Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Եկեղեցու զորությունը. հարցերին պատասխանում է Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
Քրիստոնեական

Եկեղեցու զորությունը. հարցերին պատասխանում է Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

Published 21 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եկեղեցին Աստծո տունն է, երկնքի պատկերը երկրի վրա: Այն սրբազան է, օրհնյալ ու օրհնություն պարգեւող: Ըստ եկեղեցու հայրերի` գոյություն ունի տեսանելի եւ ոչ տեսանելի եկեղեցի: Օգոստինոս Երանելին ասում է` մարդը կարող է ֆիզիկապես գտնվել եկեղեցում, սակայն դուրս լինել Աստծո իրական եկեղեցուց: Որն է Աստծո անտեսանելի, բայց եւ իրական Եկեղեցին: Ինչպես է մարդն իր գործերով զորացնում կամ տկարացնում Աստծո Եկեղեցին: Հարցերին պատասխանում է Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
–Սրբազան հայր, եկեղեցի ասելով, արդյոք, պետք է հասկանալ միայն քարակերտ շինությունը:
– Եկեղեցին շատ ավելի մեծ հասկացողություն է, քան շինությունը: Քարաշեն հասկացողությունը տաճարն է, որտեղ հավաքվում են մարդիկ, աղոթում: Դատարկ տաճարը եկեղեցի չէ, այն ընդամենը շինություն է: Եկեղեցին Աստծո ժողովուրդն է, որ հավաքվում է տաճարում Աստծո հետ հարաբերվելու, Իր մարմինն ու արյունը ճաշակելու: Հետևաբար շինությունը դառնում է եկեղեցի, երբ սրբագործվում է. աղոթական զորությունը ներկա է լինում, երբ մարդիկ մշտապես մտնում են տաճար աղոթելու: Եթե ժողովուրդը հավաքվեց եկեղեցում և հետո դուրս եկավ, ինչ է` եկեղեցին դադարե՞ց գոյություն ունենալուց: Եկեղեցին Աստծո ժողովրդի հավաքականությունն է և չենք կարող սահմանափակել միայն շինությամբ:
–Սրբազան հայր, Հիսուս, տեսնելով Պետրոսի զորեղ հավատքը, ասում է նրան. «Դու վեմ ես, եւ այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»: /Մատթ. ԺԶ 18/ Իսկ ինչ է պահանջվում այսօր Աստծո կառուցած եկեղեցու զորությունը պահպանելու համար:
-Հավատարմություն: Սա է եկեղեցու զորությունը: Հավատարմությունը այլ բան չէ, եթե ոչ քրիստոսանմանություն: Քրիստոս ասաց. «Եղեք այնպիսին, որպեսզի աշխարհը տեսնի և հավատա, որ դուք իմ աշակերտներն եք»: Ուրեմն աշխարհը պիտի տեսնի եկեղեցին և պիտի հավատա, որ այն Քրիստոսի աշակերտն է, իսկ ինչո՞վ` նմանությամբ: Իսկ նմանությունը հավատարմությունն է: Քրիստոսի պատկերը պիտի լինի Աստծո եկեղեցին: Երկնքի փոխադրումը երկրի վրա: Աստծո նկատմամբ հավատարմությունը Աստծո պատվիրանների կատարումն է: Եթե եկեղեցին տկարանում է, ուրեմն Աստծո, Նրա պատվիրանների նկատմամբ հավատարմությունն է տկարացել և Աստված իր շնորհական ներկայությունը պակասեցրել է: Եկեղեցին զորավոր է ոչ թե մարդկանց, հոգևորականների թվով, այլ Աստծո ներկայությամբ: Որքան առավել ներկա է Աստված այդ եկեղեցում, այնքան զորավոր է այն: Իսկ Աստծո ներկայությունը երևում է իր շնորհաբաշխ առկայությամբ: Որքանո՞վ են ռեալ և ոչ ձևական խորհուրդներ տեղի ունենում Եկեղեցում: Ժողովրդի քանի տոկոսն է գիտակցաբար մկրտվում ու Սուրբ հաղորդություն ստանում: Ապաշխարության կամ մեղքերի թողության քանի հոգի է մոտենում, որքան բժշկություններ են կատարվում: Սա է եկեղեցու զորությունը, որը չի չափվում շենքերի, կառույցների քանակով: Ամեն դեպքում եկեղեցին իր զորությունը չի կորցնում, բայց երբեմն տկարանում է ու թուլանում:
–Սրբազան հայր, ինչն է պատճառը, որ այսօր մարդիկ եկեղեցի են մտնում միայն մոմ վառելու, պսակի կամ մկրտության համար և եկեղեցու խորհուրդներին Ձեր նշած գիտակցաբար մասնակցողների թիվը քիչ է:
-Անգիտությունն է պատճառը: Միջնադարում ավելի գիտակից են եղել, որովհետև մանկուց կրթել են: Կոմունիզմի ուրվականը դեռ շրջում է, չի հեռացել: Մարդիկ դեռ կոմունիստական իներցիայի ներքո են: Չկա կրոնական դաստիարակության հասկացողության անհրաժեշտություն, և մարդիկ բավարարվում են ինքնահնար քրիստոնեությամբ: Մեր ժողովուրդը այս 70 տարվա մեջ հնարել է քրիստոնեության իր ձևը և դրանով բավարարված է: Ազգային ակումբի նման բան է դարձել: «Այո, եկեղեցին հարգում ենք, սիրում ենք, Աստծո գոյությանն էլ հավատում ենք»-, ասում են մարդիկ ու մի կողմ քաշվում: Բայց սա դեռ Աստծո Եկեղեցի չէ: Աստծո Եկեղեցին կազմվում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հավատացյալ անձնապես է ճանաչում Աստծուն. ոչ թե գիտի Տիրոջ գոյության մասին, այլ ճանաչում է Աստծուն անձնապես, և ճանաչողների քանակը որքան մեծ է, այնքան զորավոր է Եկեղեցին:
– «Արածացրու իմ ոչխարներին»,- պատվիրում է Հիսուս Պետրոսին: Եվ Պետրոսը քարոզում է, դարձի բերում հազարավոր մարդկանց: Եկեղեցին զորեղ պահելու համար մեծ է նաեւ հոգեւորականի դերը, ով Աստծո խոսքը փոխանցողն է, Լույսի ճանապարհը ցույց տվողը: Պատմությունը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցու զինվորագրյալ հոգեւորականները միշտ եղել են Աստծո հոտի հետ, կիսել ժողովրդին բաժին ընկած հալածանքներն ու դժվարությունները: Այսօր էլ, իհրակե, հոգևորականի պատասխանատվությունից է կախված եկեղեցու զորությունը:
-Անշուշտ: Մեծ անելիք ունի հոգևորականը: Նա պետք է անհատներով զբաղվի` յուրաքանչյուրի մասին մտածելով, յուրաքանչյուրի փրկությունը կարևորելով և յուրաքանչյուրի կործանումն իր սեփական ողբերգությունը համարելով: Հոգևորականը պետք է Աստծո հետ համեմատվի, ուրիշ համեմատության եզրեր չունի: Հոգևորականի միակ համեմատության եզրը Քրիստոս է: Եթե հոգևորականն ինքն էլ է բավարարվում այն վիճակով, ինչի մեջ իր հավատացյալն է` կիսատ պատկերացումներով, ուրեմն եկեղեցու զորականությունը, ուժը նվազում է:
– Սրբազան հայր, եկեղեցում կատարվող արարողությունների եւ խորհուրդների միջոցով մարդիկ հաղորդակցվում են Սուրբ Հոգու շնորհներին: Այդ շնորհներն առատ են, երբ մարդիկ հավատում են, որ դրանց միջոցով նրանք մերձենում են Աստծուն: Հետևաբար կարո՞ղ ենք ասել, որ եկեղեցու զորությունը հավատացյալի հավատքի ուժն է:
– Շնորհն առատորեն բաշխվում է, եթե հավատացյալը մեղքերից ձերբազատված է, նշանակում է այդ խողովակը մաքուր է և Աստծո շնորհը կարող է իջնել: Իսկ եթե մեղքը շատ է, ուրեմն խցանված է խողովակը: Մեղքը խցանում է շնորհների էջքը, հետևաբար անաղարտ մարդիկ ինչքան շատ լինեն, այնքան շնորհը շատ կլինի: Դրա համար է Սուրբ Գիրքն ասում ` մեկ հավատացյալի համար Տերը չի կործանում մի ամբողջ քաղաք:  Իսկ եթե այդ արդարները շատ լինեն, շնորհը առատ կլինի, իսկ եկեղեցին` առավել զորավոր: Հետևաբար Եկեղեցին զորեղ է աղոթող մարդկանցով: Որքան շատ են այն հավատացյալները, ովքեր պահում են կենդանի կապն Աստծո հետ եւ հավատարիմ են Տիրոջ պատվիրաններին, այնքան եկեղեցին կենսունակ է ու զորավոր:
– Պատմությունը վկայում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ հզոր է եղել ոչ միայն հոգևոր, այլև ազգապահպան և ազգահավաք առաքելության մեջ: Մեր Եկեղեցին երբևէ ունեցե՞լ է տկարության շրջաններ:
-Հաշվի առնելով այն բոլոր հարվածները, որ կրել է մեր Եկեղեցին, այսօր այն գոյություն պիտի չունենար`եղեռնը, բոլշևիկյան տեռորը և այլն: Սրանք այնպիսի հարվածներ են, որոնցից ուշքի պիտի չգար եկեղեցին: Սակայն այդպես չեղավ: Մեր եկեղեցին հզոր է և դիմացավ այդ հարվածներին ու հաղթանակած դուրս եկավ: Սակայն հզոր լինելու զգացումը մեզ չպետք է մղի ինքնագոհության, որպեսզի չտեսնենք մեր թերություններն ու տկարությունները:
–Որոնք են այդ թերությունները և ինչպես եք տեսում դրանց լուծումը:
-Այսօր պետք է մարդկանց հոգևոր դաստիարակություն և կրթություն տալ, նրանց եկեղեցում համախմբել: Մնայուն, տևական, անձանձրույթ քարոզել և կենդանի օրինակ ցույց տալ, ուրիշ զենք չունենք: Եթե հոգևորականը չեղավ քարոզիչ, օրինակելի, մեկ հավատացյալ անգամ չի շահի: Այսօր հոգևորականի թիվ մեկ անհրաժշտությունը քարոզչությունն է: Նկատի չունեմ խորանից քարոզելը, այլ մարդկանց հետ ամենօրյա շփումը, այլ կերպ ասած` միսիոնարությունը: Հայ հոգևորականը պետք է լինի միսիոներ, նրան պետք է ուղարկես անապատ և նա պիտի կարողանա անպատը ծաղկեցնել: Երբ Քրիստոս իր աշակերտներին ուղարկեց, ոչինչ չտվեց և անգամ ասաց` «Ոչինչ չվերցնեք ձեզ հետ»: Աշակերտներից ոչ մեկը չասաց` «Այս վիճակով ինչպես գնանք»: Ուրեմն իրենց մեջ ունեին Աստծո ներկայությունն ու օգնականությունը: Հոգևորականը պետք է իմանա, որ ոչ թե ինքն է գործում, այլ Աստված է գործում իր միջոցով: Պարզապես Աստծո գործակից-լծակիցն է: Եվ եթե ինքը մտավախություն ունի, թե Աստծո պատվերը կատարելու ժամանակ իր ընտանիքը կարող է սոված մնալ, նա արդեն ձախողված հոգևորական է: Նա պիտի իմանա, որ եթե ինքը լիարժեք կերպով է տրվում Աստծո գործերին, Աստված իր ընտանիքը սոված չի թողնի:
Քրիստոս ասում է. «Փնտրեք Աստծո արքայութունը, մնացած ամեն ինչ ձեզ կտրվի ավելիով»: Աստծո արքայությունը եկեղեցու մեջ է: Ամեն մարդ պիտի մտածի, որ Եկեղեցին սկսվում է իրենից: Եկեղեցու զորությունը յուրաքանչյուրիս հավատքի ուժն է:
Աղբյուր` www.armenianchurch.ru. հարցազրույցը վարեց` Ալվարդ Նազարյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Veselin Նոր հրատարակություններ Մայր Աթոռում
Հաջորդ նյութը Grigor lusavorich gyut nshxarac e1490965412636 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?