Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Բողոքականություն
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Բողոքականություն

Published: 6 Սեպտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

(Լատիներեն protestans-առարկող, բողոքող), քրիստոնեության հիմնական ուղղություններից: Բողոքականությունը ընդհանուր անվանումն է քրիստոնեական այն եկեղեցիների, որոնք XVI դ. Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կրոնագաղափարական, հասարակական քաղաքական շարժման՝ Ռեֆորմացիայի ժամանակ անջատվել են հռոմեակաթոլիկական եկեղեցուց, մերժել Կաթոլիկ եկեղեցու, պապականության և հոգևորականության անհրաժեշտությունը, հավատի աղբյուր հռչակել միայն Աստվածաշունչը, մերժել սրբազան ավանդությունը:
Բողոքականությունը իր մեջ ընդգրկում է դավանական, պաշտամունքային և եկեղեցական առանձնահատկություններով միմյանցից տարբերվող, անկախ եկեղեցիներ և դավանանքներ (լյութերականություն, կալվինականություն, անգլիկանություն, անաբապտիստներ, մկրտականներ, պուրիտանություն, պրեսբիտերականներ և այլն):
Բողոքական եկեղեցիները բաժանվում են երկու մեծ խմբի՝ լյութերական և ռեֆորմատական (Եվրոպայում՝ կալվինականություն, ցվինգլիականություն և այլն, Հյուսիսային Ամերիկայում՝ մեթոդիստներ և այլն): Ռեֆորմատական և լյութերական եկեղեցիների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններն ընդունում են երկու խորհուրդ (Մկրտություն և Հաղորդություն), իսկ ռեֆորմատական եկեղեցիները մերժում են բոլոր խորհուրդները: Բողոքական եկեղեցիները կոչվում են նաև ավետարանական եկեղեցիներ: Սկզբնական շրջանում ավետարանական անունը կրել են բոլոր բողոքական՝ թե՛ լյութերական և թե՛ ռեֆորմատական եկեղեցիները, քանի որ նրանք իրենց ուսմունքի հիմքը համարել են Սուրբ Գիրքը: XIX դ. ավետարանական անունը տարածվել է հատկապես նոր բողոքական եկեղեցիների վրա՝ ի տարբերություն հին լյութերական և ռեֆորմատական եկեղեցիների: Հայերի մեջ Բողոքականությունը տարածվել է XVII–XVIII դդ., առանձին համայնքների ձևով, իսկ XIX դ. սկզբնավորված ավետարանական շարժման արդյունքում, 1846-ին վերածվել կազմակերպված ավետարանական եկեղեցու:

Բողոքական և ավետարանական եկեղեցիների ընդհանուր գաղափարաբանությունը, կարգը և եկեղեցական կառուցվածքը հիմնականում հանգում են հետևյալին: Աստծո և մարդու հարաբերությունն իրականացվում է առանց միջնորդության: Աստծո շնորհին մարդ հաղորդակցվում է ուղղակի Քրիստոսի միջոցով՝ նրան ընդունելով որպես անձնական Փրկիչ: Միակ և բացարձակ հեղինակությունը Աստվածաշունչն է, որտեղ Քրիստոսի խոսքը համարվում է գերագույն, հայտնութենական ճշմարտություն: Ամեն տեսակ ավանդություն ստորադաս է նկատվում Աստվածաշնչին: Հասարակությունը բաժանված չէ կղերական և աշխարհիկ դասի: Ըստ այդմ, քահանան չունի Սուրբ Հոգու պարգևներն ընդունելու և բաշխելու մենաշնորհ: Յուրաքանչյուր ոք կարող է և իրավունք ունի հոգևոր պաշտոն կատարել, քարոզել, մեկնաբանել Աստվածաշունչը: Բողոքականությունը ընդունում է հավատացյալների հավասարությունն ու միությունը: Եկեղեցու առավել գործուն անդամները, որոնք աչքի են ընկնում քարոզելու շնորհքով, ժամանակի ընթացքում ձեռնադրումով դառնում են եկեղեցու երեցը (ավագը) և ստանում պատվելի, ավելի ուշ՝ փորձ և հմտություն ձեռք բերելուց հետո՝ վերապատվելի կոչումը:
Հոգևոր պաշտամունքն իրականացվում է բացառապես քարոզի, Աստվածաշնչի բարոյաբանական մեկնաբանության և աղոթքի միջոցով: Բողոքական և ավետարանական եկեղեցիները չունեն պատմական եկեղեցիներին (Հայ առաքելական, Ուղղափառ-օրթոդոքս, Կաթոլիկ) հատուկ ծիսակարգ: Բացառապես ընդունում են իբրև առավել նախնական, Աստվածաշնչի հեղինակությամբ վկայված ձեռնադրման և մկրտության (ջրի մեջ ընկղմում) պարզ արարողությունը: Չունեն պատմական եկեղեցիներին հատուկ այնպիսի հայտանիշներ (ատրիբուտներ), որպիսիք են ճարտարապետությունը (իր հին տարազի մեջ՝ եկեղեցի, տաճար, վանք), զգեստավորումը, սուրբ անոթները, սրբանկարները, մոմերը, խունկը, մյուռոնը և այլն: Ավետարանական եկեղեցիները նախանձախնդիր են պահպանելու քրիստոնեական եկեղեցու տիեզերականությունը, միությունը և ազատությունը:
Բացի Նոր կտակարանի գրքերից (27) բողոքական և ավետարանական եկեղեցիներն ընդունում են Աստվածաշնչի մաս կազմող միայն Հին կտակարանի հրեական կանոնը (39 գիրք): Այստեղ բացակայում են Հայ առաքելական եկեղեցու ընդունած Աստվածաշնչի երկրորդականոն (ըստ բողոքականների՝ պարականոն գրքերը): Թեպետ այդ գրքերը աստվածաշունչ չեն համարում, սակայն ճանաչում են իբրև բարոյապատմական արժեք ունեցող գրվածքներ
(տես Կանոնական գրքեր):
Աղբյուր՝ «Ք. Հ.» հանրագիտարան, հեղինակ՝ Հակոբ Քյոսեյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hogevor arajnordutyun ՀՀ Զինված ՈՒժերի Հոգևոր առաջնորդության պաշտոնական էջ
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 9 Գշ. Բ օր Ս. Խաչի պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

miapetakan episkoposutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Միապետական եպիսկոպոսությունը երկրորդ դարում

5 Սեպտեմբերի, 2013
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քաղկեդոնի ժողով 451թ.

17 Սեպտեմբերի, 2014
Avandutyan ztumy
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ավանդության զտումը հավատո հանգանակի և Նոր Կտակարանի կանոնի միջոցով

1 Սեպտեմբերի, 2013
Nikiakan vecher
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Նիկիական վեճեր

5 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?