Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 28 Գշ. ԳՁ. ԼԷ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 27 Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 26 † Կիր. ԲՁ. Զ կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան)
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 25 Շբ. ԱԿ. ԼԴ օր Մեծի Պահոց։ Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel srbazan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ընդհանրապես, հայրենասիրությունն այն հարցն է, որի համար եկեղեցին միշտ մեղադրվում է
Քրիստոնեական

Ընդհանրապես, հայրենասիրությունն այն հարցն է, որի համար եկեղեցին միշտ մեղադրվում է

Published 28 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 13 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոր եկեղեցական կազմակերպությունները, առավել ևս աղանդավորները քննադատում են եկեղեցին` ասելով, որ թեև ազգի ու հայրենիքի մասին ենք խոսում, սակայն Աստվածաշնչում «հայրենիք», «ազգ» հասկացությունները չկան, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ չպետք է խտրություն դնել հրեայի ու հեթանոսի միջև: Սկզբնական շրջանում քրիստոնյաները այդպես էլ ընդունում էին երկիրը, որովհետև նրանք փոքրաթիվ էին, և նրանց համար ազգության կամ հայրենիքի գաղափարը էական չէր, էականը քրիստոնյա լինելն էր: Սկզբնական շրջանում, մինչև քրիստոնեության պաշտոնական ընդունումը որևէ երկրում, բնավ կարևոր չէր քրիստոնյաների ազգային պատկանելությունը: Եթե Հունաստանում պետք է առաջնորդ ընտրվեր, ամենևին կարևոր չէր, որ առաջնորդը հույն լիներ, կարող էր նաև հայ լինել: Եկեղեցին վերազգային կերպարի մեջ էր, եկեղեցին մեկն էր: Եթե հայը գնում էր Անտիոք, Աթենք կամ Հռոմ և քրիստոնյա էր, ապա քրիստոնյա եկեղեցու կողմից ընդունվում էր, հաշվի չէր առնվում նրա ազգային պատկանելությունը: Գոյություն ուներ մեկ քրիստոնեական հավաքականություն, և այդ պատճառով քրիստոնեությունը սկզբնական շրջանում ազգային նկարագրից վեր էր:
Բայց այսպես չէր կարող պահպանվել ու մնալ: Երբ քրիստոնեությունը տարածվեց, ստեղծվեցին ազգային եկեղեցիները, որոնք ո՛չ արհեստականորեն, ո՛չ բռնությամբ առաջացան, ո՛չ էլ ինչ-որ քմահաճույքով: Երբ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվեց, բնականաբար ձևավորվեց հայ եկեղեցին, հայախոս եկեղեցին: Երբ Բյուզանդական կայսրության մեջ էլ քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց, այնտեղ էլ ձևավորվեց բյուզանդական եկեղեցին` հունախոս եկեղեցին, Հռոմում ձևավորվեց լատինախոս եկեղեցին: Ազգային եկեղեցիները այդպես ձևավորվեցին: Ճիշտ չէ այն կարծիքը, թե ազգային եկեղեցի հասկացությունը սխալ է, որովհետև ազգային եկեղեցիները ինքնաբերաբար են ծնվել, բնականոն զարգացման հետևանքով: Երբ գալիս ենք հայրենասիրության գաղափարին, ապա նշենք, որ ուղղափառ եկեղեցիները հայրենասիրությունը դրել են իրենց գործունեության հիմքում: Հայ եկեղեցին երբեք իր առջև նպատակ չի դրել ուրիշ եկեղեցու հպատակներին դարձնել հայ եկեղեցու անդամ: Մեր կողքին եզդիներ են ապրում, բայց մենք երբեք փորձ չենք արել նրանց դարձնելու հայ եկեղեցու անդամ:
Ազգային եկեղեցի լինել նշանակում է ծառայել սեփական ազգին, իմանալ նրա կանոնական տարածքը: Երբ ձևավորվեցին պետությունները, ձևավորվեցին ազգային լեզուն և մշակույթը, պետք է ձևավորվեր նաև ազգային եկեղեցին: Եվ այս իմաստով էլ ազգային եկեղեցիները ձևավորեցին հայրենասիրության գաղափարը, ինչ որ հատուկ էր բոլոր ուղղափառ եկեղեցիներին: Այդ հիմքը կարող ենք գտնել Հին Կտակարանում, որտեղ ամեն ազգ ունի իր երկիրը, և դա տրվում է Աստծո կողմից: Հրեաներին Ավետյաց երկիրը տրվում է Աստծո կողմից և տրվում է իբրև ժառանգություն: Դա Հին Կտակարանում շատ մեծ կարևորություն է ստանում, որովհետև այնտեղ կա այն հասկացողությունը, որ ժառանգությունը տրվում է Աստծո և ոչ թե մարդու կողմից: Հին Կտակարանում մի քանի էջ նվիրված է այն բանին, թե ինչպես պետք է ստանալ ժառանգությունը, ով պետք է ստանա, ով պետք է կտակի, այսինքն` ժառանգության բաշխումը և հաջորդականությունը հստակորեն տրված են, որովհետև ժառանգությունը երկրային հասկացություն չէ: Դրա համար ժառանգության իրավունքի ոտնահարման դեպքում լինում են արյունահեղություններ, պատերազմներ, որովհետև ժառանգությունը սրբազան հասկացություն է, և որևէ մեկն իրավունք չունի ոտնձգություն կատարելու դրա նկատմամբ: Ինչ վերաբերում է հայրենասիրությանը, ապա այս հասկացությունը պետք է հիմնված լինի ժառանգության հասկացության վրա: Երբ Տերը երևում է Աբրահամին, ասում է նրան. «Ելի´ր և գնա´ այն երկիրը, որը քեզ տալու եմ իբրև ժառանգություն»: Չի ասում իբրև հայրենիք, որի զգացողությունը դեռ գոյություն չուներ: «Եվ քո որդիները պիտի ժառանգեն այդ երկիրը»: Ժառանգության հարցն է, որ ստիպում է նաև զենքով պաշտպանել երկիրը, որը աստվածատուր է, աստվածաբանական հիմք ունի:

 Հայկը թողեց Բաբելոնն ու եկավ այս երկիրը: Մովսես Խորենացին ասում է, թե Հայկը թողեց տաք երկիրն ու եկավ հյուսիս, մենք հյուսիսային ազգ ենք համարվում: Մենք քաղաքակրթության սահմանն էինք: Բելն ասում է Հայկին. «Արի´ տաք երկիրը, ապրի´ր»: Հայկը հրաժարվում է, որովհետև Հայկը պաշտում է մեկ աստծո, իսկ Բելը պաշտում է բազմաթիվ աստվածների և իրեն էլ աստված է համարում և ստիպում է պաշտել իրեն: Հայկը, թողնելով Բաբելոնը, գալիս է այս երկիրը` իր միակ Աստծո դավանությունը պաշտպանելու: Հայկը հեթանոս չէր, նա պաշտում էր Աբրահամի Աստծուն: Հայկը Աբրահամից շատ առաջ է եղել, եկավ, կռվեց Բելի դեմ, որ չերկրպագի նրան, հաղթեց, և այս երկիրն էլ նրա անունով կոչվեց Հայք: Բայց հետագայում նրա որդիները թուլացան իրենց հավատքի մեջ և սկսեցին բազմաթիվ հեթանոսական աստվածների պաշտել: Հեթանոս աստվածները հայերի կողմից չեն ստեղծվել: Հրեաների մեջ էլ օտարներից ազդվելու գայթակղությունը եղել է: Հայերն էլ ազդվել են հույներից ու պարսիկներից և սկսել են հեթանոս աստվածների պաշտել: Բայց հետաքրքիրն այն է, որ հայերը հայրենիքի գաղափարն ունեին դեռևս նախքան Քրիստոս: Սա ժառանգության գաղափարն է: Երբ Տրդատը վերադառնում է օտարությունից, ասվում է, թե նա վերադարձել է իր հայրական ժառանգություն: Այստեղ հայրենիքի և ժառանգության գաղափարը գալիս ու միանում են: Հայերի մեջ այս գաղափարը կար ավելի վաղ, քան ուրիշ ազգերի մեջ: Հույները դա ավելի ուշ հասկացան. երբ բյուզանդական կայսրությունը քանդվեց, հույները հասկացան, թե ինչ բան է հայրենիքը: Երբ քրիստոնեությունը մուտք է գործում Հայաստան, գալիս է արդեն պատրաստի հողի վրա: Պատմաբաններն ասում են, թե Տրդատը քրիստոնյա դարձավ քաղաքական շարժառիթներով: Բայց դա, մեր կարծիքով, սխալ միտք է: Գտնվելով Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև և հանդիսանալով նրանց համար կռվախնձոր` Տրդատը չէր կարող մի երրորդ ճանապարհ ընտրել` փոխանակ նրանցից մեկի հետ դաշնակցելու: Երկուսն էլ հալածում էին քրիստոնյաներին, իսկ Տրդատը ընդունում է քրիստոնեությու՞նը:

 Ինչու՞ Գրիգոր Լուսավորիչը հայերին քրիստոնյա դարձրեց: Որովհետև նա գտավ բանալին, այն, որ հայերն ունեին հայրենիքի գաղափարը: Եվ նա բերեց նրանց Հայկի հավատքին` ի ցույց դնելով Հայկի անցած ճանապարհը: Նա այս ձևով ներկայացրեց քրիստոնեությունը: Եվ Տրդատը համոզված ու նվիրված քրիստոնյա դարձավ: Նա Արարատից քարեր բերեց և Էջմիածինը կառուցեց: Սա հավատքի ապացույցն է: Ինչպե՞ս կարող էր Տրդատը, մոլի քրիստոնեհալած լինելով հանդերձ, դառնալ նախանձախնդիր քրիստոնյա, եթե քրիստոնեության ճշմարտությանը չհավատար և այդ հավատքի ճշմարտացիությունը չշաղախեր հայրենասիրությամբ` հասկանալով, որ այս հավատքն իրենց ժառանգությունն է, որից իրենք հեռացել են, և պետք է վերադառնալ դրան: Մեր պատմաբաններն այսօր այս իրողությունը մեկնաբանում են պարզունակ ձևով` Տրդատի կրոնափոխությունը կապելով Հռիփսիմեին սիրահարվելու հետ: Հավատափոխության պատճառը Հայկի հավատքն էր: Ժողովուրդը հասկացավ, որ հեռացել է Հայկի հավատքից և վերադարձավ դրան: Եվ դարձը դրա համար շատ հեշտ եղավ:
Բյուզանդական կայսրության մեջ Կոստանդիանոսը մինչև իր մահը քրիստոնյա չդարձավ, միայն մահվան մահճում նա ընդունեց քրիստոնեությունը, որպեսզի փրկվեր, և նրան ներվեին իր մեղքերը: Դրանից հետո 361-ին եկավ Հուլիանոս Ուրացողը, որը ցանկացավ հեթանոսությունը վերականգնել, սակայն ճակատամարտում զոհվեց` ասելով. «Գալիլիացի՛, դու հաղթեցիր»: 370-ին հեթանոսությունը արգելվեց, մինչդեռ երկար ժամանակ շարունակում էր գոյություն ունենալ: Մինչև Ներսես Շնորհալի արևորդիների աղանդը կար, որ, սակայն, փոքրամասնություն էր կազմում, բայց Շնորհալին կարողացավ նրանց քրիստոնեացնել առանց բռնության, իր գեղեցիկ շարականներով, որտեղ Արևը և Քրիստոս նույնացվում են: Շնորհալին գրում է «Առավոտ լուսո»շարականը հենց արևորդիներին դարձի բերելու համար:
Անհնար է, որ քրիստոնեությունը բռնի կերպով ներմուծված լիներ Հայաստան, մանավանդ որ Հայաստանի երկու կողմերում էլ հեթանոսությունը լիարժեք կերպով ապրում էր և գործում: Քրիստոնեությունը, իրոք, համոզմունք դարձավ հայ ժողովրդի համար: Եթե համոզմունք չլիներ, ապա 150 տարի հետո ժողովուրդը չէր գնա Ավարայր` իր հավատը պաշտպանելու: Ուրեմն` 150 տարվա ընթացքում քրիստոնեությունն այնքան էր արմատացել, որ ժողովուրդը թագավորին հայտնեց իր կամքը` ասելով, որ ոչ ոք չի կարող ստիպել իրեն հրաժարվելու իր հավատքից: Քրիստոնեությունը Հայաստան մուտք գործեց ոչ թե որպես օտարոտի կրոն, այլ իբրև սեփականություն: Հայաստանը որևէ օտար բան չէր ընդունի, իսկ քրիստոնեությունն օտար չէր կարող լինել: Քրիստոնեության հիմնական կռվանն այն էր, որ դա մեր հայրական ժառանգությունն էր, Հայկի հավատն էր:
«Հայրենիք» բառն արդեն 451-ին մեր ազգային մտածողության մեջ ներկա էր, իսկ Ավարայրից սկսվում է մեր քրիստոնեական հայրենասիրության դարաշրջանը: Ավարայրի մասին վերջերս մի գիրք է հրատարակվել, որտեղ Վարդան Մամիկոնյանը իբրև դավաճան է ներկայացվել, իսկ Վասակ Սյունին էլ իբրև թե եղել է մեկը, որ փորձել է փրկել երկիրը, բայց չի հաջողվել: Եթե անգամ փորձենք ասել, որ ճշմարտության նշույլ կա այս ամենի մեջ, չենք կարողանա, որովհետև ժողովրդի հիշողությունը հնարավոր չէ սրբագրել: Եթե ժողովուրդը գիտակցեր, որ Վասակ Սյունին փորձել է փրկել Հայաստանը, ապա անգամ Եղիշեն չէր կարողանա հակառակն ապացուցել: Իրականում ինչ-որ մեկը ինչ-որ գրքով ժողովրդի մտածողությունը չի կարող փոխել: Եթե ժողովրդի մտածողության մեջ արդեն 1500 տարի Վարդան Մամիկոնյանը հերոս է, Վասակ Սյունին ` դավաճան, ապա սա փոխել հնարավոր չէ: Հոգևորականները ասում են, որ նույնիսկ Աստված չի կարող փոխել պատմությունը: Հայրենասիրության առաջին քննությունը, որ հանձնել ենք իբրև քրիստոնյա, Ավարայրն էր: Ահա թե ինչու հայ եկեղեցին այնքան կարևորում է այս իրողությունը և սրբացրել է Ավարայրի ճակատամարտի բոլոր հերոսներին: Մինչև այսօր էլ նշվում է Վարդանանց տոնը, որը ոչ միայն վասն Հիսուսի էր, այլ նաև վասն հայրենյաց: Հայրենասիրությունն այդ ժամանակներից ի վեր դառնում է հայ եկեղեցու աստվածաբանության կարևոր հիմքերից մեկը:
Վերջերս` հոգևորականների հերթական ժողովի ժամանակ, քննարկվեց Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունը և նշվեց 2 բան, որ եկեղեցին պետք է սովորեցնի իր ժողովրդին` աստվածասիրություն և հայրենասիրություն: Սրանք իրար ո՛չ հակասում են, ո՛չ էլ խանգարում, այլ լրացնում են: Հիշենք Ավետարանի հետևյալ խոսքը. «Ինչպե՞ս կարող ես Աստծուդ սիրել, եթե եղբորդ չես սիրում, եթե հայրենիքդ չես սիրում: Եթե Աստծո տվածը չես սիրում, ինչպե՞ս կարող ես սիրել տվողին: Հայրենիքդ պիտի սիրես, որ կարողանաս սիրել Աստծուդ»: Երկնավոր հորից ստացածն էլ է հայրենիք, և հավատում ենք, որ Հայկի տված հայրենիքն Աստծուց է: Աստծուն ծառայելու ճանապարհը նաև հայրենիքին ծառայելու ճանապարհ է: Եվ օտարները մեզ խրատելու համար երբեմն ասում են, թե ինչ եք ընկել Արևմտյան Հայաստանի հետևից, բոլոր ազգերի մեջ էլ նման բաներ եղել են: Նրանք ապրել են մի վայրում, հետո տեղափոխվել են մեկ այլ տեղ: Հույները հսկա կայսրություն էին, բայց հիմա մի փոքր երկիր են, իսկ ասորիներն ընդհանրապես չկան: Ռուսները ծնվել են Կիևում, բայց այսօր ապրում են Մոսկվայում: Դուք էլ հասկացեք, որ մի ժամանակ ապրել եք այնտեղ, բայց հիմա այլևս չեք ապրում: Բայց հայ ժողովուրդը չի հաշտվում Երկրի կորստյան մտքի հետ, որովհետև այն կրոնական հիմք ունի: Չի հաշտվում, որովհետև այդ հայրենիքը ստացել է Աստծուց և կորցրել ուրիշի կամ իր մեղքերի պատճառով: Դրա համար այս նոր հոսանքների աչքին եկեղեցին հակաքրիստոնեական ընթացքի մեջ է, որովհետև ունի հողային պահանջներ:
Ասվում է, որ քրիստոնյայի հայրենիքը երկինքն է: Բայց կա նաև երկրային հայրենիք, որի նկատմամբ պետք է ունենալ պարտավորություններ: Երբ հյուսիսից կամ հարավից գալիս են եկեղեցականներ և խոսում են հայ հոգևորականի հետ, զարմանում են, թե ինչպե՛ս հայ եկեղեցականը կարող է խոսել ազգից, հայրենիքից և արդարացնել Ղարաբաղի գոյամարտը: Ըստ նրանց` հայ եկեղեցին պիտի դատապարտեր այն, որովհետև արյունահեղություն է եղել, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է խախտվել, որովհետև ադրբեջանցի փախստականներ են եղել: Ուրեմն հայ եկեղեցին պիտի դատապարտեր Ղարաբաղի ազատագրումը: Բայց մեզ համար այս ամենը դատապարտելի չէ, որովհետև հայրենասիրությունը, եկեղեցասիրությունը, աստվածասիրությունը մեզ համար ամբողջություն են կազմում: Ցանկացած հայ հոգևորական աստվածասեր լինելուց բացի նաև հայրենասեր է: Այդ է պատճառը, որ եկեղեցին մասնակցել է մեր բոլոր պատերազմներին ու նաև առաջամարտիկն է եղել և պահել-պահպանել է երկրի գաղափարը: Ուրիշ ազգեր հայրենիքի գաղափարը չունեն, չնայած որ այս բառի համարժեքն ունեն: Արևմտյան Հայաստանում լինելով` հասկացա, որ քուրդն այդ գաղափարը չունի, ոչ էլ թուրքն ունի, թեև նրանց մեջ կա «վաթանի» գաղափարը: Երբ Արևմտյան Հայաստանում մի խաչքար ես գտնում, չգիտես` ուրախանաս թե տխրես, իսկ քուրդը մտածում է, թե գնացել ես հարստություն փնտրելու: Քուրդը մտածում է, որ այդքան ճանապարհ կտրել են, հասել այնտեղ, ուրեմն ոսկի են որոնում: Միայն հայրենիքի գաղափարը չունեցողը կարող է այսպես մտածել, որովհետև չի հասկանում, որ գոյություն ունի հայրենիքի կարոտ, հայրենիքի զգացում, հայրենիքի արժեք, որը ոսկով չի չափվում: Այսօր մեր իրականության մեջ հայրենիքի գաղափարը մի քիչ խամրել է: Ամենամեծ հակահայրենասիրությունն այն է, որ մենք մեր հայրենիքին թշնամաբար ենք վերաբերվում: Հայրենասիրությունը, ինչպես մեր օրերում ամեն մի բարձր բան, վերածվում է հաճախ նյութական իրողության` որտեղ հաց, այնտեղ կաց: Դա նրանից է, որ պարտականության զգացումը սկսում է մարել: Եկեղեցին հիշեցնում է մարդուն հայրենիքի հանդեպ պարտականության զգացումը:
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ, ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ 

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հունիսի 28 Ուր. Պահք։
Հաջորդ նյութը Astvacashunch Հունիսի 29 Շբ. Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն։

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?