Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xachi xorhurd ejovayi vkaner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Եհովայի վկաները աղավաղում են խաչի խորհուրդը
Աղանդներ

Եհովայի վկաները աղավաղում են խաչի խորհուրդը

Published: 28 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Թե ինչ նշանակություն ունի քրիստոնյաների համար Խաչը, հասկանալի է. ավելի ճիշտ` խաչը հիմքն է այն շենքի, որի վրա կառուցված է եկեղեցին: Ուղղափառ եկեղեցիները Խաչը նույնացնում են Քրիստոսի հետ, դրանով իսկ ձևավորելով վերաբերմունք Խաչի հանդեպ: Թվում է, թե այս հարցը այնքան պարզ է ու հասկանալի, որ երբեք վեճի առարկա չի կարող դառնալ: Ցավոք, այսօր արդեն այդ մեկ բառը` խաչը, որն մարդկության փրկությունը դարձավ, ինքն է պաշտպանության կարիք զգում: Այդ պատճառով կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ, արդեն մեր ժամանակների «Խաչվերացի»` այսպես կոչված «Խաչը գերությունից վերադարձնելուե և իր արժանի տեղում
կանգնեցնելու խնդրին: Մասնավորաբար Եհովայի վկաներին հետևողները, լսելով նրանց քարոզները, աստիճանաբար օտարվում է քրիստոնեությունից, քրիստոնեական սրբություններն նրա համար վերածվում են նախատինքի, անարժեք են դառնում: Անշուշտ այդ կատարվում է միտումնավոր կերպով. ոչ միայն խաչ բառը, այլ ամեն բառ որ եկեղեցի է հիշեցնում փոխում են: Այսպես` եկեղեցի բառը նրանց մոտ «գործածությունից» դուրս է գալիս, փոխարինվում է` «թագավորության սրա»»-ով, Աստվածաշնչի Հին և Նոր Կտակարանները փոխարինվում են «եբրայերեն և հունարեն գրություններեով, խաչի նշանը համարում են հեթանոսական և այլն: Այս կարգի պատկերացումներն նրանց մոտ միանգամից չեն ձևավորվել, այլ աստիճանաբար: Եհովայի վկաների շարժման հիմնադրումից մինչև նրանց «լուսավորվելը» տասնամյակներ անցավ: 1930 թվականից առաջ Դիտարանի հրատարակումներում անգամ խաչի նշանը ավանդական տեսքով է ներկայացված: 1931 թվականի հոկտեմբեր 15-ի համարից սկսած Դիտարանը իր էջերում խաչի նշանը ներկայացնում է ուղիղ գերանի` ցցի ձևով, տալով հետևյալ բացատրությունը. «Հիսուսը խաչվել է ոչ թե փայտ» խաչի վրա, որը ներկայացված է բազում նկարներում, պատկերներում, որոնք մարդիկ ներկայացնում են ցուցադրելու համար, — այլ Հիսուս խաչվել է գամվելով գերանին` ուղղահայաց ցցին»: «Նրա ձեռքերը մեկը մյուսի վրա դնելով գլխավերեևում` մեխեցին մեկ մեխով, իսկ մյուս մեխով էլ ոտքերը գամեցին ցցի վրա: Հետո ուղղահայաց կանգնեցրին ու մարմինը կախվեց այդ երկու մեխից»:
Եհովայի վկաները պնդում են թե Աստվածաշունչը հենց այդպես է նկարագրում խաչելությունը, որն էլ, իբր, համապատասխանում է հունարեն բնագրին:
«Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուս խաչվել է ոչ թե սովորական խաչի վրա, այլ ցցի` գերանի կամ ստավրոս-ի: Այս հունարեն բառը, որ օգտագործում է Մատթ. 27.40-ում, առաջին հերթին նշանակում է սովորական ուղղահայաց փայտ` ցից, որն օգտագործվում է շենքերի հիմքերում: Այսպիսով խաչը երբեք չի եղել ճշմարիտ քրիստոնեության նշան»:
Վերջերս Եհովայի վկաները հայերեն թարգմանեցին իրենց աստվածաշունչը` Նոր աշխարհի թարգմանությունը, հավելվածներով և բառարանով հանդերձ, ուր խաչին նվիրված «ներբողում» գրված է.
«Ա. Հիսուսին կախեցին ցցից` որպես նախատինք

Հիսուսին կախեցին ցցից կամ ծառից — Գրծ. 5.30, 10.39, Գղ. 3.13
Քրիստոնյաները պետք է կրեն տանջանքի ցիցը` որպես նախատինք — Մթ. 10.38, Ղկ. 9.23
Բ. Խաչին չպետք է երկրպագել
Հիսուսի տանջանքի ցիցը ցուցադրելը նախատինք է — Եբ. 6.6, Մթ. 27.41, 42
Երկրպագության մեջ խաչ գործածելը կռապաշտություն է — Ելք 20.4, 5; Եր. 10.3-5
Հիսուսն այլևս ցցի վրա չէ, նա ոգի է — 1Տմ 3.16, 1 Պտ. 3.18:
Ղ¢ոնդ քահանա Մայիլյան («Էջմիածին», 2012, Բ, էջ 115)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 28 Բշ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Հաջորդ նյութը Vrdanes eps Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի քարոզը՝ Երուսաղեմում մատուցված սբ Պատարագի ժամանակ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Baptism
Աղանդներ

Բապտիստներ և Ավետարանի քրիստոնյաներ (Մկրտական հարանվանություն)

2 Հունիսի, 2013
Qristos Qristoneutyun
Քրիստոնեական

Ի՞նչ պատմական փաստեր կան հօգուտ Քրիստոսի եւ Քրիստոնեության

20 Հոկտեմբերի, 2015
Qristos 12 araq
Քրիստոնեական

Քրիստոսի տասներկու առաքյալներ եւ յոթանասուներկու աշակերտների գործերի մասին

7 Հոկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?