Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Zxjalu masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Զղջալու մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Զղջալու մասին (բարոյախրատական պատում)

Published: 29 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մի կին պոռնկության հրով վառվելով և հարազատ որդու հանդեպ տռփանք ունենալով, նրանից արու զավակ ծնեց: Ապա այդպիսի զազրագործություններից զարհուրելով` ամեն ժամ երկնչում էր, թե միգուցե դիվահարվի կամ հանկարծակի չարամահ լինի: Դրանից հետո Աստծո ողորմությամբ սկսեց խորհել, ապաշխարել և առաջնորդի խրատով իր որդու հետ գնաց Հռոմ և մեծ վստահությամբ հայրապետի առաջ կանգնեց: Սաստիկ արտասուքներով ու հառաչանքով ամենքին մի առ մի իր մեղքերը խոստովանեց, այն աստիճան, որ ամենքին էլ զարմանքը պատեց, որդուն էլ, որպես իր գործած անօրենության վկա, իր մոտ ունենալով: Իսկ հայրապետը, կնոջ այդպիսի զղջումն ու ճշմարիտ ապաշխարությունը տեսնելով, գթաց, որպես ճարտար բժիշկ` ախտավորին կամենալով կատարելապես ու շուտափույթ առողջացնել, նաև զղջման փորձ անել, նրան հրամայեց, որ այն զգեստով իրեն ցույց տա, որով գնացել էր որդու մոտ մեղանչելիս: Իսկ նա, հավիտենական ամոթը ժամանակավորից առավել համարելով, անմիջապես զգեստները հանեց և հայրապետի առաջ միայն շապկով եկավ: Ինչպես որ պատրաստ էր փոխարենը
հատուցել, նույնպես և բավարարվեց նրա հնազանդվելով: Հայրապետը, այսպես մտածելով, քանի որ այդքան ամոթի այսպիսի հնազանդության համար` այդքան ապաշխարություն, որ ևէ մեղքի պատիժ չի կարող ընդդիմանալ բոլորի առաջ, կնոջն ասաց.
– Քո մեղքերը թող ներված լինեն, գնա՛ խաղաղությամբ: Եվ ավելի այլ բան նրա համար որպես ապաշխարություն չկարգադրեց:
Երբ եպիսկոպոսներից մեկն այս լսեց, փարիսեցու նման հայրապետի դեմ քրթմնջալով, նրա դատաստանը հանդիմանեց՝ ասելով.
– Այդքան մեղքերի փոխարեն այսչափ քիչ ապաշխարությունը կատարյալ չէ: Դրա դիմաց հայրապետը պատասխան տվեց.
– Եթե ես անիրավ կերպով արեցի դա, և Աստծո առաջ նրա ապաշխարությունը բավական չէ, սատանան թո՛ղ զորանա` իմ մեջ
մտնելու և ամենքի առաջ ինձ չարչարելու, իսկ եթե դու ես հանիրավի ինձ հանդիմանում, քեզ հետ թո՛ղ կատարվի: Երբ հայրապետն այս ասաց, դևն իսկույն սկսեց եպիսկոպոսին տանջել, որով հայտնապես Աստված ցույց տվեց, թե կնոջ ապաշխարությունը կատարյալ էր: Ապա դրանից հետո, ամենքի աղոթքով ազատվելով դևից` եպիսկոպոսը սովորեց Աստծո մարդասիրությունն իր չարչարանքների գնով իզուր չնվազեցնել:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Avetaranakan aghand «Ավետարանական» աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն.pdf
Հաջորդ նյութը 11208672 369329839925660 2571229684567757500 n Օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

tesilq
Առակներ

Քրիստոնյան և իր տեսիլքը… (առակ)

9 Դեկտեմբերի, 2013
Առակներ

Խաղաղության կատարյալ պատկերը (առակ)

4 Հոկտեմբերի, 2016
Առակներ

«Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող։ Այդ դեպքում ինչու՞ եք անընդհատ լալիս միևնույն առիթով»(առակ)

8 Հուլիսի, 2014
datavorneri masin
Առակներ

Դատավորների մասին (բարոյախրատական պատում)

25 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?