Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր (նկարներ)
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր (նկարներ)

Published 16 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման միջոցառումը: Այս առիթով Հայաստան է ժամանել Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը` գլխավորությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, ակադեմիայի ռեկտոր Վերեյսկու արքեպիսկոպոս Եվգենիի:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Հավատով, պատմությամբ, մշակույթով և աշխարհընկալմամբ կապված մեր ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունների դարավոր պատմության մեջ այս օրը հատկանշում է ևս մեկ կարևոր հանգրվան: …Մեզ համար առաջնային խնդիր է եկեղեցու հավատարիմ սպասավորների դաստիարակությունը. հոգևորականներ, ովքեր իրենց նվիրումով, հավատով և հայրենասիրությամբ կնպաստեն մեր քրիստոնեական աշխարհի վերածնությանն ու զարգացմանը: Մենք վստահ ենք, որ երկու հաստատությունների միջև այս համաձայնագրի ստորագրությունը կնպաստի ճեմարանների հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և կբացի համագործակցության նոր հորիզոններ», – նշեց Սրբազան հայրը:
Այս առիթով ներկաներին իր խոսքն ուղղեց Մոսկվայի հոգևոր ակադեմիայի տեսուչ Եվգենի արքեպիսկոպոսը` համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ նկատելով երկու Եկեղեցիների հարաբերություններում: Նա ընդգծեց երիտասարդների կրթության և եկեղեցականների պատրաստության կարևորությունը` անդրադառնալով կրթական բարեփոխումներին, ինչպես նաև դրանց իրականացման գործում հոգևոր ճեմարանների միջև համագործակցության և փորձառության փոխանակման անհրաժեշտությանը:
Կրթական հաստատությունների համագործակցության մեկնարկը ողջունեց նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետև հանդիսավոր կերպով ստորագրվեց համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն աստվածաբանական, հումանիտար գիտությունների և հոգևոր կրթության բնագավառներում, ինչպես նաև ուսումնական, գիտական, ուսումնամեթոդական և տեղեկատվական-հրատարակչական գործունեության համախմբում և ջանքերի միավորում` ի նպաստ միասնական հումանիտար գիտակրթական տարածքի ընդլայնման: Ստորագրված փաստաթղթով փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց` մշակելու և ներդնելու համատեղ փոխլրացնող կրթական ծրագրեր, օգտագործելու դասախոսների փորձը` նրանց մասնակից դարձնելով համատեղ ուսուցման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն առանձին առարկաների կամ կրթական ծրագրերի շրջանակներում: Ծրագրվում է կազմակերպել համատեղ գիտական միջոցառումներ ու գիտահետազոտական ուսումնասիրություններ, ուսումնամեթոդական աշխատանքների բնագավառում` փորձի փոխանակում կատարել, նպաստել դասախոսների որակավորման բարձրացմանը, մշակել մանկավարժական տեխնոլոգիաներ: Նաև համատեղ հրատարակության կպատրաստվի գիտական ու կրթական գրականություն: Համաձայնագրի ստորագրումից հետո հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան Մոսկվայի հոգևոր ակադեմիայի և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերը: Հանդիսությունը փակվեց Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության խոսքով:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսական կազմը և ուսանողությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Յուրի Ռադիոնովը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահի օգնական գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գվոզդևը:

 [print_gllr id=2658]

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Մայիսի 18 Շբ. ԽԹ. օր Յինանց Լրումն է կարգի տնօրինականացն Յարութեան և աւետարանացն
Հաջորդ նյութը logo 31 Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ժողովածու. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?