Այն, որ մեր երկրում սնկի պես աճում են տարատեսակ տոտալիտար աղանդները դա նորություն չէ, եւ այն, որ դրանք այդքան էլ երկար կյանք չեն ունենում, դա եւս հերքելի չէ: Եվ ինչպես iravunk.com-ի հետ զրույցում նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը. «Հայաստանում աղանդավորական կառույցների նախկին աշխուժությունը այլևս չկա, օրինակ Եհովայի վկաներ աղանդավորական կառույցի ամենամյա հրապարակումները վկայում են, որ նրանց թիվը ամբողջ աշխարհում չի ավելացել, այլ ընդհակառակը` նվազել է»:
Այս ամենը նկատելով եւ զգալով իրենց մաշկի վրա Եհովայի վկաները ընտրել են հոգեւորսություն կատարելու մեկ այլ տարբերակ եւս: Օրերս աշխատանքային այցով գտնվելով Վանաձոր քաղաքում, Տիգրան Մեծ փողոցում նկատեցինք տարօրինակ մի երեւույթ: Փողոցի վրա կանգնած էին երեք անձնավորություններ, ովքեր անցնող-դառնողներին առաջարկում էին մոտենալ եւ գրականությունից օգտվել (տես լուսանկարում): Որպեսզի առավել հասկանալի լինի, թե ինչ գրականության մասին է խոսքը, տեղում հասկացանք, որ այդ «խիստ բարեհամբույր» անձնավորությունները եհովայի վկաներ են, ովքեր գիրք նվիրելուն զուգահեռ իրենց քարոզն էին կատարում անցորդներին` անկախ տարիքային սահմանափակման: Հավանաբար այս փաստը վկայում է այն մասին, որ Եհովայի վկաներ կազմակերպությունը, կամ աղանդը, արդեն ձեռքը փրփուրներին է գցում եւ ճարահատյալ սկսել է մասսայական գրականություն բաժանել փորձելով մեկ անգամ եւս հիշեցնել իրենց գոյության եւ պիղծ առաքելության մասին: Հույսով ենք պատկան մարմինները հաշվի կառնեն այս երույթը եւ ի վերջո կարգելեն մասսայական եւ անամոթ հոգեվորսությունը` փողոցներում:
Լուսանկարը` Լուսինե Սարգսյանի
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ http://www.iravunk.com