Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gnosticizm
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Գնոստիցիզմ
ԱղանդներԸնդհանուր եկեղեցու պատմություն

Գնոստիցիզմ

Published 24 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուն. γνω~σις (գնոսիս) գիտելիք, իմացություն, ճանաչողություն, կրոն ափիլիսոփայական (թեոսոֆիական) համակարգերի ամբողջություն: Ծագել է Ք. ծ. հ. I–II դդ. հեթանոս. Տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստոնեկան Ուսմունքը միացնել Արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղքրիստ. հերետիկոս. վարդապետությունների, հելլենիզմի, պլատոնականության, նորպլատոնականության և նորպյութագորականության գաղափարների հետ:

 Նախաքրիստոնեական գնոստիկականության հիմքում ընկած էին տարբեր ժողովուրդների կրոնական, տիեզերաբան. և մարդաբանական գաղափարները, նորպլատոնականությունը, մովսիսականությունը: Քրիստոնեա Գնոստիցիզմը, որի կենտրոնը Ասորիքն էր, ընդունել է քրիստոնեական որոշ դրույթներ, բայց՝ հեթանոսական ըմբռնմամբ, մերժել Հին կտակարանը և դրանով՝ քրիստոնեկան պատմության հողը:

 Գնոստիցիզմը բաժանվում է երկու մեծ խմբի՝ անանուն գնոստիկականություն [կոչվում է նաև օֆիտականություն, նախաշականություն (օձապաշտություն), հետևորդների մի մասը՝ պերատներ և այլն], որը չունի հիմնադիրներ, մարգարեներ, փիլիսոփաներ և դպրոցներ: Երկրորդ խումբը գնոստիկյան դպրոցներն են: Հայտնի են Մենանդրոսի, Սատորնիլոսի, Բասիլիդեսի, Վալենտինոսի, Կարպոկրատեսի և այլոց դպրոցները, որոնք ներկայացնում էին Գնոստիցիզմի առավել զարգացած համակարգերը: Գնոստիկյան տարաբնույթ հոսանքների, ուղղությունների, ուսմունքների, դպրոցների մեջ ընդհանուրն այլաբանության եղանակով (հիմնականում մտահայեցական փիլիսոփայության վերածված քրիստոնեության այլափոխման ճանապարհով) կատարյալ իմաստությունը (գնոսիսը) գտնելու ձգտումն էր, որը ձեռք է բերվում «հայտնության» միջոցով և մարդուն ցույց տալիս «փրկության» ուղին:

 Գնոստիկականության հիմնական Գաղափարներն ընդհանուր գծերով հանգում են հետևյալին. գնոստիկյան վարդապետությունն ընդունում էր հոգեկան նախասկզբի անճանաչելիությունը, որը հակադրում էր նյութականին՝ «չարի» աղբյուրին: Առաջ է քաշվում չարի և բարուդուալիստական ուսմունքը: Քրիստոնեական Փրկության գաղափարը փոխվում է և վերածվում հոգին նյութից ազատվելու վարդապետության: Հոգին և մարմինը բացարձակապես հակադրվում են և դառնում միմյանց դեմ կանգնած տիեզերական ուժեր: Գլխավոր հարցը, որ զբաղեցրել է գնոստիկյաններին, այն է, թե ինչպես է հոգին կամ երկնային կայծն ընկել ու բանտարկվել այս գռեհիկ նյութական աշխարհի մեջ և ինչպես կարող է կրկին ազատվել:

 Հոգին սկիզբ է առել միանգամայն այլ տեղում, հավերժական մի աշխարհում, մի ուրիշ աստծո լուսավոր բնակատեղիում, քանզի այս սխալաշատ, նյութական և անկատար աշխարհը, բարձրագույն աստծո գործը չէ: Աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը (կամ տիեզերաստեղծ զորությունը) Դեմիուրգն է՝ հրեաների աստվածը, որը տարբեր է անծանոթ, բարձրագույն աստծուց: Դեմիուրգը Հին կտակարանի ներկայացուցիչն է, իսկ բարձրագույն աստվածը՝ Նոր կտակարանի:

 Աստվածայինը նյութից ազատելու համար անծանոթ աստվածը երկիր է ուղարկում մի փրկչի, որն իրականացնում է հոգևորի և նյութականի, բարու և չարի վերջնական բաժանումը: Գնոստիկյանները, տարանջատելով բացարձակ բարձրագույն աստծուն և տիեզերքն ու նյութական աշխարհը ստեղծող հրեաների աստծուն՝ Դեմիուրգին, իրարից բաժանել են նաև գնոսիոսի Քրիստոսին և պատմական Հիսուսին: Ազատարար կամ փրկիչ էոնը (զորությունը) Քրիստոսն է, իսկ պատմական Հիսուսը տարբեր է նրանից: Էոնը Հիսուսի (այսինքն աստվածայինը՝ նյութականի) հետ միանում է միայն ժամանակավորապես (մկրտության ժամանակ և նրանից հեռանում է մահից առաջ), այլ կերպ ասած՝ երկրային Հիսուսը երկնային փրկչի երկրային երևույթն է, որ պետք է մարմին ընդուներ՝ տեսանելի դառնալու համար: Այդ պատճառով էոնը Մարիամի միջով անցնում է ինչպես ջուրը խողովակի, առանց նյութի հետ առնչվելու կամ նրանով պղծվելու: Այստեղից բխում էր գնոստիկյանների դոկետիզմը: Նրանք չեն ընդունել Քրիստոսի մարմնացումը և իրական մարդ լինելը. Նրան հատկացվել է գերմարդկային բնություն և երևութական մարմին, ուստի Քրիստոսի ծնունդը, կյանքը, չարչարանքները, խաչելություն ու մահը համարել են երևութական: Չեն ընդունել զգայական նշանների կամ նյութական առարկաների հետ կապված խորհուրդները, պայքարել են հատկապես խաչի պաշտամունքի դեմ: Գնոստիկյանները մերժել են նախնական քրիստոնեության գաղափարները, ապագայի կամ հանդերձյալ կյանքի ակնկալությունները, ինչպես Քրիստոսի վերջին գալուստը, մեռելների հարությունը, Քրիստոսի հազարամյա թագավորությունը և այլն:

 Ամեն բանի վերջը հոգու ազատությունն է նյութից և տանջանքներից, նյութը պետք է ոչնչանա և ճգնության միջոցով կամ սանձարձակությամբ արհամարհվի: Դա հանգեցրել է ծայրահեղ դրսևորումների՝ բարոյականության մեջ. կա՜մ անհեթեթության հասնող խանդավառ ճգնական կյանք, կա՜մ սանձարձակություն և կենցաղային բոլոր օրենքների ու կանոնների ժխտում: Գնոստիցիզմը ժամանակի ընթացքում մոտեցել է քրիստոնեությանը, այդ գործում կարևոր դեր են խաղացել Մարկիոնը (II դ.), Տատիանոսը (II դ.), Բարդայծան Եդեսացին (II–III դդ.) և ուրիշներ: Գնոստիցիզմի գլխավոր վտանգը քրիստոնեական եկեղեցու համար այն էր, որ ներխուժելով քրիստոնեություն, փորձել է քայքայել քրիստոնեական Եկեղեցին ներսից, փոխել նրա բնույթը, մանավանդ նրա փրկագործության գաղափարը, Փրկչի ավետարանական ուսմունքը և այն վերածել մասամբ տիեզերաստեղծ. առասպելների, մասամբ էլ՝ հունական կրոնաիմաստասիրական աշխարհայացքի: Բացի այդ, գնոստիկյանները, զգալի քանակությամբ գրականություն ստեղծելով, իրենց ուսմունքը լայնորեն տարածել են քրիստոնեական համայնքներում: Եկեղեցին երկարատև և անզիջում պայքար է սկսել գնոստիկյան աղանդավորների դեմ՝ ստեղծելով իր առաջին աստվածաբանական դպրոցները, հրապարակ հանելով նրանց գաղափարների դեմ ուղղված բազմաժանր ու ծավալուն գրականություն, որտեղից էլ հիմնականում իմանում ենք գնոստիկյանների վարդապետության մասին (նրանց ստեղծած գրականությունը եկեղեցին ոչնչացրել էր): Միայն 1945-ին Վերին Եգիպտոսի Խենոբոսկիոն գյուղում հայտնաբերվել են III դ. գնոստիկյան 44 ձեռագիր երկեր: Գնոստիցիզմի ծաղկման շրջանում՝ III դ., գնոստիկյան գաղափարները սակավաթիվ հետևորդներ են ունեցել Հայաստանում: Գնոստիկյան աղանդները կամ նրա հիմքի վրա ստեղծվածները Հայաստան են մուտք գործել ավելի ուշ՝ IV–V դդ.: Հիշատակելի են բորբորիտների, մծղնյաների, պավլիկյանների աղանդները, տարածված էին նաև եվստաթիոսականների՝ Սեբաստիայի հայազգի եպիսկոպոս Եվստաթեոսի անվան հետ կապված անապատական շարժումը, որն իր վարդապետության մեջ ներառել էր գնոստիկյան առանձին գաղափարներ: Հավանաբար որոշ տարածում է ունեցել մարկիոնականությունը: Թերևս այդ է պատճառը, որ Մարկիոնի ուսմունքի քննադատությանը Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց»-ում առանձին գլուխ է նվիրել: Ենթադրվում է, որ գնոստիկյան է եղել Ղազար Փարպեցու հիշատակած «Հայոց աշխարհի աղանդը»:

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Apoxinarizm Ապողինարիզմ
Հաջորդ նյութը Astvacashunch Մայիսի 26 † Կիր. Ա. Կիր. զկնի Հոգեգալստեան: Սկիզբն յարութեան կիւրակէից և յիշատակ Եղիայի մարգարէին:

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekeghecakan joghovner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները

13 Հունիսի, 2023
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Orhnac yugh1
Աղանդներ

Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

12 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?