական ուղղություն է: Այս աղանդը իր չար նպատակների համար շահարկում է Հիսուս Քրիստոսի սուրբ անունը, որպեսզի դատաստանի օրը իր առաջնորդների և հետևորդների գլխին թափվի Տիրոջ ցասումը՝ «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում»։ (Մատթ. 7:23): «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար»: (Մատթ. 25:41)

Հղումներ youtube-ում խարիզմատների պարագլուխների վերաբերյալ

1. քենեթ հեյգին`


2. բեննի հինն`



3. ՈՒլֆ էքման՝

Աղբյուր՝ facebook.com

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arak Արդարություն և հատուցում (առակ)
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 13 Ուր. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Orhnac yugh1
Աղանդներ

Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

12 Հոկտեմբերի, 2017
Keghciq 1
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

2 Հոկտեմբերի, 2017
Banaki or
Աղանդներ

Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին

21 Հունիսի, 2017
Yoga Hayatan
Աղանդներ

Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը յոգայի մասին

5 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?