Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Hovnan margare 351
Հովնան մարգարեի հիշատակության օր
Uncategorized
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 4 Շբ. ԳԿ. Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն
Ընթերցումներ Սբ. Գրքից
S Sargis
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքի պատմությունը
Վարք սրբոց
Mayr ator 4
Փետրվարի 3 Ուր. ԳՁ. Ե օր Առաջաւորաց պահոց։ Յիշատակ Յովնանու մարգարէին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Surb Sargis
Սուրբ Սարգսի տոնի մասին
Եկեղեցական տոներ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
jamergutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞ՆՉ Է ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է՝ 9 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ժամակարգություն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամերգություն նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել:  Ժողվրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամվոր (Ժամերգությանը ներկա գտնվող հավատացյալները), ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը:  Ժամերգությունների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների) պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք: Ժամերգությունները կազմված են Տերունական աղոթքից, սաղմոսից, մաղթանքից, քարոզից, աղոթքից, շարականից: Ժամերգության ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով երբեմն կրկնվում է մի քանի անգամ:
Հայ միջնադարյան մատենագրության մեջ կենցաղավարել են Ժամերգության կամ ժամակարգության մեկնություններ, որտեղ տրված են Ժամերգությունների աստվածաբանական բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրով Անձևացին, Մովսես Երզնկացին, իսկ Ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը:
Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել՝ 6, 7, 8, ի վերջո ընդունվել է 9 ժամերգություն: Գլխավոր Ժամերգությունները յոթն են՝ համաձայն սաղմոսերգուի՝ «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի՝ ինը, քանի որ Ճաշու Ժ. իր հերթին բաժանվում է երեք մասի: Համաձայն Ժամագրքի՝ Հայ եկեղեցին ունի հետևյալ Ժամերգությունները
1. Գիշերային Ժամերգություն, նվիրված է Հայր Աստծո փառաբանությանը: Կատարման ժամանակը կես գիշերն է: Ունի հետևյալ իմաստը. քունը Աստծո կողմից շնորհված բարիք է. շնորհակալություն և գոհություն Աստծուն այդ բարիքի համար: Խնդրանք առ Աստված, որ գիշ
երվա շարունակությունն անցնի խաղաղ, իսկ հաջորդ օրը՝ առանց մեղքի և փորձության:
2. Առավոտյան Ժամերգություն, նվիրված է Որդի Աստծո փառաբանությանը: Կատարվում է արշալույսին: Խորհրդանշում է Քրիստոսի երևալը Յուղաբեր կանանց՝ ամփոփելով Քրիստոսի Հարության և Փրկագործության խորհուրդները:
3. Արևագալի Ժամերգություն, նվիրված է Սուրբ Հոգուն: Նախկինում եղել է Առավոտյան Ժամերգության մի մասը: Խորհրդանշում է Քրիստոսի Հարությունը և աշակերտներին երևալը: Հաստատել է Եզր Ա Փառաժնակերտցին, ճոխացվել է XII դ. Ներսես Շնորհալու գրած երգերով Կատարվում է արևածագին՝ Քրիստոսի Հարությունը նույնացնելով
արևի ծագմանը:
4. Ճաշու Գ ժամի ժամերգություն, ուղղված է Սուրբ Հոգուն: Խորհրդանշում է արգելված պտղից Եվայի ճաշակումը և Քրիստոսով դատապարտումից ազատվելը: Նաև հիշատակումն է Քրիստոսի
չարչարանքի: Կատարվում է ժամը 9-ին: Ապաշխարության խորհուրդ պարունակող մի արարողություն է:
5. Ճաշու Զ ժամի Ժամերգություն, ուղղված է Հայր Աստծուն: Խորհրդանշումն ու հիշատակումն է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության: Կատարվում է ժամը 12-ին: Այս Ժամերգությամբ հավատացյալը Աստծուց խնդրում է օգնություն իր մարդկային տկար բնության համար:
6. Ճաշու Թ ժամի Ժամերգություն, ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի մահը, որով և՝ մարդկության ազատումը դժոխքի իշխանությունից: Կատարվում է ժամը 15-ին:
7. Երեկոյան Ժամերգություն, ուղղված է Որդի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի թաղումը: Կատարվում է մայրամուտից առաջ: Գիշերվա սեմին հավատացյալը, աշխատանքից հոգնած և
օրվա հոգեկան ալեկոծությունից հետո, խնդրում է Աստծուն, որ իրեն պարգևի խաղաղ գիշեր և բարի քուն:
8. Խաղաղական Ժամերգություն, ուղղված է Հոգի Աստծուն: Խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը և արդարների տանջանքների դադարեցումը: Կատարվում է մայրամուտից հետո: Նպատակն է անդորրություն և խաղաղություն բերել ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգուն:
9. Հանգստյան Ժամերգությունը, ուղղված է Հայր Աստծուն: Նախկինում այս Ժամերգությունը նախորդի շարունակությունն էր և առանձին խորհուրդ չունի: Կատարվում է քնելուց առաջ: Նախկինում, հատկապես վանքերում, 9 Ժամերգությունները կատարվել են ամեն օր, ճիշտ իրենց ժամին: Ներկայումս ամեն օր կատարվում են Գիշերային և Առավոտյան Ժամերգությունները միասին՝ առավոտյան, և Երեկոյան Ժամերգություն՝ երեկոյան: Մեծ պահքի օրերին, բացի շաբաթ-կիրակի օրերից, կատարվում են նաև մյուս Ժամերգությունները՝ ըստ հետևյալ կարգի. Գիշերային, Առավոտյան, Արևագալի՝ առավոտյան, Ճաշու 3 և Երեկոյան՝ կեսօրին, Խաղաղականը՝ երեկոյան (երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին), Հանգստյանը՝ երեկոյան (չորեքշաբթի և ուրբաթ օրերին):
Աղբյուր` Ք.Հ. հանրագիտարան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mormonner Մորմոնների մասին
Հաջորդ նյութը Astvacashunch Հունիսի 11 Գշ. Պահք։ Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ։

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

S Sargis
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքի պատմությունը
Վարք սրբոց
yulianos uratsogh 245
Հուլիանոս Ուրացող և հեթանոսության վերանորոգության վերջին փորձը
Ընդհանուր եկեղեցու պատմություն
Surb Sargis
Սուրբ Սարգսի տոնի մասին
Եկեղեցական տոներ
Ariosakanutyun
Արիոսական վեճի սկզբնավորությունը
Ընդհանուր եկեղեցու պատմություն
rajavorac pahq 21
Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?